Instruction for Use

15
Ցուցումներ օգտագործման համար
Վերահսկողության վահանակի արգելափակում
Այս գործառույթն արգելափակում է սալօջախի վերահսկողությունը` դրա պատահական ակտիվացումը կանխելու համար (օր.` մաքրելու
ժամանակ):
Սեղմեք
ստեղնը` երեք վայրկյան. ձայնային ազդանշանը հնչում է և ցուցիչ լույսը միանում է` հաստատելով ակտիվացումը:
Վերահսկողության վահանակն արգելափակվում է` բացառությամբ ԱՆՋԱՏՄԱՆ գործառույթի: Վերահսկողությունն արգելափակումից
հանելու համար, կրկնեք ակտիվացման գործընթացը: Լուսային կետն անջատվում է և սալօջախը կրկին ակտիվանում է:
ԿԱՐԵՎՈՐ Է. Ջրի, կաթսայից թափված հեղուկի կամ այլ առարկաների առկայությունը ստեղնի վրա, կարող է պատահաբար
ակտիվացնել վերահսկողության վահանակի արգելափակման գործառույթը:
Պահել
Այս գործառույթը թույլ է տալիս ժամանակավորապես պահել, իսկ հետո կրկին վերսկսել պատրաստման գործընթացը` պահպանելով
նախորդ կարգավորումները
(բացառությամբ ՍԵՆՍՈՐԻ գործառույթի և ժամանակաչափի սահմանման): Սեղմեք ստեղնը. վառվում է էկրանին` հզորության
մակարդակի տեղում: Պատրաստման գործընթացը վերսկսելու համար, կրկին սեղմեք
ստեղնը:
Ճկուն գոտի
Այս գործառույթը թույլ է տալիս պատրաստման երկու գոտիներն օգտագործել, որպես մեկ առանձին պատրաստման գոտի: Այն հրաշալի
է` օվալաձև, ուղղանկյուն և երկար թավաների համար (40x18 սմ հատակի մաքսիմում չափերով): Սալօջախը միացնելուց հետո, սեղմեք
ստեղնը. պատրաստման երկու գոտիների էկրանները ցույց են տալիս «0», մակարդակի թվի կողքին գտնվող երկու կետերը
վառվում են` ցույց տալով Ձեր ընտրությունը, որպես առանձին պատրաստման գոտի: հզորության մակարդակը փոխելու համար,
սահեցրեք Ձեր մատը հպման էկրանի վրայով. թիվը կփոխվի, եթե Ձեր մատն արագ սահեցնեք մինիմումը 1-ից մինչև մաքսիմում 9-ը:
Ճկուն գոտու գործառույթն ապաակտիվացնելու համար, սեղմեք
ստեղնը. սալիկները վերսկսում են գործընթացը, որպես երկու
առանձին պատրաստման գոտիներ: Պատրաստման գոտին անջատելու համար, սեղմեք ԱՆՋԱՏՈՒՄ:
i
Բարձրացվող հզորության մակարդակը և ՍԵՆՍՈՐԻ գործառույթը չեն կարող օգտագործվել, երբ ճկուն գոտու գործառույթն արդեն
օգտագործվում է: Եթե օգտագործում եք ժամանակաչափ, ապա սահմանված ժամանակը կհայտնվի ամենաբարձր սալիկի էկրանի կողքին:
Ավտոմատ գործառույթների նկարագրություն
Պատրաստման յուրաքանչյուր գոտու համար, սալօջախն առանձնացնում է ավտոմատ գործառույթներ: Առկա գործառույթների
նշանները ցուցադրվում են պատրաստման յուրաքանչյուր գոտու ընտրման ստեղնի կողքին: Ամեն անգամ, երբ ընտրում եք ավտոմատ
գործառույթ, նշանի կողքի ցուցիչ լույսը միանում է և «Ա» տառը հայտնվում է պատրաստման գոտու էկրանին:
ՍԵՆՍՈՐ
ՍԵՆՍՈՐԻ գործառույթն ավտոմատ կերպով ընտրում է հզորության իդեալական մակարդակ` ջորը եռալու համար, և եռման կետում
հնչում է ձայնային ազդանշան:
Ջրով կաթսան` ՍԵՆՍՈՐ բառը ցուցադրող գոտում դնելուց հետո, միացրեք սալօջախը և ընտրեք գոտին: Սեղմեք
ստեղնը. «A»
տառը հայտնվում է էկրանին և ցուցիչ լույսը միանում է: Գոտին տաքանալուց հետո, պատկեր է հայտնվում դրա կողքի ազատ
տարածքում:
i
ՍԵՆՍՈՐԻ գործառույթի ճիշտ օգտագործումն ապահովելու համար, խորհուրդ է տրվում.
- օգտագործեք միայն ջուր (տվյալ միջավայրի ջերմաստիճանի),
- րի կարելի ավելացնել աղ, բաղադրիչներ կամ համեմունք (մինչև եռման կետին հասնելը),
- չի կարելի փոխել գոտու հզորության մակարդակը, հանել կամ տեղաշարժել կաթսան,
- օգտագործեք 1 սմ-ից ոչ ավել լայնության տրամագծով և 1 սմ-ից ոչ պակաս փոքրության կաթսաներ,
- կաթսան լցրեք առնվազն 1/3-ով (մոտավորապես 1 լիտր), բայց ոչ երբեք մինչև պռունկը (մաքսիմում 5 լիտր` Ø180 մմ գոտու
համար և մաքսիմում 7 լիտր` Ø240 մմ գոտու համար ),
- չի կարելի օգտագործել ճնշումային պատրաստիչներ:
Օպտիմալ արդյունքների հասնելու համար, դիտարկեք նաև հետևյալ խորհուրդը.
- ՍԵՆՍՈՐԻ գործառույթի օգտագործման ժամանակ, չի կարելի կափարիչը դնել կաթսայի վրա,
- եթե գոտին դեռ տաք է, ապա չի կարելի ՍԵՆՍՈՐԻ գործառույթն ակտիվացնել («H» տառը հայտնվում է էկրանին):
երբ եռման կետը հասնում է իր մակարդակին, սալօջախն արձակում է ձայնային ազդանշան: Կանոնավոր ընդմիջումներով` երեք անգամ
հնչում է ձայնային ազդանշան: Երկրորդ ազդանշանից հետո, րոպե հաշվիչն ավտոմատ կերպով սկսում է հաշվել եռման ժամանակը:
Երրորդ ազդանշանից հետո, սալօջախն ավտոմատ կերպով ընտրում է ամենացածր հզորության մակարդակը, որը պահպանում է եռման
գործընթացը: