Manual

ՀԱՅԵՐԵՆ hy
113
Օգտագործման սկզբնական ուղեցույց
1. Համապատասխանության հավաստագիր
2. Կիրառման բնագավառներ
3. Անվտանգության ընդհանուր ցուցումներ
4. Անվտանգության հատուկ ցուցումներ
5. Ընդհանուր նկարագրություն
6. Տեղակայում և փոխադրում
7. Գործիքի նկարագիր
8. Գործարկում
9. Շահագործում
10. Սպասարկում և խնամք
11. Օգտակար խորհուրդներ
12. Լրացուցիչ պարագաներ
13. Վերանորոգում
14. Շրջակա միջավայրի պաշտպանություն
15. Խնդիրներ և անսարքինություններ
16. Տեխնիկական բնութագիր
Սույնով հայտարարում ենք բացառիկ
պատասխանատվությամբ, որ այս ճակատային մշակման
սկավառակային սղոցները, յուրաքանչյուրն իր տիպով և
սերիական համարով նույնականացված, *1)
համապատասխանում են հրահանգների *2) և նորմերի *3)
բոլոր համապատասխան դրույթներին: Տեխնիկական
փաստաթղթերի համար *4) -տես էջ 4:
Ճակատամշակման անկյունահատ սկավառակային սղոցը
նախատեսված է երկայնակի, լայնակի, թեք կտրվածքներ
կատարելու համար, ինչպես նաև շեղ անկյան տակ
սղոցվածքների և կրկնակի սղոցվածքների համար:
Միայն KGS-ի դեպքում...Բացի այդ հնարավոր է ակոսների
կտրում:
Թույլատրվում է մշակել միայն այն նյութերը, որոնց համար
առկա է համապատասխան սղոցաթերթ (թույլատրելի
սղոցաթերթերի ցանկին ծանոթացեք 12. Սարքավորում
բաժնում):
Մշակվող դետալի թույլատրելի չափերը պետք է
պահպանվեն (տե՛ս 16. Տեխնիկական տվալներ գլուխը):
Չի թույլատրվում կլոր կամ անհավասար հատվածքով
դետալների (օրինակ՝ վառելափայտ) մշակումը, քանի որ
սղոցման ժամանակ նրանց կայուն դիրքը հնարավոր չէ
ապահովել: Տափակ և եզրին տեղադրած
նախապատրաստվածքների/դետալների սղոցման ժամանակ,
իրեն ապահով մատուցումը ապահովելու համար անհրաժեշտ
է կիրառել հարմար հենարան:
Բոլոր այլ կիրառումները անթույլատրելի են: Սխալ, ոչ
նպատակային կիրառումը, գործիքի ձևափոխումը կամ ոչ
օրիգինալ, արտադրողի կողմից չհաստատված
պահեստամասերի օգտագործումը կարող են հանգեցնել
չնախատեսված նյութական վնասների:
Ձեր անվտանգության և Ձեր գործիքի սարքինության
և ապահովության համար ուշադրություն դարձրե՛ք
այս նշանով նշված հատվածներին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Վնասվածք ստանալու վտանգը
կանխարգելելու, նվազեցնելու համար կարդացեք
օգտագործման ուղեցույցը:
Ձեր էլեկտրական գործիքը փոխանցեք միայն փաստաթղթերի,
ուղեցույցի հետ միասին:
Անվտանգության ընդհանուր ցուցումներ էլեկտրական
գործիքների համար
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կարդացեք
անվտանգության բոլոր ցուցումները,
կանոնները և ուշադրություն դարձրեք այս
էլեկտրական գործիքի վրա գտնվող բոլոր զգուշացնող
նշաններին:
Անվտանգության ցուցումներին չհետևելը
կարող է հանգեցնել էլեկտրական հարվածի, հրդեհի և/կամ
ծանր մարմնական վնասվածքների:
Անվտանգության բոլոր ցուցումներն ու ուղեցույցը
պահպանել նաև ապագայի համար:
Անվտանգության
ուղեցույցում կիրառվող “էլեկրտական գործիք”
հասկացությունը վերաբերում է ցանցից սնուցվող (հոսանքի
լարով) կամ մարտկոցային կուտակիչով գործարկվող
էլեկտրական գործիքներին (առանց հոսանքի լարի):
3.1 Անվտանգություն աշխատանքային
վայրում
ա) Մաքուր և լուսավոր պահեք ձեր աշխատավայրը:
Աշխատավայրի ոչ բավարար լուսավորությունն ու
չդասավորված լիները կարող է դառնալ դժբախտ պատահարի
պատճառ:
բ) Չի թույլատրվում աշխատել էլեկտրական
գործիքներով պայթյունավտանգ միջավայրում,
դյուրավառ հեղուկների, գազերի և փոշիների
մոտակայքում:
Աշխատող էլեկտրական կայծերից
դյուրավառ փոշին կամ գոլորշին կարող են բռնկվել:
գ) Էլեկտրական գործիքներով աշխատելիս
երեխաներին և այլ անձանց հեռու պահե՛ք:
Անուշադրության կամ ուշադրութոյւնն այլ բանի վրա
շեղվելու արդյունքում կարող եք կորցնել գործիքի նկատմամբ
վերահսկողությունը:
3.2 Էլեկտրական անվտանգություն
ա) Էլեկտրական գործիքի՝ ցանցին միացման խրոցակը
պետք է համապատասխանի վարդակին: Խրոցակը/
շտեպսելը ոչ մի դեպքում չի կարելի ձևափոխել: Մի
օգտագործեք ադապտերներ հողակցված գործիքների
հետ:
Չձևափոխած խրոցակը և համապատասխանող
վարդակը նվազեցնում են էլեկտրական հարված ստանալու
ռիսկը:
բ) Խուսափեք հողանցված մակերեսներից, ինպիսիք են
խողովակների, ջեռուցիչ մարտկոցների,
սալօջախների և սառնարանների մակերեսները:
Առկա
է էլեկտրական հարված ստանալու մեծ վտանգ, եթե ձեր
մարմինը հողակցված է:
գ) Հեռու պահեք էլեկտրական գործիքները անձրևից և
խոնավությունից:
Էլեկտրական գործիքի մեջ ջրի
ներթափանցումը բարձնացնում է էլեկտրական հարված
ստանալու վտանգը:
դ) Մի օգտագործեք գործիքի լարը գործիքը կախելու,
բռնելու կամ էլեկտրական գործիքը անջատելիս մի
քաշեք լարից: Հեռու պահեք միացման լարը բարձր
ջերմաստիճաններից, յուղերից, սուր անկյուններից
կամ գործիքի շարժվող մասերից:
Խճճված կամ վնասված
հոսանքի լարերը բարձրացնում են հոսանքի հարված
ստանալու վտանգը:
ե) Եթե աշխատում եք էլեկտրական գործիքով դուրսը,
ապա օգտագործեք միայն դրսի աշխատանքների
համար նախատեսված երկարացման լարեր:
Դրսի
աշխատանքների համար հատուկ նախատեսված երկարացման
լարի օգտագործումը նվազեցնում է էլեկրտական հարված
ստանալու վտանգը:
զ) Եթե էլեկտրական գործիքով աշխատանքները խոնավ
միջավայրում անխուսափելի են, ապա օգտագործեք
դիֆերենցիալ հոսանքի անջատիչ:
Դիֆերենցիալ
հոսանքի անջատիչի օգտագործումը նվազեցնում է
էլեկտրական հարված ստանալու վտանգը:
3.3 Շահագործողի անվտանգություն
ա) Ուշադիր եղեք, ուշադիր և զգուշորեն կատարեք
գործողությունները, մտածեք ինչ եք անում և խելամիտ
մոտեցեք էլեկտրական գործիքներով
աշխատանքներին: Չի կարելի աշխատել էլեկտրական
գործիքներով եթե հոգնած եք կամ գտնվում եք
թմրանյութերի, ալկոհոլի կամ դեղերի ազդեցության
տակ:
Էլեկտրական գործիքով աշխատելիս անուշադրության
մեկ պահը կարող է լուրջ վնասվածքների պատճառ դառնալ:
բ) Կրեք պաշտպանիչ հագուստ և միշտ կրեք
պաշտպանիչ ակնոց:
Անձնական պաշտպանիչ՝ ըստ էլ.
գործիքի և աշխատանքների բնույթի համապատասխան
հագուստի կրելը, օր.՝ փոշուց պաշտպանիչ դիմակ, չսահող
ներբաններով ամուր պաշտպանիչ կոշիկ, պաշտպանիչ
սաղավարտ, ականջակալներ, նվազեցնում է վնասվածքներ
ստանալու վտանգը:
գ) Խուսափեք գործիքի անզգույշ և չնախատեսված
միացվելուց: Մինչև գործիքը վերցնելը, ցանցին կամ
կուտակիչ մարտկոցին միացնելը համոզվեք, որ էլ.
գործիքը անջատած է:
Գործիքը բռնելիս կամ հոսանքի
ցանցին միացնելիս, մի պահեք մատը գործարկիչի կոճակի
վրա, դա կարող է հանգեցնել դժպախտ պատահարի:
դ) Էլեկտրական գործիքը միացնելուց առաջ հեռացրեք
կարգավորիչ այլ գործիքներ կամ դարձակներ
Էլ.
գործիքի պտտվող մասի մեջ ընկած գործիքը, դետալը կամ
դարձակը կարող է հանգեցնել վնասվածքների:
ե) Խուսափեք մարմնի ոչ բնական անհարմար
դիրքերից: Համոզվեք որ ամուր դիրքում եք և մշտապես
պահպանեք հավասարակշռությունը:
Դրա շնորհիվ
կկարողանաք վերահսկել և կառավարել գործիքը անսպասելի
իրավիճակներում:
զ) Կրե՛ք համապատասխան հագուստ: Չի թույլատրվում
կրել շատ լայն հագուստ կամ զարդեղեն: Հեռու պահեք
մազերն ու հագուստի ծայրերը շարժվող դետալներից:
Լայն հագուստը, զարդեղենն ու երկար մազերը կարող են
ներքաշված լինել շարժվող մասերի մեջ:
է) Եթե գործիքի համար նախատեսված են
փոշեհեռացման և փոշեորսման հարմարանքներ, ապա
ամրացրե՛ք այն և ստուգե՛ք, որ նրանք ճիշտ են
կիրառվում:
Փոշեհեռացման հարմարանքի կիրառումը
կարող է նվազեցնել փոշու վնասակար ազդեցությունը:
ը) Մի թերագնահատեք ռիսկերը և ոչ մի դեպքում մի
անտեսեք անվտանգության կանոնները էլելկտրական
գործիքներով աշխատելիս, եթե անգամ լավ ծանոթ եք
տվյալ գործիքին այն կիրառման փորձի շնորհիվ:
Անուշադիր մեկ քայլը կարող է վայրկյանի ընթացքում ծանր
վնասվածքների հանգեցնել:
3.4 Էլեկտրական գործիքի կիրառում և խնամք
ա) Գործիքները գերբեռնվածքների ենթարկելը
անթույլատրելի է: Էլ. Գործիքները օգտագործեք ըստ
իրենց նպատակի, նշանակության և համապատասխան
աշխատանքների համար:
Աշխատանքի բնույթին
համապատասխան գործիքի ընտրությունը բարելավում է
աշխատանների որակն ու արդյունավետությունը:
բ) Մի օգտագործեք վնասված գործարկիչով/
անջատիչով էլ. գործիքներ:
Գործիքը, որը չի անջատվում,
վտանգավոր է և պարտադիր վերանորոգման կարիք ունի:
գ) Մինչև գործիքի կարգաբերելը, մասերի փոխելը կամ
գործիքը վայր դնելը, հանեք խրոցակը վարդակից և/
կամ հանեք կուտակիչ մարտկոցը:
Այս կանխարգելիչ
քայլերը կբացառեն գործիքի չնախատեսված գործարկումը:
դ) Պահպանեք էլեկտրական գործիքները երեխաներից
հեռու: Չի կարելի աշխատել էլեկտրական
գործիքներով համապատասխան փորձ և գիտելիքներ
չունեցող անձանց, նաև նրանց, ով չի կարդացել այս
ուղեցույցը:
Էլեկտրական գործիքները վտանգավոր են
դառնում անփորձ մարդկանց ձեռքերում:
ե) Էլեկտրական գործիքներն ու մասերը հարկավոր է
ճիշտ խնամել: Ստուգեք շարժվող մասերի անխափան
աշխատանքը, համոզվեք, որ շարժվող մասերը չեն
լռվում, համոզվեք, որ դետալները վնասված կամ
մաշված չեն, և որ էլ. գործիքի բոլոր գործառնական
հատկանիշները պահպանված են: Մինչև գործիքն
օգտագոծելը վերանորոգեք կամ փոխարինեք բոլոր
վնասված մասերը:
Անսարք գործիքները դառնում են
բազմաթիվ դժբախտ պատահարների պատճառ:
զ) Կտրող էլեկտրական գործիքները մաքուր պահեք և
սուր/սրված վիճակում:
Խնամքով պահպանված
էլեկտրական կտրռող գործիքները սուր սայրերով ավելի քիչ
են լռվում և ավելի հեշտ են կառավարվում:
է) Կիրառեք էլեկտրական գործիքներն ու իրենց
պարագաները հետևելով այս ցուցումներին: Հաշվի
առեք աշխատանքային պայմաններն ու կատարվելիք
աշխատանքի բույթը:
Սխալ նպատակներով գործիքի
օգտագործումը, այս կամ այն աշխտատանքների համար
չնախատեսված գործիքի կիրառումը կարող է առաջացնել
վտանգավոր իրավիճակներ:
ը) Բռնակներն ու բռնակների մակերեսները պահեք
չոր, մաքուր և յուղազերծված վիճակում:
Սահող
բռնակներն ու բռնակների մակերեսները չնախատեսված
իրավիճակներում չեն ապահովում անվտանգ կիրառում և
վերահսկողություն էլեկտրական գործիքի նկատմամբ:
3.5 Մարտկոցային գործիքների կիրառումն ու
խնամքը
ա) Մարտկոցները լիցքավորեք միայն արտադրողի
կողմից ցուցված լիցքավորման սարքերում: Որոշակի
մարտկոցների համար հատուկ նախատեսված լիցքավորման
սարքը կարող է բռնկվել եթե օգտագործվում է այդ
լիցքավորման սարքի համար չնախատեսված մարտկոցների
լիցքավորման համար:
բ) Էլ. գործիքների հետ օգտագործեք միայն տվյալ
գործիքին համապատասխանող մարտկոց: Այլ
մարտկոցների օգտագործումը կարող է բերել վնասվածքների
և հրդեհի վտանգ ստեղծել:
գ) Չօգտագործած մարտկոցները պահեք
գրասենյակային սեղկամներից, մանրադրամից,
բանալիներից, մեխերից, պտուտակներից և բոլոր այն
փոքր մետաղական մասերից հեռու, որոնք կարող են
առաջացնել հպակների միացում: Հպակների կարճ
միացումը կարող է բերել այրվածքների և հրդեհի:
դ) Սխալ կիրառման հետևանքով մարտկոցից կարող է
հեղուկ թափվել: Խուսափեք մարտկոցից թափված
հեղուկին դիպչելուց: Պատահական դիպչելու դեպքում
լվացվեք ջրով: Հեղուկի՝ աչքերի մեջ ընկնելու դեպքում
լվացեք աչքերը և անհապաղ դիմեք բժշկի: Մարտկոցային
հեղուկը կարող է մաշկի գրգռվածություն և այրվածքներ
առաջացնել:
ե) Մի օգտագործեք վնասված կամ ձևափոխված
կուտակիչ մարտկոց: Վնասված և ձևափոխված
մարտկոցները կարող են անկանխատեսելի հետևանքների
բերել՝ հրդեհի, պայթյունի կամ վնասվածքների:
Ցանկ
1. Համապատասխանության
հավաստագիր
2. Կիրառման բնագավառներ
3. Անվտանգության ընդհանուր
ցուցումներ