Instruction for Use
29
Պտտվող շամփուր (միայն որոշ մոդելներում)
Օգատագործեք այս պարագան նույնիսկ տապակած մսի մեծ կտորների և թռչնամսի դեպքում: Դրեք միսը պտտվող
շամփուրի վրա` կապելով այն պարանով (եթե հավ եք պատրաստում) և ստուգեք, որ այն լինի ապահով, նախքան
շամփուրն իր տեղը տեղադրելը, որը գտնվում է գազօջախի առջևի պատին, և համապատասխան հենարանի վրա դնելը:
Ծխից խուսափելու և պատրաստման ընթացքում առաջացած հյութեղեն մասը հավաքելու համար, խորհուրդ է տրվում
կաթելու սկուտեղը կես լիտր ջրով դնել առաջին մակարդակում: Շամփուրն ունի պլաստմասե բռնակ, որը պետք է հանել
նախքան պատրաստելն սկսելը և օգտագործել պատրաստման վերջում, որպեսզի գազօջախից մթերքը հանելիս խուսափեք
այրվածքներ ստանալուց:
Երաշխավորված օգտագործում և խորհուրդներ
Պիցցա
Թեթևակի յուղեք սկուտեղները, որպեսզի պիցցան լինի խրթխրթան: Պատրաստելու ընթացքում երկու երրորդով ցանեք
մոցառելլա պանիրը պիցցայի վրա:
Բարձրացման գործառույթ (միայն որոշ մոդելներում)
Անհրաժեշտ է միշտ խմորը ծածկել խոնավ շորով նախքան այն գազօջախը դնելը: Խմորի հասունացման ժամանակն այս
գործառույթով կրճատվում է մոտավորապես մեկ երրորդով` համեմատած սենյակային ջերմաստիճանում (20-25°C)
դրա հասունացման հետ: 1կգ պիցցայի խմորի հասունացման ժամանակը կազմում է շուրջ մեկ ժամ:










