Instruction for Use

12
Նշում՝
Գինին ճիշտ պահելու համար՝ խորհուրդ ենք տալիս թերմոստատի ջերմաստիճանը դնել 10°C
(վերին խցիկում) 15 - –16°C ջերմաստիճանի հասցնելու համար: Մի ջերմաստիճանի գոտիով
աշխատելու համար՝ շշի սև բռնիչը հանեք և փոխարինեք լրացուցիչ կախիչով (նույն տեսակի,
ինչպիսին մյուս՝ արդեն տեղադրված փայտի գույնով կախիչներն են): Չօգտագործված կախիչը
պահեք չոր և հով վայրում՝ խոնավությունից և մթնոլորտային տարրերի փչանալուց խուսափելու
համար, քանի որ, դրա հետևանքով, ապագայում անպիտան կդառնա:
Կարգավորել ջերմաստիճանը
Սարքի ջերմաստիճանը կարգավորում է գործարանում և հավասար է 15° C (վերին խցիկում):
Անհրաժեշտության դեպքում, վերին խցիկի ջերմաստիճանը կարելի է փոխել հետևյալ կերպ.
1. Հոսանքին միացնելիս ցուցասարքը ցույց է տալիս խցիկի ներսում սահմանված
ջերմաստիճանը:
2. Սեղմեք (+) կոճակը մոտ մեկ վայրկյան. օդի ջերմաստիճանի ցուցիչը կսկսի թարթել։
3. Սեղմած պահեք (+) կամ (-) կոճակները մինչև սահմանվի պահանջվող ջերմաստիճանը:
4. Սպասեք 5 վայրկյան` մինչև ցուցիչի լույսը դառնա կայուն. օդի ջերմաստիճանն այժմ
սահմանված է:
5. Սպասեք, որ ջերմաստիճանի փոփոխությունը կայունանա, ապա տեղադրեք գինու շշերը
մառանում: Ներսի լույսը չի միանում (կամ ժամանակավորապես մարում է), երբ ներսի
ջերմաստիճանը 24°C-ից բարձր է, որպեսզի սահմանված ջերմաստիճանը ավելի արագ
կայունանա:
Վերահսկել ջերմաստիճանը
Վերին գոտի՝ վերին գոտու ջերմաստիճանը սովորաբար ցուցադրվում է հսկողության
ցուցասարքին:
Ստորին գոտի՝ ստորին գոտու ջերմաստիճանը չի կարող սահմանվել առանձին, սակայն մոտ
- 6° C բարձր է վերին խցիկի ջերմաստիճանից: Ստորին գոտու ջերմաստիճանը տեսնելու
համար, պարզապես սեղմեք (-) կոճակը մոտ մեկ վայրկյան և այն տեսանելի կլինի մոտ երեք
վայրկյան:
Այս գործողությունը կարելի է կրկնել մի քանի անգամ` ստորին գոտու ջերմաստիճանը ստուգել
համար:
Երբ բաժանիչը հեռացնելու միջոցով ընտրվում է մեկ ջերմաստիճանի գործողությունը,
ջերմաստիճանը կարելի է տեսնել հսկողության ցուցասարքին` առանց որևէ կոճակ սեղմելու:
Ինչպես օգտվել սարքից