Instruction for Use

14
Ցուցումներ օգտագործման համար
Ակտիվացում և պատրաստման գոտիների կարգավորում
55
0
Առանձին
պատրաստման գոտին
անջատելու համար
Պատրաստման գոտու
ժամանակաչափ
Պատրաստման գոտու ընտրություն
և ընտրված պատրաստման գոտու/
հզորության մակարդակի էկրան
Սահող հպման էկրան
(հզորության կարգավորում)
Սալօջախը միացնելուց հետո, կաթսան դրեք պատրաստման համապատասխան գոտում:
Ակտիվացրեք պատրաստման գոտին` սեղմելով համապատասխան կլոր կոճակը. կլոր կոճակը ցույց է տալիս թիվ
, որը
համապատասխանում է հոսանքի միջին մակարդակին:
Եթե դուք օգտագործում եք այնպիսի կաթսա, որը համապատասխան չէ, ճիշտ տեղադրված չէ կամ Ձեր ինդուկցիոն սալօջախի
ճիշտ չափին չէ, ապա էկրանին կհայտնվի «no pot» հաղորդագրությունը (նայել ձախ կողմի նկարը): Եթե 60 վայրկյանի
ընթացքում ոչ մի կաթսա չի հայտնաբերվում, սալօջախն անջատվում է:
i
5 կՎտ գոտին ակտիվացնելիս` (միայն որոշ մոդելներում) 60 վայրկյանի ընթացքում տեղադրեք կաթսան այդ գոտում, նախքան
մեկ այլ գոտի ակտիվացնելը: Չանելու դեպքում` որոշ ժամանակ անց սալօջախը կանջատվի, ինչի արդյունքում պետք է նորից
մեկնարկել յուրաքանչյուր գոտու ակտիվացման գործընթացը: Անջատման նույն գործընթացը կարող է տեղի ունենալ, երբ 5կՎտ
գոտուց հեռացնեք կաթսան և միևնույն ժամանակ մեկ այլ գոտի ակտիվացնեք:
. Հզորության մակարդակը փոխելու համար, Ձեր մատը շարժեք հորիզոնական` հպման էկրանի վրայով: թիվը կարող եք փոխել,
մինիմումը 1-ից մինչև մաքսիմում 9-ը` կախված Ձեր մատի դիրքից: Բարձրացման գործառույթը կարող եք ակտիվացնել` հպման
էկրանի վրա սեղմելով «ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» («P» էկրանի վրա): «ԲԱՐՁՐԱՑՄԱՆ» հզորության մակարդակը կարող եք օգտագործել
մինչև 10 րոպե, որից հետո սարքավորումն ավտոմատ կերպով փոխում է մակարդակ 9: Եթե մեկից ավելի գոտի է միացած, հպման
էկրանը թույլ է տալիս Ձեզ փոխել ընտրված գոտու հզորությունը, որը ցուցադրվում է հոսանքի ցուցիչի աջ կողմում` լուսային
կետով: Գոտին ընտրելու համար, պարզապես սեղմեք համապատասխան կլոր կոճակը:
i
Պատրաստման երեք գոտի ունեցող մոդելների դեպքում հնարավոր է սահմանել 3 «ԲԱՐՁՐԱՑՄԱՆ» գործառույթ
միաժամանակ. այս դեպքում սարքավորումն ավտոմատ կերպով կարգավորում է հզորության բաշխումը գոտիների միջև:
Պատրաստման գոտիներ ապաակտիվացում
Ընտրեք այն գոտին, որը պետք է անջատեք` սեղմելով համապատասխան կլոր կոճակը (հզորության մակարդակի ցուցիչի աջ մասում
վառվում է լուսային կետ): Հպման էկրանի վրա սեղմեք ԱՆՋԱՏԵԼ:
Պատրաստման գոտին անջատվում է, և եթե տվյալ գոտին դեռ տաք է, ապա «H» տառը հայտնվում է այդ ընթացքում:
«H»-ը մնացորդային տաքության ցուցիչն է: Սալօջախն ունի մնացորդային տաքության ցուցիչ` պատրաստման յուրաքանչյուր
գոտու համար. այս ցուցիչները հուշում են օգտագործողին, որ պատրաստման գոտիները դեռ տաք են: Երբ պատրաստման գոտին
սառում է` էկրանն անջատվում է:
Ժամանակաչափի ընտրություն
Ժամանակաչափը կարող եք օգտագործել` մաքսիմումը 90 րոպե պատրաստման ժամանակ սահմանելու համար:
Ժամանակաչափի հետ միասին ընտրեք օգտագործվող պատրաստման գոտին (էկրանի վրա` հզորության մակարդակի ցուցիչի աջ
մասում, հայտնվում է լուսային կետ), իսկ հետո սահմանեք պահանջվող ժամանակը` օգտագործելով ժամանակաչափի + և -
ստեղները. ժամանակը` րոպեներով ցուցադրվում է պատրաստման գոտու էկրանին:
Վեջին սեղմումից մի քանի վայրկյան անց, ժամանակաչափն սկսում է ետհաշվարկը (պատրաստման գոտու լուսային կետն սկսում է
թարթել):
Հենց որ սահմանված ժամանակն ավարտվում է, հնչում է ձայնային ազդանշան և պատրաստման գոտին ավտոմատ կերպով
անջատվում է:
ՍԵՆՍՈՐԻ գործառույթով ժամանակաչափի վերաբերյալ ինֆորմացիայի համար, նայել տվյալ գործառույթի նկարագրությունը
հետևյալ էջերում: