Instruction for Use

8
- Որպեսզի տեղադրումը համապատասխանի ընթացիկ անվտանգության
կանոնակարգերին` անհրաժեշտ է օգտագործել մինիմում 3 մմ շփման բացով
եռաթև անջատիչ:
- Չի կարելի օգտագործել բազմաթիվ վարդակներ կամ երկարացման լարեր:
- Չի կարելի քաշել սարքավորման հոսանքի մալուխը:
- Էլեկտրական բաղադրիչները չպետք է հասանելի լինեն օգտագործողին
տեղադրելուց հետո:
- Սարքավորումը նախագծված է միայն կենցաղային օգտագործման` մթերք
պատրաստելու համար:
- Այլ օգտագործում չի թույլատրվում (օր.` տաքացնել սենյակները):
Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում ոչ պատշաճ
օգտագործման կամ վերահսկողության սխալ նշանակման համար:
- Սարքավորումը և դրա պարագաները տաքանում են օգտագործման ժամանակ:
Պետք է անել այնպես, որպեսզի խուսափեք տաքացած մասերին դիպչելուց:
Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր երեխաներին (3-8 տարեկան) պետք է
հեռու պահել սարքերից և շարունակաբար վերահսկել:
- 8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ
ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և սարքերի վերաբերյալ
փորձի և գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց
տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության
ցուցումներ, և արդյոք գիտակցում են, թե ինչպիսի վտանգ են դրանք
պարունակում: Երեխաները չպետք է խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը
և պահպանումը չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց
խորհրդատվության:
- Չի կարելի դիպչել սարքավորման տաք էլեմենտներին օգտագործման
ընթացքում կամ դրանից հետո: Չի կարելի թույլ տալ որ սարքավորմանը դիպչի
կտոր կամ այլ դյուրավառ նյութեր մինչև բոլոր բաղադրիչների
ամբողջությամբ սառելը:
- Չի կարելի դնել դյուրավառ նյութեր սարքավորման վրա կամ դրա կողքին:
- Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն կրակ է բռնկվում: Եղեք ուշադիր յուղով
և ձեթով հարուստ մթերքներ պատրաստելիս:
- Սարքավորման տակ` խցիկի ներսում պետք է բաժանարար պանել
(տրամադրված չէ) տեղադրել:
- Եթե մակերեսը ճաքած է, անջատեք սարքավորումը, որպեսզի խուսափեք
էլեկտրահարվելուց: (Միայն ապակե մակերեսով սարքավորումների դեպքում):
- Այս սարքավորումը նախատեսված չէ արտաքին ժամանակաչափի կամ
հեռակառավարվող համակարգի միջոցով գործարկելու համար: