Instruction for Use

7
Այս ցուցումները կարող եք նաև գտնել վեբ կայքում` www.kitchenaid.eu
ԿԱՐևՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է
Այս ձեռնարկը և սարքն ինքնին տրամադրում են կարևոր անվտանգության
հաղորդագրություններ, որոնք պետք է կարդալ և դիտարկել բոլոր
ժամանակներում:
Սա վտանգի նշանն է, որը կապված է անվտանգության հետ` զգուշացնելով
օգտագործողներին և մյուսներին պոտենցիալ ռիսկերի մասին:
Բոլոր անվտանգության հաղորդագրություններին հաջորդում է վտանգի
նշանը և հաղորդագրություն, որոնք ցուցադրվում են այստեղ.
ՎՏԱՆԳ
Ցույց է տալիս վտանգավոր իրավիճակ, որից
եթե չխուսափեք լուրջ վնասվածք կստանաք:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Ցույց է տալիս վտանգավոր իրավիճակ, որից
եթե չխուսափեք լուրջ վնասվածք կստանաք:
Անվտանգությանը վերաբերող բոլոր հաղորդագրությունները նշում են
պոտենցիալ ռիսկը, և ցույց են տալիս ինչպես նվազեցնել սարքավորման ոչ ճիշտ
օգտագործման արդյունքում առաջացած վնասվածք ստանալու և
էլեկտրահարվելու ռիսկը:
Համոզվեք, որ բոլորը համապատասխանում են հետևյալին.
- Սարքավորումը փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար օգտագործեք
պաշտպանիչ ձեռնոցներ:
- Սարքավորումը պետք է անջատված լինի հոսանքի մատակարարումից`
նախքան տեղադրման որևէ գործողություն իրականացնելը:
- Տեղադրումը և պահպանումը պետք է իրականացվի որակավորված տեխնիկի
կողմից` արտադրողի ցուցումների և պարտադիր տեղի անվտանգության
կանոնների համաձայն: Չի կարելի վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս,
եթե տվյալ արտադրանքի ձեռնարկում նշված չէ:
- Սարքավորումը պետք է հողանցվի:
- Գլխավոր էլեկտրամատակարարմանը միացնելու համար հոսանքի մալուխը
(տեղադրված է խցիկի ներսում) պետք է բավականաչափ երկար լինի`
սարքավորումը միացնելու համար: