Instruction for Use

9
Նորարարական էլեկտրոնային կառավարման համակարգը պահպանում է կայուն
ջերմաստիճան` երեք խցիկներում և ցուցադրում այն կառավարման վահանակի վրա: Բացի այդ,
այն նաև հնարավորություն է տալիս օգտվողին անձամբ կարգավորել հսկողության
համակարգը` տարբեր ֆունկցիաների կարգավորման միջոցով, ինչպես նաև լսելի և / կամ
տեսանելի ահազանգերի միջոցով զգուշացնում է տեխնիկայի անսարքության մասին:
Էլեկտրոնային կառավարում
Հիմնական բաղադրիչները
1 Միավոր
Թույլ է տալիս սարքի ամբողջական միացում
և անջատում (կոճակը երեք վայրկյան սեղմած
պահելով):
2 Սառնարան
Թույլ է տալիս միայն սառնարանի խցիկի
միացում և անջատում (կոճակը երեք վայրկյան
սեղմած պահելով):
3 Մենյու
Թույլ է տալիս մուտք դեպի սարքավորման
ֆունկցիաների ցանկ։
4
Սառնարան
Վերև/Ներքև
Վերևի և ներքևի կոճակների միջոցով
հնարավոր է փոխել սառնարանի համար
սահմանված ջերմաստիճանը և վեր ու վար
անել ինտերակտիվ ցանկի մեջ:
5 Ցուցասարք
Այն ցույց է տալիս սառնարանի և սառցարանի
խցիկների ջերմաստիճանը, ամսաթիվը և
ժամը, մենյուի ֆունկցիաները և
տեսահաղորդագրությունները:
6
Վերև/Ներքև
(Ջերմակարգավորիչ)
Ընտրելով Վերև/ Ներքև հրահանգը հնարավոր
է փոխել նախապես սահմանված
ջերմաստիճանը` ըստ ընտրված ֆունկցիայի
ռեժիմի (սառցարան, սառնարան, դինամիկ 0°):
7 Մուտք
Հաստատում է մենյուի մեջ կատարված
ընտրության ակտիվացման կամ
ապաակտիվացման հրահանգը:
8
Սառույց
պատրաստող սարք
Թույլ է տալիս ակտիվացնել կամ
ապաակտիվացնել սառույցի պատրաստման
ավտոմատ ֆունկցիան:
9 Ձայնային ազդանշան
Թարթելու, ինչպես նաև ձայնային ազդանշանի
միջոցով ազդարարում է հնարավոր
անսարքության մասին. ձայնային ազդանշանը
կարելի է ապաակտիվացնել` սեղմելով
կոճակը: