Instruction for Use

10
2. Ամրացրեք սարքի կամրջակը դարակին:
3. Պտուտակով ամրացրեք ջրահեռացման խողովակների կցաշուրթերը։
4. Տեղադրեք սարքը պատյանների պահող անկյուններին: Համապատասխանեցրեք
լայնությունը` մինչև պտուտակներն ամրացնելը, համոզվելով, որ այն փափուկ սահում է
ամբողջ երկայնքով:
Միացում ջրային ցանցին
Օգտագործեք սարքի հետ տրամադրված ճկուն խողովակը և զտիչի երկու կցորդիրչները:
Ճնշումը պետք է լինի 1-ից 5 բար:
Սահմանված ճնշումը գերազանցելու դեպքում, անհրաժեշտ է տեղադրել համապատասխան
ուղղիչ սարքեր:
Մինչև պատյանների վերին հատվածը անհրաժեշտ երկարությամբ ազատ տարածություն
թողեք` սարքը հեռացնելու համար:
Մնացած հատվածը կարելի է թեքել և հավաքվել մի կողմի վրա, այնպես, որ սարքը
տեղադրելից այն չդիպչի ջրի պոմպին և խոչընդոտի վերջինիս աշխատանքը կամ դառնա
աղմուկի պատճառ:
Միացում ջրահեռացման համակարգին
Ջրահեռացման համակարգը պետք է տեղադրվի նկարում ցույց տված դիրքով: Բնիկի ձախ
մասում և սարքի ամենացածր հատվածի տակ: Այս կերպ ճկուն խողովակները կունենան
բավարար տարածություն` սարքը հանելու համար:
Նպատակահարմար է, որ դրենաժային խողովակի մուտքի ներքին տրամագիծը լինի 50 մմ`
սարքի ջրահեռացման երկու խողովակները ներդնելու համար:
Խողովակներն ամրացրեք նախատեսված կցաշուրթերով: Այսպիսով, մենք երաշխավորում ենք,
որ սարքը հեռացնելիս խողովակները դուրս չեն գա: