Instruction for Use

25
Ինչպես պահպանել սննդի որակը
Պարենային մթերք գնելիս
Միշտ ուշադիր եղեք հետևյալ նախազգուշական
քայլերի նկատմամբ`
հում միսը, ձուկը կամ թռչնամիսը պահեք
պլաստիկ տոպրակներով, որպեսզի դրանցից
դուրս եկող հեղուկը չկաթի այլ մթերքների
վրա:
միսը, թռչնամիսը և ձուկը գնեք վերջում Մի
թողեք ձեր գնումները մեքենայում:
Մեքենայում ունեցող սառեցման տոպրակ և
օգտագործեք այն շատ բարձր ջերմաստիճանի
կամ երկար ուղևորությունների ժամանակ:
Ստուգեք մթերքների արտադրական
ժամկետները և «օգտագործման լավագույն
միջակայքը»` համոզվելու համար, որ դրանք
թարմ են:
Թարմ սնունդ գնելիս եղեք շատ զգույշ, և գնեք
այն քանակությամբ, որը կարելի է սպառել մեկ
շաբաթվա ընթացքում:
Տաք ուտելիքները թողեք սենյակային
ջերմաստիճանում` առնվազն երկու ժամ
դրանք սառնարան դնելուց առաջ, եթե
նախօրոք չեք ակտիվացրել «Գնումներ»
ֆունկցիան:
Սննդամթերքը տեղադրելիս՝
Ստուգեք տարբեր խցիկների սառնարանային
ջերմաստիճանը կառավարման վահանակի վրա:
Սառնարանի ջերմաստիճանը պետք է լինի 8°C
(45°F) կամ ավելի ցածր, իսկ սառցարանի
ջերմաստիճանը` -18°C (0°F):
Հետևեք աղյուսակներում նշված պահպանման
ժամանակներին և ջերմաստիճանին:
Հում միսը, ձուկը և թռչնամիսը պահեք մյուս
մթերքներից առանձին և կանխեք հնարավոր
կաթոցները:
Սննդամթերքը տեղադրելիս՝
Հում միսը, ձուկը և թռչնամիսը սառնարանում
տեղավորեք իրենց գործարանային
փաթեթավորմամբ, եթե միայն փաթեթը
պատռված կամ ծակված չէ:
Սննդամթերքը անընդհատ տեղաշարժելը
կարող է դրանց մեջ բակտերիաների
ներթափանցման պատճառ հանդիսանալ:
Սառցարանում սննդամթերքը պահպանելիս
խորհուրդ է տրվում դրանք սառցարանային
բեռնարկղերում տեղավորել պլաստիկ
սառեցման տոպրակների կամ ալյումինե
փայլաթիթեղի մեջ փաթեթավորված, եթե
մտադիր եք դրանք պահպանել ավելի քան
երկու ամիս: Դա նվազագույնի կհասցնի
ջրազրկումը և որակի վատթարացումը:
Փաթեթների վրա փակցրեք ամսաթվով
պիտակներ:
Սննդամթերքը սառնարանում պահելիս, այն
փաթեթավորեք պլաստիկ թաղանթով կամ
տեղադրեք պլաստիկ կամ վակուումային
տարաների մեջ, որպեսզի այն չչորանա:
Տարաների վրա միշտ նշեք ամսաթիվը:
Սննդամթերքները դարակների վրա
դասավորելիս, ուշադիր եղեք, որպեսզի դրանք
խոչընդոտեն օդի շրջանառությունը խցիկի
ներսում:
Սնունդ պատրաստելիս
Լվացեք այն բոլոր իրերը, որոնք շփվում են
սննդամթերքի հետ:
Մանրակրկիտ լվացվեք` սննդամթերքին հետ
գործ ունենալուց առաջ և հետո:
Մանրէազերծեք մսի, ձկան և թռչնամսի
համար օգտագործված տարաները,
խոհանոցային պարագաները և գործիքներ:
Մանրէազերծեք խոհանոցային պարագաները
լվանալու համար նախատեսված սպունգերը
շաբաթական մեկ անգամ:
Օգտագործեք պլաստիկ ձեռնոցներ, եթե ունեք
ձեռքի մաշկի հետ կապված խնդիրներ:
Սնունդը հալեցրեք սառնարանում կամ
միկրոալիքային վառարանում, ոչ թե
խոհանոցային սեղանին թողնելով: Սնունդը
հալեցնելու համար միկրոալիքային վառարան
օգտագործելու դեպքում, այն անմիջապես
եփեք:
Թթու դրած մթերքը պահպանեք միայն
սառնարանում:
Լվացեք ձուկը և թռչնամիսը` նախքան այն
եփելը:
Ուտեստները պատրաստելիս խուսափեք
աղտոտման դեպքերից: Հում միս, ձուկը,
թռչնամիսը և դրանց հեղուկները հեռու
պահեք այլ սննդամթերքներից: Օրինակ, մի
օգտագործեք միևնույն մակերեսը կամ
խոհանոցային գործիքները` միս, ձուկ,
թռչնամիս և բանջարեղեն պատրաստելիս:
Մաքուր պահեք մթերքների կտրատման
համար նախատեսված տախտակները` թե
փայտե, թե պլաստիկ:
Լվացեք դրանք տաք ջրով և օճառով և
ողողեք ախտահանման նոսր լուծույթներով:
Սնունդ պատրաստելիս
Մի համտեսեք հում կամ կիսաեփ միս, ձուկ և
ձու:
Միսը եփեք 75°C (167°F) կամ ավելի բարձր
ջերմաստիճանում: 5 սմ-ից հաստ մսի
կտորներ պատրաստելու համար,
ջերմաստիճանը ստուգեք ջերմաչափի
օգնությամբ: Մսի բարակ կտորների
եփվածությունը ստուգելու համար, ստուգեք
հյութի գույնը՝ մաքուր է, թե՝ վարդագույն:
Եթե դուք միս եք պատրաստում, որը դեռ
հալված չէ, եփման ժամանակը սովորական
ժամանակահատվածից ավելացրեք մեկ ու կես
անգամ:
Հիշեք, որ հում միսը և թռչնամիսը ջեռոցում
եփելու համար, անհրաժեշտ է 160°C (320°F)
կամ ավելի բարձր ջերմաստիճան:
Ձվի սպիտակուցը և դեղնուցը լավ եփեք:
Նույն տարաները մի օգտագործեք, որոնց մեջ
են եղել հում կամ կիսահում ձվերը:
Եթե ձեր ջեռոցը կամ միկրոալիքային