Instruction for Use

24
Ջերմակարգավորիչի խցիկը
Ջերմակարգավորիչի խցիկը լիարժեք
օգտագործելու հնարավորությունները:
հեռացրեք դարակը
հեռացրեք վերին դարակը
Ընդհանուր ուղղություններ
Ձեր սարքը նախատեսված է յուրաքանչյուր
խցիկում կայուն ջերմաստիճան և
համապատասխան խոնավության մակարդակ
պահպանելու համար: Ավելին, երկակի
սառնարանային համակարգը ապահովում է,
որ սառեցված սննդամթերքը և սառույցը
չկլանեն թարմ սննդի հոտերը, և որ
սառնարանում առկա խոնավությունը չսառչի
և չվերածվի սառույցի: Այդուհանդերձ, Ձեր
ամբողջ սնունդը ինչպես հարկն է
պահպանելու համար, Դուք ոչ միայն պետք է
գերազանց սառնարան ունենաք, այն նաև
պետք է իմանաք սննդի անվտանգ
պահեստավորման համար նախապայման
հանդիսացող առողջության և հիգիենայի
հիմնական կանոնները:
Մի մոռացեք, որ բոլոր սննդամթերքները
անխուսափելիորեն փոխում են իրենց որակը
որոշ ժամանակ անց: Այս փոփոխությունը
սկսվում է շատ ավելի վաղ, քան սննդի
սպառումը, քանի որ սնունդը պարունակում է
միկրոօրգանիզմներ, որոնք բազմապատկվում
են և կարող են ազդել սննդի որակի վրա:
Այս գործընթացը տեղի է ունենում ավելի
արագ` սննդի ոչ պատշաճ պահպանման,
սխալ ջերմաստիճանի և խոնավության
դեպքում:
Ուստի, խորհուրդ է տրվում հետևել ստորև
ներկայացված ցուցումներին, որը թույլ կտա
օգտագործել Ձեր սառնարանը / սառցարանը
առավել ռացիոնալ և անվտանգ կերպով և
հնարավորինս երկար պահպանել սննդի
որակը և թարմությունը:
Հիշեք, որ այդ դինամիկ խցիկը
նախատեսված է առավել նուրբ թարմ սնունդ
պահպանելու համար, քանի որ այն
ապահովում է մշտական միջին
ջերմաստիճան` ցածր կամ հավասար C-ի
(32° F):
Պարբերաբար ստուգեք, որ ամբողջ սնունդը
պահպանման հիանալի վիճակում է:
Սովորաբար բավական պարզ է, երբ
սննդամթերքը փչացել է` պայմանավորված
գոյացած բորբոսով, տհաճ հոտով և տեսքով:
Այնուամենայնիվ, կան դեպքեր, երբ այդ
նշաններն այնքան էլ ակնհայտ չեն:
Եթե կարծում եք, որ սննդամթերքն արդեն
չափից ավելի երկար ժամանակ է պահվել և
կարող է փչացած լինել, մի օգտագործեք կամ
նույնիսկ համտեսեք այն, եթե նույնիսկ այն
թարմ տեսք ունի, քանի որ սննդամթերքը
փչացնող բակտերիաները նույնպես կարող են
դառնալ թունավորումների և հիվանդության
պատճառ:
Եթե կասկածում եք, ունելիքը դեն նետեք։
Սառնարան
+2°-ից +8 °C
(35,6°F-ից 46,4°F)
Դինամիկ 0․
-2°C-ից +2 °C
(28,4°F-ից 35,6°F)
Ջերմակարգավորում
-15°-ից -22 °C
(5°F-ից -7,6°F)
Սառնարան
+2°-ից +8 °C
(35,6°F-ից 46,4°F)
Ցածր ջերմ․
Ջերմակարգավորում
-15°-ից -22 °C
(5°F-ից -7,6°F)