Instruction for Use

23
Ջրի զտիչ
Ջրի զտիչի շնորհիվ սառցե խորանարդիկները
պատրաստվում են բարձրորակ ջրով: Այն
ապահովում է մինչև 3000 լիտր ջուր`
առավելագույնը վեց ամսվա համար:
Նույն մոդելների դեպքում, կառավարման
վահանակի վերին աջ կողմում հնարավոր է
հետևել զտիչի օգտագործման
կարգավիճակին. երբ ամբողջ հատվածը
լուսավորված է, ապա զտիչը նոր է
փոխարինվել, իսկ սպիտակ լուսավորված
հատվածը ցույց է տալիս, որ զտիչի
աշխատունակությունը 20%-ից ցածր է: Երբ
զտիչի ժամկետը գրեթե սպառվել է,
ցուցասարքին հայտնվում է «փոխարինել
զտիչը» հաղորդագրությունը:
Զտիչի փոխարինում
Զտիչը տեղադրված է սառնարան խցիկի
ներսում` վերին ապակե դարակի ետևում:
Նախքան զտիչը փոխարինելը, անջատեք
սառույց պատրաստող սարքը` սեղմելով
համապատասխան կոճակը: Այնուհետև մտեք
Մենյու և ընտրեք «Ձեռքով մաքրելու»
ֆունկցիան: Մաքրման ցիկլի ավարտին,
հեռացրեք ջուրը սառույցի տարայից և
չորացրեք այն:
Բացեք վերին ապակե դարակը և զգուշորեն
պտտեք զտիչի քարտրիջը քառորդ անկյան
տակ` ժամսլաքի ուղղությամբ, մինչև այն
առանձնանա իր բնիկից: Նորմալ է, եթե մի
փոքր քանակությամբ ջուր դուրս գա:
Հեռացրեք նոր քարտրիջի կափարիչը և
տեղադրեք այն բնիկի մեջ` զգուշորեն
պտտելով մեկ քառորդի չափ` ժամսլաքի
ուղղությամբ, մինչև այն ընկնի իր տեղը:
Լուսավորում
Օպտիմալ ներքին լուսավորություն
ապահովելու համար, LED լուսաշերտերը
լուսավորում են սառնարանի խցիկը վերևից,
իսկ մի շարք LED լույսեր անմիջապես
լուսավորում են սառնարանի խցիկների
տարբեր հատվածները` դինամիկ խցիկի
դարակները և սառցարանի խցիկը:
Լուսավորման համակարգի անսարքության
դեպքում, այն պետք է վերանորոգի միայն
որակյալ ծառայություն մատուցող
մասնագետը: