Instruction for Use

22
Ակվիտացում և սառույց պատրաստող սարքի օգտագործումը
Սարքավորման տեղադրումից հետո, սառույց
պատրաստող սարքը ակտիվացնելու համար,
սեղմե՛ք Պատրաստել սառույց (Icemaker)
կոճակը ։
Խնդրում ենք հաշվի առնել, որ մինչև սառույցի
հանելը պահանջվում է 12 -24 ժամ։
Սառույցի արտադրողականությունը կազմում
է 10 խորանարդ մեկ ցիկլի ընթացքում,
կատարելով մոտ
10 ցիկլ 24 ժամում։
Արդյունքը կախված է սառցարանի
ջերմաստիճանից, խցիկի ջերմաստիճանից և
դուռը բացելու հաճախականությունից։ Եթե
սարքավորումը աշխատում է առանց ջրային
համակարգի միացման, համոզվե՛ք, որ
սառույց պատրաստող սարքը
ապաակտիվացվել է սեղմելով կոճակը ։
Սառույց պատրաստող սարքը կպատրաստի
սառույց, եթե սառույցի համար նախատեսված
սկուտեղը լիքն է, այնուհետև ավտոմատ
կերպով կանգ կառնի առավելագույն
մակարդակի հասնելուց հետո։
ՍուպերՍառույց (SuperIce) ֆունկցիայի
կիրառմամբ հնարավոր է ավելացնել սառցե
խորանարդների քանակը 24 ժամվա
ընթացքում, մինչդեռ Կարգավորել
Խորանարդի Չափը (Set Cube Size)
ֆունկցիան թույլ է տալիս ընտրել
պատրաստվող սառցե խորանարդների չափը։
Սառույց պատրաստող սարքը կարող է
պատրաստել մոտ 100 սառցե խորանարդ 24
ժամվա ընթացքում։
Եթե սառույցը չի օգտագործվում
հաճախակի, ապա ցանկալի է դատարկել
սառույցի համար նախատեսված սկուտեղը
ամեն 8-10 օրը մեկ անգամ։
Դա նորմալ է, երբ սառցե խորանարդների
որոշ մասը կպնում են մեկը մյուսին։
Եթե սառույցը հաճախակի չի
օգտագործվում, ապա հին խորանարդները
կարող են դառնալ անթափանց և ունենալ
տարօրինակ համ և դառնալ ավելի փոքր։
Սառույց պատրաստող սարքը ավտոմատ
կերպով ապաակատիվանում է
«Արձակուրդ» / «Vacation» ֆունկցիան
ակտիվացնելու դեպքում։
Երբ սառույց պատրաստող սարքը
գործարկվում է առաջին անգամ, խորհուրդ
է տրվում դատարկել սառույցի համար
նախատեսված սկուտեղը, եթե այն լիքն է,
առաջին սառցե խորանարդներից։
Եթե սարքավորումը անջատված է եղել մեկ
ամիս կամ ավելի երկար, խորհուրդ է
տրվում իրականացնել ջրի զտիչի մաքրման
ցիկլ։
Արդյոք սառցե խորանարդները ունե՞ն
անսովոր հոտ։
Սառույցը ծածկոտկեն նյութ է, որը կարող է
կլանել հոտեր շրջակա միջավայրից։
Սառցե խցիկում երկար ժամանակ գտնվող
սառցե խորանարդները կարող են կլանել
նման հոտեր, կպչել միմյանց և կամաց-կամաց
փոքրանալ։
Մենք խորհուրդ ենք տալիս այդպիսի սառցե
խորանարդները այլևս չօգտագործել։
Հոտերի կանխարգելման այլ միջոցներ:
Սառցե խորանարդների խցիկը պետք է
ժամանակ առ ժամանակ մաքրել տաք ջրով։
Համոզվե՛ք, որ անջատել եք սառույց
պատրաստող սարքը նախքան այն
մաքրելը։ Ողողել և չորացնել։
Ստուգե՛ք սառցարանի պարունակությունը
փչացած կամ ժամկետից դուրս
սննդամթերի համար։ Հոտավետ բոլոր
սննդամթերքները պետք է նախապես
փաթեթավորել կամ պահել հերմետիկ
տարաներում հոտերի կանխարգելման
նպատակով։
Ջրի զտիչը անհրաժեշտ է փոխարինել որոշ
մոդելներով։
Որոշ դեպքերում ջրի միացման որակը
շլանգի մեջ պետք է ստուգել։
Գործառնական աղմուկ
Միանգամայն բնականոն աղմուկ
Խորը դղրդոց՝ սառեցնող սարքը աշխատում
է։ Օդի վերաշրջանառման համակարգի
օդափոխիչը աշխատում է։
Դժժոց կամ կլկլոց՝ սառեցնող նյութը հոսում
է խողովակների միջով։
Տկտկոց՝ շարժիչը միանում և անջատվում է.
Էլեկտրամագնիսական փականը ջրի
միացման ժամանակ բացվում/փակվում է։
Աղմկում/դղրդոց՝ սացե խորանարդները
ընկնում են սառցարան։
Նշում՝ սարքավորումը սնուցվում է երկու
անկախ կոմպրեսատորների միջոցով։
Հետևաբար, համարվում է նորմալ, որ երկու
կոմպրեսատորիներից մեկը միշտ աշխատում է։
Արագ սառեցման համար մի տեղադրե՛ք
որևէ շիշ կամ սննդամթերք սառույցի
խցիկում։ Սառույց պատրաստող սարքը
կարող է արգելափակվել և վնասվել։