Instruction for Use

13
Ադապտացում և լեզվի կարգավորումներ
Սարքի աշխատանքը կարելի է
անհատականացնել՝
համապատասխանեցնելով անհատական
պահանջներին՝ վերածրագրավորելով
հիմնական կարգավորումները կամ
ակտիվացնելով հատուկ ֆունկցիաները:
Ֆունկցիաները երևում են հիմնական
ցուցասարքին՝ սեղմելով Մենյու կոճակը :
Վերև/ներքև կոճակները թույլ են տալիս
տեսնել բոլոր
ֆունկցիաները, որոնք
կարող են ընտրվել՝ սեղմելով Մուտք կոճակը
: Ցուցասարքին երևում է առկա
ֆունկցիայի կարգավիճակը:
Օգտագործելով վերև/ներքև կոճակները՝
միշտ հնարավոր է անցնել ընտրված
ֆունկցիայի վրայով՝ ակտիվացնել կամ
ապաակտիվացնել սեղմելով Մուտք կոճակը
:
Հենց որ ֆունկցիան ընտրվի, ցուցասարքին
ավտոմատ կերևա հիմնական մենյուն՝ այլ
ֆունկցիաներ ընտրելու համար:
Ցանկացած ժամանակ հնարավոր է անցնել
նախկին ընտրանքին Մուտքի կոճակի
միջոցով :
Հաղորդագրությունների լեզուն, որը երևում է
ցուցասարքին, կարող է փոխվել՝ կատարելով
հետևյալ քայլերը՝
Մենյու մտնելու համար սեղմեք Մենյու
կոճակը, վերև/ներքև կոճակների օգնությամբ,
ընտրեք Կարգավորումները և
հաստատեք Մուտք կոճակի
օգնությամբ : Ապա ընտրեք Լեզու
ֆունկցիան և նախընտրած լեզուն:
Անզգուշության պատճառով
կարգաբերումների փոփոխությունը
կանխելու նպատակով, որոշակի
ժամանակահատված հետո ստեղնախումբն
ինքնաբերաբար արգելափակվում է:
Մենյու ֆունկցիան նորից ակտիվացնելու
համար, նվազագույնը երեք վայրկյան
միաժամանակ սեղմեք Մենյու և Ներքև
կոճակները :