Instruction for Use

11
Միացնել և անջատել
Առաջին գործածումը
Երբ սարքը միացված է էլեկտրական
հոսանքին, սակայն դեռ չի միացել,
ցուցասարքը ցույց է տալիս հետևյալ
հաղորդագրությունը`
Սա անվտանգության հաղորդագրություն է`
զգուշացնելու համար, որ սարքը միացված է
հոսանքին, և վահանակի կոճակները
անջատված են:
Սարքի բոլոր բեռնախցիկները միացնելու
համար՝ սարքի կոճակը երեք րոպե
սեղմած պահեք:
Երբ սարքը միացվում է առաջին անգամ,
Ջերմակարգավորիչ ունեցող խցիկը անցնում է
«սառցարանի» ռեժիմի:
Սառնարանի և
դինամիկ 0° խցիկների անջատում
Միացնելուց հետո, այն միշտ միացած է մնում
և կարող է անջատվել` միայն ամբողջ սարքն
անջատելուց հետո:
ՍԵղմեք «Unit» երեք վայրկյան։
Վերսկսում
Վերասկսման համար՝ օգտագործեք նույն
կոճակը։
Սառցարանային խցիկը մնում է մշտապես
միացած և կարող է անջատվել միայն սարքն
ամբողջությամբ անջատելու դեպքում`
միավորի կոճակը երեք վայրկյան սեղմած
պահելով:
Անջատել երկար ժամանակով
Երկար բացակայության ընթացքում,
խորհուրդ է տրվում անջատել սառնարանը`
Միավորի կոճակը երեք վայրկյան
սեղմած պահելով և անջատելով էլեկտրական
խրոցակը կամ վարդակը կարգավորող
միաբևեռ անջատիչը:
Ամբողջությամբ դատարկեք սառնարանը,
մաքրեք և չորացրեք այն, և դռները և
դարակենրը թողեք մասնակիորեն բաց
վիճակում` տհաճ հոտերը կանխել համար:
Եթե առաջին գործարկման ժամանակ
«սպասման» ռեժիմի հաղորդագրությունը չի
հայտնվում, սակայն հայտնվում է մեկ այլ
հաղորդագրություն, դա նշանակում է, որ
սարքն արդեն սկսել է սառեցման
գործընթացը: Եթե դա այդպես է, ապա
ապաակտիվացրեք բոլոր հնարավոր
ձայնային ազդանշանները ` սեղմելով
տագնապի կոճակը, դուռը փակեք և
սպասեք, մինչև սահմանված
ջերմաստիճանը հատատվի:
Առաջին գործարկման ժամանակ,
հնարավոր չէ օգտագործել մենյուն`
գործարանային կարգավորումները
փոփոխելու համար, մինչև նախապես
սահմանված ջերմաստիճանը չհաստատվի:
Յուրաքանչյուր անգամ սարքը միացնելիս,
նախքան ամբողջությամբ միանալն, այն
անցնում է երեք րոպե տևողությամբ
ինքնաախտորոշում:
Եթե անջատված է միայն սառնարանային
կամ դինամիկ 0․ խցիկը, հատուկ
օդափոխիչը կշարունակի գործել` տհաճ
հոտերի և բորբոսի գոյացումը կանխելու
համար:
Նախքան երկար ժամանակով սարքը
անջատելը, այնտեղից հեռացրեք բոլոր
մթերքները և դռներն ու դարակները թողեք
բաց վիճակում` տհաճ հոտերի և բորբոսի
գոյացումը կանխելու համար: