Instruction for Use

29
Մաքրե՛ք ներքին և հանվող մասերը,
լվալանով դրանք գոլ ջրի, քիչ քանակությամբ
սպասք լվանալու հեղուկի և մի պտղունց
խմորի սոդայի լուծույթով։
Ողողեք և անմիջապես չորացրեք։
Մի կիրառե՛ք մեխանիկական սարքեր կամ այլ
մեթոդներ հալեցումը արագացնելու
նպատակով։
Մի օգտագործե՛ք ջուր էլեկտրական
մասերի, լույսերի և կարգավորման
վահանակի վրա։
Մի մոտեցրե՛ք սառը ապակին եռացող ջրին։
Մի լվացե՛ք սառնարանի որևէ մաս սպասք
լվացող մեքենայում, քանի որ դա կարող է
վնասել կամ անուղղելի դեֆորմացնել այդ
մասերը։
Օդափոխման առջևի ցանցի ետևում
(սարքավորման ներքևի մասում) գտնվում է
սպունգի զտիչը, որը պաշտպանում է
օդափոխման համակարգը փոշուց։ Այն
մաքրելու համար, օգտագործե՛ք փոշեկուլ
փափուկ խոզանակի կցորդով առավելագույն
կլանման ռեժիմում, անցկացրե՛ք այն ցանցի
վրայով։
Եթե ցանցի վրա առկա է փոշու հաստ շերտ,
ապա կարելի է հանել օդի կափույրը թույլ
տալու զտիչի ավելի մանրակրկիտ մաքրում։
Այս դեպքում, ստուգե՛ք կողերով
կոնդենսատորի վիճակը և մաքրե՛ք այն
նույնպես, եթե անհրաժեշտ է։
Շարունակել հետևյալ կերպ.
Անջատե՛ք սարքավորումը սեղմած պահելով
«Unit» կոճակը հիմնական
կառավարման վահանակի վրա
մոտավորապես 3 վարկյան։
Բացե՛ք օդափոխման ցանցի հիմքի
պտուտակները և հանե՛ք այն այնտեղից։
Մանրակրկիտ մաքրե՛ք օդափոխման ցանցը
և զտիչը փոշեկուլի միոջոցով։
Սպասե՛ք մոտավորապես 30 րոպե,
որպեսզի կոնդեսատորի ջերմաստիճանը
հասնի շրջակա միջավայրի
ջերմաստիճանին։
Մանրակրկիտ մաքրե՛ք կոնդենսատորը
հեռացնելով փոշու շերտերը, ինչպես ցույց է
տրված պատկերում, զգուշանալով չվնասել
այն։
Միացրեք սարքավորումը կրկին սեղմելով
«Unit» կոճակը պահելով մոտ 3
վարկյան։
Կոնդենսատորի եզրերը սուր են,
հետևաբար ձեռքերի և թևերի համար
օգտագործե՛ք պատշաճ պաշտպանություն,
երբ այն մաքրում եք։
Ներքին մաքրում
Օդափոխման ցանցի, զտիչի և կոնդենսատորի մաքրում