Instruction for Use
Մաքրում և/կամ տեխնիկական
սպասարկման որևէ աշխատանք
իրականացնելուց առաջ, անջատեք եփման
մակերեսը հոսանքի սնուցումից և սպասեք
մինչև այն սառչի։
Եփման մակերեսը իդեալական վիճակում
պահելու համար, հեռացրե՛ք ցանկացած
սննդի մնացորդ և մաքրե՛ք այն յուրաքանչյուր
օգտագործումից հետ։
Եփման մակերեսի մաքրում՝
- Ջեռոցի մակերեսը մաքրել գոլ ջրով և / կամ
ախտահանող չեզոք նյութով, լվանալ և
մանրակրկիտ կերպով չորացնել` փափուկ
կտորի կամ թավշակաշվի օգնությամբ:
- Կոշտ ջրի կամ ագրեսիվ ներգործության
մաքրող նյութերի հետ երկարաժամկետ
շփումը կարող է կոռոզիայի ենթարկել
կամ քայքայել չժանգոտվող պողպատից
մակերեսները; քլոր պարունակող և / կամ
քլորի հիմքով, ամոնիակ պարունակող կամ
բարձր թթվայնությամբ լվացող նյութերը
կարող են անդառնալի վնաս հասցնել
ջեռոցին: Որևէ ապրանքից օգտվելուց
առաջ, խորհուրդ է տրվում կարդալ
պիտակի վրայի հրահանգները` համոզվելու
համար, որ նյութը համապատասխանում է
օգտագործման նպատակին:
- Անհրաժեշտ է խուսափել այնպիսի թթու
կամ ալկալային նյութերը, ինչպիսիք են
քացախը, մանանեխը, աղը և կիտրոնի
հյութը, ջեռոցի մակերեսի հետ երկար
շփման մեջ թողնելուց:
- Ցանկալի է անմիջապես սրբել ջեռոցի
մակերեսին թափված որևէ հեղուկ (ջուր,
սոուս, սուրճ և այլն):
- Մի օգտագործեք հղկող մաքրող նյութեր և
կաթսա մաքրելու մետաղյա քերիչներ։
- Մի օգտագործեք գոլորշային հիմքով
մաքրող միջոցներ:
- Մի օգտագործել դյուրավառ իրեր։
- Էմալապատ և ապակե բոլոր հատվածները
անհրաժեշտ է մաքրել տաք ջրով և / կամ
ախտահանող չեզոք նյութով:
Տեխնիկական խնամք և սպասարկում
Ջեռոցն ավելի հեշտությամբ մաքրելու համար
կարելի է հեռացնել մետաղյա ամանների
հենակները և այրիչները:
1. Ձեռքով զգուշորեն լվանալ տաք ջրում
լուծված մեղմ ախտահանող նյութով`
ապահովելով կարծրացած ամբողջ
կեղտի հեռացումը և խուսափելով
այրիչների անցքերը խցանելուց: Էջ
12-ում պատկերված ներքին այրիչի
կափարիչը (Դ) պատրաստված է պղնձից
և տաքանալիս ենթարկվում է բնական
եղանակով փայլեցման: Յուրաքանչյուր
անգամ օգտագործելիս, անհրաժեշտ է
այն մաքրել հատուկ պղնձե իրերի համար
նախատեսված նյութով: Օգտագործել
տաք ջուր և մեղմ մաքրող միջոց` այրիչի
արտաքին կափարիչը մաքրելու համար
(առարկա (Գ), էջ 12): Երբեք չօգտագործել
կոպիտ իրեր կամ մետաղյա քերիչներ,
որոնք կարող են վնասել մակերեսը ծածկող
հատուկ նյութերը:
2. Զգուշորեն լվացեք և չորացրեք։
3. Այրիչները և կափարիչները ճիշտ ձևով
տեղադրել իրենց տեղերում:
4. Մետաղյա ամանների հենակները
տեղափոխելիս համոզվել, որ հենակը
գտնվում է յուրաքանչյուր այրիչի ճիշտ
տեղում:
Հիշեք․ Էլեկտրոնային կամ ջերմատարրերով
աչքերով ջեռոցների բռնկիչների և
ջերմատարրերի եզրերը պետք է
պարբերաբար և հաճախ մաքրել, որպեսզի
դրանք աշխատեն: Դրանք անհրաժեշտ է
մաքրել շատ զգուշությամբ` խոնավ կտորի
միջոցով: Սննդի բոլոր մնացորդները պետք
է զգուշորեն հեռացնել` քչփորիկի կամ
նմանատիպ այլ իրի օգնությամբ:
Էլեկտրոնային բռնկիչները չվնասելու
նպատակով, օգտագործել միայն այրիչները
և մետաղյա ամանների հենակները` դրանք
ճիշտ տեղում ամրացնելով:
Գազի այրիչների տեխնիկական խնամքը և սպասարկումը
13