Instruction for Use

Տեխնիկական տեղեկատվություն տեղադրողի
համար:
Այս սարքը կարող է ներկառուցվել 30մմ
x70մմ հաստության սեղանածածկի մեջ:
Եթե եփման մակերեսի ներքևում ջեռոց
չի տեղադրվելու, ապա եփման մակերեսի
տակ պետք է ամրացնել վահանակ՝ դրա
վնասումը կանխելու և պարունակությունը
պաշտպանելու համար։ Այս վահանակը
պետք է ծածկի ներկառուցվող գազօջախի
ամբողջ ստորին հատվածը և պետք է
տեղադրված լինի այնպես, որ նվազագույնը
15մմ օդի ճեղքվածք պահպանվի վահանակի
և ներկառուցվող գազօջախի միջև, և
առավելագույնը՝ 150մմ աշխատանքային
մակերևույթի ներքևում:
Այս ներկառուցվող գազօջախը
կատարելապես համընկնում է
KitchenAid-ի ցանկացած վառարանի հետ:
Արտադրողը հրաժարվում է բոլոր տեսակի
պատասխանատվություններից՝ որևէ այլ
ներկառուցվող գազօջախի տեղադրման
դեպքում:
Արտադրողը հրաժարվում է բոլոր տեսակի
պատասխանատվություններից՝ որևէ այլ
ներկառուցվող գազօջախի տեղադրման
դեպքում:
Նախքան տեղադրումը, խնդրում ենք
համոզվեք, որ՝
Զգուշացում Սա ծանր արտադրանք է, որի
տեղադրումը պետք է իրականացվի երկու
մարդկանց կողմից:
Գազի մատակարարումը (տեսակը և
ճնշումը) և ներկառուցվող գազօջախի վրայի
ստուգաչափերը համատեղելի են (տե՛ս,
ներկառուցվող գազօջախի վահանակի վրայի
սերիան և համարը և էջ 6-ի աղյուսակը):
Տեղադրման կաբինետը և ներկառուցվող
գազօջախի շուրջը եղած սարքերը
ջերմակայուն են և համապատասխանում են
տեղական կանոնակարգերին:
Այրման մասունքները հեռացվել են
սենյակի մթնոլորտից, պատերին և
կամ պատուհաններին տեղադրված
օդաքարշի կամ էլեկտրական հովհարի
միջոցով՝ համապատասխան ընթացիկ
կանոնակարգերին:
Օդը բնական ճանապարհով շրջանառվում
է համապատասխան 100սմ
2
-ոց խաչաձև
անցքի միջով, որը պետք է լինի՝
օդափոխվող սենյակի հիմնական կամ
հասանելի պատի վրա, որը դեպի դուրս
մուտք ունի
- լինի այնպիսին, որ, նույնիսկ
թյուրիմացաբար, անցքերը ներսից և դրսից
չփակվեն,
- պաշտծանված լինի պլաստիկ
ճաղավանդակով, մետաղական ցանցով և
այլն, որը չպետք է նվազեցնի 100սմ
2
-ոց
խաչաձև անցքը,
- տեղադրված լինի այնպես, որ չխանգարի
այրված մասունքների հեռացմանը:
Տեղադրում
9
Գազի միացում
ԶԳՈՒՇԱՑՈՒ՛Մ։ Այս գործողությունը պետք
է իրականացվի որակյալ տեխնիկական
մասնագետի կողմից:
Գազի մատակարարման համակարգը պետք
է համապատասխանի տեղական իրավական
ակտերին:
Դուք կարող եք որոշ երկրների հատուկ
տեղական կանոնակարգերը գտնել
«Հղում տեղական իրավական ակտերին»
պարբերությունում: Եթե ձեր երկրի
վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա,
մանրամասների մասին հարցրեք ձեր
տեղադրողին:
Ներկառուցվող գազօջախի միացումը գազի
խողովակային համակարգին կամ գազի
բալոնին պետք է կատարվի կոշտ պղնձե կամ
պողպատե խողովակի միջոցով տեղական
կանոնակարգերին համապատասխանող
կցամասերով, կամ չընդհատվող մակերեսով
չժանգոտվող պողպատե զանկապանի
միջոցով, որը համապատասխանում
է տեղական իրավական ակտերին:
Զանկապանի առավելագույն երկարությունը
2 գծամետր է:
Միացրեք արմունկը ներկառուցվող
գազօջախի գլխավոր սնող խողովակին եւ
կնիք է դրվում համապատասխան EN 549-ին,
ինչպես ցույց է տրված նկարում:
ԿԱՐԵՎՈՐ Է. եթե օգտագործվում է
չժանգոտվող պողպատե զանկապան, ապա
այն պետք է տեղադրել այնպես, որ կահույքի
շարժվող հատվածին չդիպչի: Այն պետք է
անցնի մի տարածքով, որտեղ խոչընդոտներ
չկան և որտեղ հնարավոր է ստուգել այն իր
ամբողջ երկարությամբ:
Գազամատակարարման միացումն
ավարտելուց հետո, օճառաջրով
ստուգեք գազի արտահոսքը: Միացրեք
այրիչները և կառավարման գլխիկները
առավելագույն (max) դիրքից թեքեք դեպի
նվազագույն (min) դիրքի՝ ստուգելու բոցի
կայունությունը: