Instruction for Use

7
Գինու պահպանում
Ինչպես արդեն գիտենք, գինին կարելի է երկար ժամանակ պահել:
Եթե այն պահվի հարմար վայրում, սպիտակ գինին կարելի է պահել
երկու տարի սկսած բերքահավաքի օրից, սակայն պետք է խմվի
մեկ տարվա ընթացքում։ Բաց գույնի գինիները կարելի պահել
մինչև երկու տարի, փոխարենը որոշ կարմիր գինիներ կարելի է
պահել տաս տարի, իսկ չամիչից պատրաստված գինիները՝
նույնիսկ մինչև քսան տարի: Երբ դուք գինի եք գնում, անմիջապես
այն դրեք մառանը կամ այլ հարմար վայր: Այս գործընթացի համար
կան երեք կարևոր գործոններ, որը սկսվում է խաղող մշակելուց
մինչև դրա հասունանալը, բերքահավաքը և գինի պատրաստելը՝
լույսը, օդի խոնավությունը և սենյակի ջերմաստիճանը:
Որպեսզի գինին լիովին հասունանա պահելով իր համը,
այն պետք է պահվի այս երեք գործոնների լիարժեք
ազդեցության ներքո:
Պահեստային տարածք
Ոչ բոլորն ունեն ստորգետնյա պահոց, որը կարող է
օգագործվել որպես նկուղ: Բոլորովին վերջերս, նոր
տեխնոլոգիայի շնորհիվ նախագծվել է գինու դասական
նկուղի իրական փոխարինող: Գինու նկուղը, որը դուք
կգնեք հատուկ սարք է՝ նախատեսված պահպանման և
ճիշտ պահեստավորման համար: Այն չպետք է
օգտագործվի միրգ, բանջարեղեն և պահածո պահելու համար, այլ միայն սիրելի գինու շշերը:
Այսպիսով, առանց նկուղ ունենալու, ամեն տեսակի գինի կարելի է ճիշտ պահեստավորել,
հասունացնել և վայելել:
Պահպանման կանոնները
Ձեր նախընտրած գինիները պահելու գլխավոր կանոնն այն է, որ դրանք պետք է դրվեն կողքի
վրա կամ այնպես թեքված լիեն, որպեսզի գինին ողողի շշի խցանափայտը: Շատ մարդիկ
կարծում են, որ սա է առաջացնում լավ հայտնի «խցանափայտի» հոտը: Իրականում, գինու և
խցանափայտի շփումը լավացնում է վերջինիս էլաստիկությունը՝ ապահովելով դրա
արդյունավետությունը: Շշերի հեշտ հասանելիության շնորհիվ կարող ենք խուսափել դրանց
պատահականորեն ընկնելուց, ճոճվելուց, որը նստվածքը նորից կխառնի, և գինու տեսքը
ժամանակի ընթացքում կընկնի: Գինու շշերը զգույշ շարժեք և թողեք գինին հանգստանա: Նաև
թույլ մի տվեք, որ շշերը շփվեն ստորին պատի հետ, քանի որ դա ոչ միայն կազդի արդյունավետ
հալեցման վրա, այլ կարող է վնասել շշերի պիտակները՝ հալեցման ընթացքում հավաքված ջրի
կաթիլներից: Դարակները, որոնց վրա տեղադրվում են շշերը, պետք է փայտից լինեն, որոնք
արդյանավետորեն կլանում են ցանկացած ճոճում և շիշը հեռու է պահում պատից, որից սառը
օդ է փչում: Գինու շշերը միշտ պետք է հեռու պահել լուծույթներից կամ այն տեղերից, որոնք
սուր հոտ ունեն, որովհետև հոտը հեշտությամբ կարող է փոխանցվել գինուն:
Ջերմաստիճանը
Ջերմաստիճանը կրիտիկական գործոն է, որը կարևոր է գինու կյանքի շրջափուլի ընթացքում:
Այն որոշում է գինու լավ եփումը, քանի դեռ այն շշի մեջ հասունանում է: Պահպանման
լավագույն ջերմաստիճանը պետք հաստատուն լինի 8 և 12°C միջակայքում: Պետք է խուսափեք
ջերմաստիճանի կտրուկ և մեծ փոփոխությունից՝ շատ բարձր ջերմաստիճանից հեղուկն
ընդարձակվում է և արագացնում է գինու հասունացումը, մինչ շատ ցածր ջերմաստիճանի
դեպքում (4-–5°C ցածր) նստվածք կառաջանա, որը կազդի գինու տեսքի վրա: Ծայրահեղ
դեպքում, երբ ջերմաստիճանն իջնում է 0°C-ից, գինին կարող է սառչել և խցանի դուրս գալու
պատճառ դառնալ:
Գինիների մասին