Instruction for Use

13
Նախքան տեխնիկական սպասարկում կամ մաքրում իրականացնելը, անջատեք սարքը
հոսանքի մատակարարումից:
Գինու նկուղի հալեցումը լիովին ավտոմատ է:
Սարքի ներքին հետևի պատին տեղ-տեղ ջրի կաթիլների առկայությունը նշանակում է, որ այն
գտնվում է ավտոմատ հալեցման փուլում: Հալոցքաջուրն ուղղորդվում է դեպի ջրահեռացման
փոսիկը և այնուհետև հավաքվում տարայի մեջ, որից էլ գոլորշիանում է:
Անհրաժեշտության դեպքում°°°
1. Ամբողջությամբ դատարկեք գինու նկուղը։
2. Անջատեք սարքը հոսանքից/ հոսանքի կարգավորիչ սարքից:
3. Բորբոսի գոյացումը, վատ հոտը և օքսիդացումը կանխելու նպատակով սարքի դուռը պետք է
մի փոքր (մոտ 3 4 սմ) բաց պահել:
4. Մաքրել սարքը։
Պարբերաբար մաքրեք սարքը ներսի կողմից` գոլ ջրով և / կամ չեզոք ախտահանող նյութով
թրջված սպունգի օգնությամբ:
Ողողեք և մաքրեք փափուկ կտորով: Մի օգտագործեք հղկող նյութեր։
Մաքրեք սարքը դուրսիի կողմից` փափուկ ջրով թրջված կտորի օգնությամբ: Մի օգտագործեք
հղկող մածուկներ կամ բարձիկներ, բծահանող նյութեր (օրինակ, ացետոն, եռաքլորէթիլեն)
կամ քացախ:
Ապակին դրսի կողմից մաքրեք ապակի մաքրելու համար նախատեսված նյութով, իսկ
ներսից` պարզապես խոնավ կտորով, խուսափելով օգտագործել մաքրող հեղուկներ այնտեղ,
որտեղ պահվում են գինիները:
Դարակի մաքրում
Կաղնու դարակները մաքրել համար օգտագործեք խոնավ կտոր: Զգույշ եղեք, որպեսզի չվնասեք
ներդիրները` դարակները սարքից դուրս հանելիս: Բացեք դուռը հնարավորինս լայն:
LED փոխարինում
LED փոխարինելու համար՝ կապվեք հետվաճառքային կենտրոնի հետ։
Մի հառեք հայացքը լույսին, երբ այն գտնվում է միացրած վիճակում. այն կարող է վնասել
ձեր տեսողությունը:
Մաքրում և սպասարկում