Instruction for Use

8
Զգուշացում
Երեխաներին հեռու պահեք միացված
եփման մակերեսից և թույլ մի տվեք նրանց
խաղալ կառավարման կոճակների կամ
սարքի այլ մասերի հետ:
Այս սարքը նախատեսված չէ
սահմանափակ ֆիզիկական, զգայական
կամ մտավոր ունակություններ կամ
գիտելիքի և փորձի պակաս ունեցող
անձանց (ներառյալ երեխաների)
կողմից օգտագործվելու համար, եթե
միայն նրանց անվտանգության համար
պատասխանատու անձը չի տվել սարքից
օգտվելու տարրական ցուցումներ:
Թույլ մի տվեք երեխաներին խաղալ
թավայի կրիչների հետ: Փոքրերը կարող են
կուլ տալ թավայի կրիչների ներքնամասի
ռետինե հենակները, ինչը կառաջացնի լուրջ
վնասվածք կամ շնչահեղձություն:
Եփման մակերեսի թավայի կրիչները
փոխարինելուց առաջ ստուգեք, որպեսզի
բոլոր ռետինե հենակները տեղում լինեն:
Եփման մակերեսի օգտագործումն
ավարտելուց հետո միշտ ստուգեք,
որպեսզի կառավարման կոճակները
անջատված դիրքում լինեն, իսկ գազատար
խողովակի կամ գազի բալոնի փականը՝
փակված:
Սարքի ետնամասի օդափոխիչ անցքերը ոչ
մի պարագայում չի կարելի խցանել:
Փաթեթավորում
Փաթեթավորման նյութը 100%-ով
վերամշակելի է և կրում է վերամշակման
խորհրդանիշ : Խնդրում ենք ուշադիր և
զգուշորեն հանել ամբողջ փաթեթավորումը:
Ապրանքը
Սույն սարքավորումը մակնշված է 2012/19/
ԵՄ Եվրոպական Հրահանգի՝ Էլեկտրական
և Էլեկտրոնային Սարքավորումների
Աղբահանման (ԷԷՍԱ) համապատասխան։
Սպրանքի ճիշտ ոչնչացումը ապահովելով
օգտագործողը կօգնի կանխել շրջակա
միջավայրի և մարդկանց առողջության
պոտենցիալ բացասական հետևանքները:
Ապրանքի վրայի կամ այս սարքի
փաստաթղթերում նշված խորհրդանիշը
ցույց է տալիս, որ այս ապրանքը
չպետք է դեն նետվի որպես կենցաղային
թափոն: Խնդրում ենք այս սարքը
հանձնել Էլեկտրական և Էլեկտրոնային
Սարքավորումների Օգտաթափոնների
Հավաքագրման Կետ՝ թափոնների հեռացման
տեղական բնապահպանական կարգերին
համապատասխան: Ձեր տեղական
Օգտաթափոնների Հավաքագրման Կետի
վերաբերյալ մանրամասներ ստանալու
համար խնդրում ենք դիմել ձեր Տեղական
Մարմիններին:
Շրջակա միջավայրի պահպանում
ԷԿՈ դիզայնի հայտարարագիր
Սույն սարքավորումը համապատասխանում է Եվրոպական կարգավորուման էկո դիզայնի թիվ
66/2014 պահանջերին՝ համապատասխանեցված EN 30-2-1 Եվրոպական ստանդարտին: