Instruction for Use
13
Սալօջախն անջատեք հոսանքի մատակարարումից և
սպասեք մինչև այն սառի` նախքան մաքրման կամ
պահպանման որևէ աշխատանք իրականցնելը:
Սալօջախը կատարյալ վիճակում պահելու համար,
անհրաժեշտ է ամեն անգամ օգտագործելուց հետո
հեռացնել մթերքի մնացորդները:
Սալօջախի մաքրում.
- Սալօջախի մակերեսը մաքրեք գոլ ջրով կամ չեզոք
ախտահանող միջոցով, հետո լվացեք այն և
մանրակրկիտ չորացրեք փափուկ կտորով կամ
քարայծի կաշվով:
- Կոշտ ջրի կամ ագրեսիվ մաքրող նյութերի հետ երկար
շփումից` չժանգոտվող պողպատե մակերեսները
կարող են վնասվել կամ քայքայվել: Այն մաքրող
միջոցները, որոնք պարունակում են քլոր, քլորի
բաղադրանյութեր, ամոնիակ կամ բարձր
թթվայնությամբ մաքրող միջոցներ, անուղղելի վնաս
կհասցնեն սալօջախին: Նախքան օգտագործելը`
խորհուրդ է տրվում կարդալ արտադրանքի պիտակը,
որպեսզի համոզվեք` արդյոք այն հարմար է
օգտագործման համար:
- Թույլ մի տվեք թթվային կամ ալկալային նյութերը,
ինչպիսիք են քացախը, մանանեխը, աղը և կիտրոնի
հյութը, երկար ժամանակով շփման մեջ մտնեն
սալօջախի հետ:
- Խորհուրդ է տրվում անմիջապես սրբել ցանկացած
թափված բան (ջուր, սոուս, սուրճ և այլն):
- Չի կարելի օգտագործել հղկող մաքրող միջոցներ կամ
սալիկի մաքրիչներ:
- Չի կարելի օգտագործել գոլորշիով մաքրիչներ:
- Չի կարելի օգտագործել դյուրավառ նյութեր:
- Էմալապատ և ապակե մասերն անհրաժեշտ է մաքրել
տաք ջրով կամ չեզոք մաքրող միջոցով:
Սալիկի հենակները և այրիչները կարող եք հանել`
մաքրման գործընթացը հեշտացնելու համար:
1.
Ձեռքով զգուշորեն լվացեք թույլ մաքրող միջոցով
լուծված տաք ջրի մեջ այնպես, որ արմատացած
կեղտը դուրս գա, իսկ այրիչի վրայի անցքերը
խցանված չլինեն: Ներքին այրիչի կափարիչը (
D
12-
րդ էջին) պատրաստված է դեղին պղնձից և
տաքանալուն պես այն կսկսի փայլել: Ամեն անգամ
օգտագործելուց հետո, մաքրեք այն հատուկ դեղին
պղնձի համար նախատեսված նյութով: Երկտակ
այրիչի արտաքին կափարիչը մաքրելու համար,
օգտագործեք տաք ջուր և թույլ մաքրող միջոց (
C
12-րդ էջին): Երբեք չօգտագործեք հղկող կամ կոպիտ
մաքրող միջոցներ, քանի որ դրանք կարող են վնասել
մակերեսի ծածկույթը:
2.
Լվացեք և մանրակրկիտ չորացրեք:
3.
Կրկին տեղադրեք այրիչները և կափարիչներն իրենց
ճիշտ տեղերում:
4.
Սալիկի հենակները տեղադրելիս, ստուգեք որպեսզի
հենակներից յուրաքանչյուրը հավասար դրված լինի
այրիչի վրա:
Ծանուցում.
էլեկտրոնային վառոցքի մոմերի
վերջամասերը և ջերմային կցորդիչները պետք է
կանոնավոր կերպով մաքրել, որպեսզի դրանք լավ
աշխատեն: Անհրաժեշտ է դրանք զգուշորեն մաքրել
խոնավ կտորով: Մնացած մթերքի ցանկացած մնացորդ
պետք է հեռացնել ատամի փայտիկով:
էլեկտրոնային վառոցքի մոմերը վնասելուց խուսափելու
համար, սալօջախն օգտագործեք միայն, եթե այրիչները և
սալիկի հենակները ճիշտ են դրված իրենց տեղում:
Գազի այրիչների մաքրում և պահպանում
Մաքրում և պահպանում