Instruction for Use

16
Մաքրում
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
- Չի կարելի օգտագործել գոլորշիով մաքրիչներ:
- Նախքան մաքրելը` ստուգեք, արդյոք պատրաստման գոտիներն անջատված են, իսկ մնացորդային տաքության ցուցիչը
(«H») չի ցուցադրվում էկրանին:
ԿԱՐԵՎՈՐ Է. Չի կարելի օգտագործել հղկող սպունգեր կամ մաքրող բարձիկներ: Դրանց օգտագործումն ի վերջո կարող է
վնասել ապակին:
Ամեն անգամ օգտագործելուց հետո, հենց որ սալօջախը սառում է, մաքրեք այն և հեռացրեք մթերքի մնացորդները:
Շաքարը և շաքարի բարձր պարունակությամբ մթերքները վնասում են սալօջախը և պետք է անմիջապես հեռացվեն:
Աղը, շաքարը և ավազը կարող են քերծել ապակու մակերեսը:
Օգտագործեք փափուկ կտոր, ներծծող խահանոցային թուղթ կամ հատուկ սալօջախի մաքրիչ (հետևեք Արտադրողի
ցուցումներին):
Անսարքությունների ուղեցույց
Կարդացեք և հետևեք «ցուցումներ օգտագործման համար» բաժնում տրված ցուցումներին:
Ստուգեք, արդյոք էլեկտրամատակարարումը չի խափանվել:
Մաքրելուց հետո մանրակրկիտ չորացրեք սալօջախը:
Եթե սալօջախի միացած լինելու ժամանակ տառաթվային ծածկագրեր են հայտնվում էկրանին, ապա հաշվի առեք
հետևյալ ցուցումների աղյուսակը:
Եթե օգտագործելուց հետո սալօջախը չի անջատվում, ապա անջատեք այն հոսանքի մատակարարումից:
ՍԽԱԼԻ ԾԱԾԿԱԳԻՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՍԽԱԼԻ ՎԵՐԱՑՈՒՄ
C81, C82 Վերահսկողության
վահանակն անջատվում է
ավելորդ բարձր
ջերմաստիճանի պատճառով
Էլեկտրոնային մասերի ներքին
ջերմաստիճանը չափազանց
բարձր է
Սպասեք որպեսզի
սալօջախը սառչի`
նախքան այն նորից
օգտագործելը:
F42 or F43 Միացման լարումը սխալ է Սենսորը հայտնաբերում է
անհամապատասխանություն
սարքավորման լարման և
հիմնական մատակարարվող
հոսանքի միջև
Անջատեք սալօջախը
հիմնական լարից և
ստուգեք
էլեկտրականությունը
F12, F21, F25, F36,
F37, F40, F47, F56,
F58, F60
Զանգահարեք Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոն և նշեք սխալի կոդը
Սալօջախից առաջացած աղմուկներ
Նորմալ շահագործման ընթացքում ինդուկցիոն սալօջախները կարող են սուլոցի կամ շխկոցի ձայներ հանել: Այդ ձայներն
իրականում առաջանում են կաթսաներից և թավաներից` շնորհիվ դրանց հատակների հատկանիշների (օրինակ` մի քանի
շերտ նյութերից պատրատված հատակներ կամ ոչ հարթ հատակներ): Այս աղմուկները կարող են լինել տարբեր` կախված
օգտագործվող կաթսաներից և թավաներից և դրանց մեջ պարունակվող մթերքի քանակից, սակայն դրանք որևէ թերության
ցուցիչ չեն:
Բացի այդ, ինդուկցիոն սալօջախը հարմարեցված է ներքին սառեցման համակարգով` էլեկտրական մասերի
ջերմաստիճանը կառավարելու համար, արդյունքում` շահագործման ընթացքում և սալօջախն անջատվելուց մի քանի րոպե
անց, դուք կլսեք սառեցման օդափոխիչի աղմուկը: Սա միանգամայն նորմալ է և անշուշտ կարևոր` սարքավորման պատշաճ
աշխատանքի համար: