Instruction for Use

7
Ձեր սալօջախից առավելագույն արդյունք ստանալու
համար, անհրաժեշտ է մանրամասն կարդալ այս
ցուցումները և պահել դրանք հետագա օգտագործման
համար:
Այս ցուցումները վավեր են միայն այն երկրներում,
որոնց համար նշանակված նշանը ցուցադրված
սալօջախի վրայի տեխնիկական տվյալների
տախտակին:
Փաթեթավորումը, ինչպիսիք են պլաստմասե
տոպրակները, տարածված պոլիուրեթանը և այլն,
պոտենցիալ ռիսկ են ստեղծում երեխաների համար,
հետևաբար, անհրաժեշտ է դրանք զգուշորեն
հեռացնել:
Ստուգեք` արդյոք սարքավորումը չի վնասվել
տեղափոխելու ժամանակ, ինչպես նաև հեռացրեք
պաշտպանիչ փաթեթավորումը և ժապավենը, նախքան
տեղադրումն իրականացնելը:
Այս սալօջախը (կատ. 3) նախատեսված է
բացառապես կենցաղում մթերք պատրաստելու
համար: Այլ օգտագործումը (օր.` տաքացնել
սենյակները) համարվում է ոչ պատշաճ և
վտանգավոր:
Այս սարքավորումն անհրաժեշտ է տեղադրել և
միացնել գազի կամ էլեկտրամատակարարմանը`
համապատասխան որակավորված մասնագետի կողմից`
համաձայն գործող օրենսդրության:
Այս սարքավորումն անհրաժեշտ է տեղադրել գործող
չափանիշներին համապատասխան և օգտագործել
միայն լավ օդափոխվող սենյակներում: Տեղադրելուց
և օգտագործելուց առաջ կարդացեք ցուցումները:
Նախապես կցված գազի միակցիչը և դրա
մատակարարման ճնշումը ցուցադրված են սալօջախի
հատակին գտնվող պիտակի վրա: Եթե այս տեսակի
գազ չեք օգտագործում, ապա անհրաժեշտ է նայել
11-րդ էջում գտնվող «Այլ տեսակի գազի
մատակարարման փոխարկումը» վերնագրով բաժինը:
Ծանուցում.
Սալիկի հենակների սխալ տեղադրման արդյունքում
սալօջախը կարող է քերծվել: Սա կանխելու համար,
համոզվեք` արդյոք միայն հենակի ռետինե ոտիկներն
են դիպչում սալօջախին, ինչպես նաև չի կարելի
դրանք քաշել սալօջախի մակերեսով:
Ապակե մակերեսին չի կարելի օգտագործել
հետևյալը`
- Թուջե տապակներ կամ թրծված կավով կաթսաներ և
թավաներ:
- Պարագաներ, որոնք դուրս են թողնում
ջերմությունը (օր.` մետաղական ցանցեր):
- Եթկու այրիչներ` մեկ թավա տաքացնելու համար:
Սարքավորումը երկար ժամանակ օգտագործելու
դեպքում, հնարավոր է լրացուցիչ օդափոխություն
պահանջվի (օր.` բացել պատուհանը կամ բարձրացնել
օդատարի արագությունը):
Նախազգուշացում
Սալօջախն օգտագործելիս` հեռու պահեք երեխաներին
և թույլ մի տվեք խաղալ կառավարման կոճակների
կամ սարքավորման այլ մասերի հետ:
Այս սարքավորումը նախատեսված չէ թույլ
ֆիզիկական, զգայական կամ մտավոր
ունակություններով մարդկանց համար (ներառյալ
երեխաները) կամ նրանց համար ովքեր չգիտեն դրա
օգտագործման ձևը, եթե նրանց չի տրվել
խորհրդատվություն կամ սարքավորումն
օգտագործելու ցուցումներ` նրանց անվտանգության
համար պատասխանատու անձի կողմից:
Թույլ մի տվեք, որ երեխաները խաղան սալիկի
հենակների հետ: Նրանք կարող են կուլ տալ
հենակների տակ գտնվող ռետինե ոտիկները` ինչը
կարող է լուրջ վնասվածք հասցնել կամ խեղդվելու
պատճառ հանդիսանալ:
Ստուգեք` արդյոք բոլոր ռետինե ոտիկները տեղում
են, նախքան հենակները սալօջախի վրա տեղադրելը:
Երբ վերջացրել եք սալօջախն օգտագործել, ստուգեք
որպեսզի կառավարման կոճակներն անջատված
դիրքում լինեն և փակեք գազի մատակարարման
փականը:
Սարքավորման ետնամասում գտնվող օդանցքերին չի
կարելի խոչընդոտել:
Նախազգուշացումներ և առաջարկներ