Instruction for Use

10
Պահպանել միջավայրը
Փաթեթավորման հեռացում
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և
նշված է այդ նշանով (
): Փաթեթավորման մասերը չպետք է
ցրել շրջակա միջավայրում, այլ պետք է հեռացնել դրանք տեղի
կանոնակարգերի համաձայն:
Հեռացում
Այս սարքավորումը մակնշվում է ըստ Եվրոպական Ուղեցույցի
2012/19/ԵՄ Էլեկտրական և Էլեկտրոնային սարքավորումների
վրա:
Համոզվելով որ այս սարքավորումը հեռացվել է պատշաճ կերպով,
դրանով օգնած կլինեք կանխելու հնարավոր բացասական
հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:
Սարքավորման վրայի նշանը
կամ դրան կից փաստաթղթերը
ցույց են տալիս, որ այս արտադրանքը չպետք է մշակվի որպես
կենցաղային աղբ, այլ պետք է տանել Էլեկտրական և
Էլեկտրոնային սարքավորումների համապատասխան
հավաքակայան:
Էներգախնայողության խորհուրդներ
Օպտիմալ արդյունքների համար խորհուրդ է տրվում.
Օգտագործել պատրաստման գոտուն համապատասխան
լայնության կաթսաներ և թավաներ:
Օգտագործել միայն հարթ հատակով կաթսաներ և թավաներ:
Եթե հնարավոր է, ապա պատրաստման ընթացքում կաթսայի
կափարիչները պահել դրանց վրա:
Օգտագործել ճնշումային կաթսա, ավելի շատ էներգիա և
ժամանակ խնայելու համար:
Դնել կաթսան պատրաստման գոտու մեջտեղի մասում,
ինչպես նշված է սալօջախի վրա:
Համապատասխանության հայտարարագիր
Այս սարքավորումը նախագծվել, պատրաստվել և վաճառվել է համաձայն «Ցածր Լարման» ուղեցույցի 2006/95/ԵԽ անվտանգության
կանոնների (որը փոխարինում է 73/23/ԵՏՀ-ին և հետագա փոփոխություններին) և պաշտպանության պահանջների «EMC»
Հրահանգ 2004/108/ԵԽ:
Այս սարքավորումը համապատասխանում է Եվրոպական կանոնակարգի հ. 66/2014 էկոդիզայնի պահանջներին` համաձայն
Եվրոպական Ստանդարտի ԵՆ 60350-2:
Նախքան օգտագործելը
ԿԱՐԵՎՈՐ Է. Պատրաստման գոտիները չեն միանա, եթե կաթսաները համապատասխան չափերի չեն:
Օգտագործեք միայն այնպիսի կաթսաներ, որոնք կրում են «ԻՆԴՈՒԿՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳ» նշանը (նկարը
հակառակ կողմից):
Դրեք կաթսան համապատասխան պատրաստման գոտում, նախքան սալօջախը միացնելը:
Առկա կաթսաներ և թավաներ
Օգտագործեք մագնիս, որպեսզի ստուգեք արդյոք կաթսան հարմար է ինդուկցիոն սալօջախի համար. կաթսաները և թավաներն
անհարմար են օգտագործման համար, եթե դրանք մագնիսականորեն հակադիր են:
- Համոզվեք, արդյոք կաթսայի հատակը հարթ է, այլապես այն կարող է քերծել սալօջախը: Ստուգեք ամանները:
- Չի կարելի տաք կաթսաները կամ թավաները դնել վերահսկողության վահանակի մակերեսին: Սա կարող է վնաս պատճառել:
Առաջարկվող թավայի հատակի լայնությունները XL
XL
Ø 28 սմ
17 սմ մին. 28 սմ մաքս.
L
Ø 21 սմ
15 սմ մին. 21 սմ մաքս.
S
Ø 14.5 սմ
10 սմ մին. 14.5 սմ մաքս.