Manual

ՀԱՅԵՐԵՆhy
116
13 Ներքին վեցանիստով դարձակ / ներքին վեցանիստով
դարձակի պահպահման պատյան
14 Մշակվող դետալի/նախապատրաստվածքի ձգիչ
հարմարանք
15 Սեղանի ընդարձակիչ
16 Սեղանի ընդարձակիչի սևեռակիչ լծակ
17 Սղոցի սկավառակի սևեռակիչ
18 Սղոցի բռնակ
19 Կտրման գծի ցուցադրում
20 Փոխադրման բռնակ / Բռնակներ տեղափոխելու համար *
21 Լարը փաթաթելու կեռիկ *
22 Թեք դիրքի սևեռակման լծակ *
23 Բլոկավորման կոճակ (թեքության անկյան կարգավորում
+/- 2 °)
24 Սևեռակիչ փոխադրման համար
25 Մշակվող դետալի/նախապատրաստվածքի հենակ
26 Ապահովիչ բլոկավորման անջատիչ
27 Սղոցի անջատիչ Միաց.-/ Անջ.
28 Կտրման գծի ցուցիչի անջատիչ
29 Մարտկոցային բլոկն արձակով կոճակ *
30 Հզորության ցուցիչի կոճակ *
31 Հզորության և ազդանշանային ցուցիչ *
32 Մարտկոցային բլոկ *
* տարբերվում է ըստ մոդելի- / լրակազմի
KS 216 M՝ Տեղադրեք սևեռակիչ լծակը՝ թեքությունը
(22) կարգավորելու համար
(Տե՛ս Էջ 2, վերևում աջ կողմում նկարը)
1. Պտտե՛ք սեղանը (8) 0°-դիրքի վրա:
2. Հեռացրեք ամրակման պտուտակը վեցանիստ հեղույսից:
3. Սևեռակիչ լծակը (22) նստացրեք վեցանիստ հեղույսի
վրա և ձգեք ժամացույցի սլաքի ուղղությամբ:
4. Սևեռակիչ լծակը (22) հետ քաշեք և մոտավորապես
հորիզոնական դիրքով նորից նստացրեք վեցանիստ
հեղույսի վրա և ձգեք ամրակման պտուտակով:
Առկայության դեպքում կցե՛ք փոխադրման համար
նախատեսված բռնակը (20) (առկ. կախված է
մոդելից)
Տեղափոխման համար բռնակը (20) ամրացրեք, ինչպես
ցուցադրված է:
Առկայության դեպքում տեղադրեք սեղանի
ընդարձակիչը (15) (առկ. կախված է մոդելից)
1. Հանել ձախ և աջ ընդարձակիչները տուփից:
2. Վերև բացվող երկայնակի մատուցման հենակով սեղանի
ընդարձակիչը (6) ամրացնել աջ
կողմի վրա:
Ուշադրություն դարձրեք ճիշտ կողմում տեղադրելուն,
քանի որ եթե կողմերը խառնվում են, ապա փոխելը
դժվար կլինի:
3. Կոճակը (35) սեղմեք և սեղանի ընդարձակիչների
ուղղորդիչները (15) մինչև վերջ մտցրեք իրենց
սևեռակների մեջ: Կոճակը (35) մնում է սեղմված և
սեղանի ընդարձակիչները տեղադրված են:
4. Սահմանեք սեղանի անհրաժեշտ լայնությունը և
ամրացրե՛ք սեղանի ընդարձակիչները սևեռակիչ լծակի
(16) միջոցով:
5. Շատ երկար դետալների համար հենակ ապահովելու
համար սեղանի երկու ընդարձակիչները կարելի է (15)
հանել և միացնել իրար (տե՛ս նկար B). որպեսզի
վերջիններս ազատ տեղադրվեն սենյակում:
Օգտագործելուց հետո նորից ամրացնել գործիքին:
Ցուցում.
Սեղանի ընդարձակիչը ապամոնտաժելու համար (տե՛ս նկար
B) քաշեք այն մինչև վերջ դուրս այնպես, որ կոճակը (35)
հետևի կողմի անցքով (օրինակ՝ վեցանիստ բանալիով)
հնարավոր լինի սեղմել: Սեղանի ընդարձակիչը
ամբողջությամբ հանել:
Միայն KGS...մոդելների դեպքում 305՝ կալունակը
դուրս քաշել անհրաժեշտության դեպքում
1. Արձակեք 2 վեցանիստ պտուտակները, որոնցով
կալունակը/հենարանը (4) ամրացված է ներքևի մասում:
2. Կալունակը (4) մինչև վերջ դուրս քաշեք և ամրացրեք՝
2 վեցանիստ պտուտակները ձգելով:
Ուշադրություն:
Փոխադրման ժամանակ չի կարելի սղոցը բռնել կալունակից
(4).
Տեղադրում
Անվտանգ աշխատանքը երաշխավորելու համար սարքը պետք
է տեղակայվի և ամրացվի կայուն տակդիրի վրա:
Որպես կայուն տակդիր կարող է ծառայել սկավառակային
սղոցի շրջանակը, հատուկ մոնտաժված աշխատանքային
սալիկը կամ դազգահը:
Գործիքը պետք է կայուն դիրք պահպանի նաև մեծ
կտորների սղոցման/մշակման ժամանակ:
Երկար նախապատրաստվածքները/դետալների համար
անհրաժեշտ են լրացուցիչ հենակներ:
Ցուցում.
Շարժական կիրառման դեպքում գործիքը պետք է ձգված
լինի ֆաների թերթին կամ հյուսնի սալին
(500 մմ × 500 մմ և առնվազն 19 մմ հաստության):
Աշխատանքի ժամանակ սալը պտուտակամամուլով ձգել
աշխատանքային սեղանին:
1. Գործիքը պտուտակներով ձգել հիմնական սեղանին:
2. Փոխադրման ժամանակ անհրաժեշտ սևեռակման
թուլացում (24) . Սղոցի շրջանակը մի փոքր ներքև
սեղմել և պահել: Հանե՛լ (24) սևեռակումը:
3. Սղոցի շրջանակը դանդաղ բարձրացնել:
Փոխադրում
1. Սղոցի շրջանակը բարձրացնել վերև, փոխադրման
սևեռակումը (24) ներս սեղմել:
2. Միյան KGS...մոդելների դեպքում. Ձգիչ հարմարանքը
սևեռակել սևեռակիչ պտուտակի օգնությամբ (12)
առաջին դիրքով:
3. Պտտվող սեղանը (8) թեքեք 45° դեպի աջ:
Ուշադրություն:
Փոխադրման ժամանակ չի կարելի սղոցը բռնել պաշտպանիչ
հարմարանքներից: Փոխադրման ժամանակ չի կարելի սղոցը
բռնել կալունակից (4).
4. Գործիքը բարձրացրեք և տեղափոխեք փոադրման համար
նախատեսված բռնակներից (20) առկայությունը
կախված է առաքման լրակազմից):
Որպես այլընտրանք. Սեղանի երկու ընդարձակիչները (15)
ամբողջությամբ ներս քաշեք և ամրացրեք (16) սևեռակիչ
լծակով: Գործիքը բարձրացնել և տեղափոխել երկու
ընդարձակիչներից (15) բռնելով:
7.1 Շարժիչի կոճակ Միաց-/ Անջ.
Շարժիչի միացում/գործարկում.
1. Ապահովիչը սեղմեք (26) (աջից կամ ձախից) և պահեք
այն սեղմած:
2. Միաց.-/ Անջ.-կոճակը (27) սեղմեք և պահեք այն
սեղմած:
3. Ապահովիչ սևեռակիչը (26) բաց թողեք:
Շարժիչի անջատում:.
Թողեք շարժիչի Միաց-/ Անջ. (27) կոճակը:
7.2 Կտրման գծի ցուցադրում/ցուցիչ (19)
«Precision Cut Line System»/ (PCL)/ Ճշգրիտ
կտրման համակարգի շնորհիվ, սղոցի սայրի վրա գտնվող
LED լույսի միջոցով սղոցի սայրի ճշգրիտ ստվերը գցվում
է մշակվող դետալի վրա: Հետևաբար չափաբերումը/
կալիբրովկան անհրաժեշտ չէ:
1. PCL համակարգի ակտիվացում կոճակի (28)
սեղմումով:
2. Սղոցի սկավառակը իջեցրեք մշակվող դետալից մի քանի
սանտիմետր բարձրության վրա՝ հստակ կտրվածքի գիծ
ստեղծելու համար:
3. Մշակվող դետալը հավասարեցրեք կտրման գծի ցիցիչի
հետ:
Մարտկոցային գործիքների վրա լույսը միանում է
Միաց-/Անջ-կոճակի (27) կարճ սեղմումով: Աշխատանքի
ընդհատման դեպքում լույսը անջատվում է (հանգստի
ռեժիմ) և ավտոմատ միանում աշխատանքի վերսկման հետ
միասին: Եթե լույսը անհրաժեշտ չէ, այն կարելի է անջատել
կոճակը սեղմելով, (28) որպեսզի մարտկոցի էներգիան
խնայվի:
Վտանգավոր է:
Լամպի ճառագայը չուղղել մարդկանց կամ կենդանիների
աչքերին:
7.3 Թեքության կարգավորում
Սևեռակիչ լծակը արձակելուց հետո (22) սղոցը
անաստիճան կարգավորվում է 0° ից 45° միջակայքում,
հորիզոնական ուղղությամբ (38):
Թեքությունը կարգավորելու ժամանակ սեղմե՛ք սևեռակիչ
կոճակը (23) ՝ անկյունը ուղղահայացից դեպի ձախ նաև
մինչև 47° աստիճանով և ուղղահայացից դեպի աջ մինչև 2
° կարգավորելու համար:
Միայն KGS...305...մոդելների մոտ սղոցը կարելի է
կարգավորել ուղղահայացից աջ . սևեռակիչ լծակը
արձակեք (22) ԵՎ կոճակը քաշեք (39) առաջ: Սղոցը
անաստիճան կարգավորվում է 0°-ից 45° միջակայքում,
հորիզոնական ուղղությամբ (38): Թեքությունը
կարգավորելու ժամանակ սեղմե՛ք սևեռակիչ կոճակը
(23) ՝անկյունը ուղղահայացից դեպի աջ մինչև 47°
աստիճանով կարգավորելու համար:
Վտանգավոր է:
Որպեսզի թեքության անկյունը աշխատանքի ժամանակ
չփոխվի, թեքության բարձակի սևեռակիչ լծակը (22) պետք
է ձգած լինի:
Միայն KGS...305..., KS 216 M մոդելների համար.
Սևեռակիչ լծակի դիրքը կարող եք հարմարեցնել ըստ Ձեր
անհրաժեշտության հետևյալ կերպ. Դուրս քաշել լծակը,
պտտեցնել և անհրաժեշտ դիրքում ներս սեղմել:
7.4 Պտտվող սեղան
Միայն KGS...Թեք սղոցվածքներ կատարելու համար (8)
սևեռակիչ բռնակը արձակելուց (10) և բլոկը գործարկելուց
հետո, պտտվող սեղանը հնարավոր կլինի (11) պտտեցնել
անհրաժեշտ անյան տակ: Այս կերպ սղոցման անկյունը
փոփոխվում է մշակվող դետալի եզրի նկատմամբ:
Միայն KS...Թեք սղոցվածներ կատարելու համար
սևեռակիչ բռնակը արձակելուց և բլոկը գործարկելուց
հետո, պտտվող սեղանը հնարավոր կլինի (10) պտտեցնել
անհրաժեշտ անկյան տակ: Այս կերպ սղոցման անկյունը
փոփոխվում է մշակվող դետալի եզրի նկատմամբ:
Վտանգավոր է:
Որպեսզի սղոցման անկյունը աշխատանքի ժամանակ
չփոխվի, պտտվող սեղանի սևեռակիչ բռնակը (10) պետք է
ձգված լինի (ամրացված դիրքերում նույնպես):
7.5 Միայն KGS...մոդելների մոտ. Օդաքաշ
հարմարանք
Զգիչ հարմարանքի շնորհիվ հնարավոր է սղեցել նաև ավելի
լայն հատվածքով կտորներ/նախապատրաստվածքներ: Զգիչ
հարմարանքը կարող է կիռառվել սղոցման բոլոր
եղանակների (ուղիղ կտրվածքներ, թեք կտրվածքներ, շեղ և
կրկնակի կտրվածքներ, ակոսների բացում)ժամանակ:
Եթե զգիչ հարմարանքը չի օգտագործվում, ամրացրեք այն
սևեռակիչ պտուտակիչի (12) օգնությամբ սարքի ետևի
հատվածում:
7.6 Միայն KGS...մոդելների դեպքում.
Կտրման խորության սահմանափակում
Կտրվածքի խորության սահմանափակման հնարավորության
(48) և ձգիչ հարմարնքի շնորհիվ սղոցով կարելի է
ակոսներ կտրել:
Տեղակայիչ պտուտակը ձգել և ամրացնել սևեռամանեկով:
Կտրվածքի խորության սահմանափակումը հանելու համար
հենակը (49) տեղաշարժել դեպի հետ:
8.1 Փայտաթեփի պարկի / Փայտաթեփի
հեռացման հարմարանքի միացում
Վտանգավոր է:
Փայտի որոշ տեսակների փոշին ներս շնչելուց (օր.՝ կաղին,
մոխիր, հաճար) կարող է քաղցկեղ առաջանալ:
Աշխատեք դեղադրված փայտաթեփի պարկով կամ
օգտագործեք սեփական թեփահեռացման հարմարանքներ:
Լրացուցիչ կրե՛ք պաշտպանիչ շնչադիմակ, քանի որ
փոշեհեռացման համակարգը թեփը ամբողջուփյամբ չի
քաշում:
Պարբերաբար դատարկե՛ք փայտաթեփի պարկը:
Դատարկելուց նույնպես կրե՛ք փոշուց պաշտպանող
շնչադիմակ:
Եթե գործիքը օգտագործվում է լրակազմի մեջ մտնող
պարկով:
Փայտաթեփի պարկը (2) հագցրե՛ք փայտաթեփի հեռացման
փողակի վրա (3): Համոզվե՛ք, որ փայտաթեփի պարկի
կողպեքը (1) փակ է:
Եթե սարքի վրա տեղադրում եք փայտաթեփի հեռացման
համակարգ:
Փայտաթեփի ներքաշման փողակին հարմարանքը
միացնելու համար, օգտագործե՛ք հատուկ ադապտեր/
միակցիչ (տե՛ս «Լրացուցիչ պարագաներ» 12. բաժինը):
Փայտաթեփի հեռացման հարմարանքը պետք է
համապատասխանի Գլուխ 16. ՝«Տեխնիկական
բնութագրում» բերված պահանջներին:
Ծանոթացե՛ք փայտաթեփի հեռացման համակարգի
շահագործման ուղեցույցին:
6. Տեղակայում և փոխադրում
7. Գործիքի նկարագիր
8. Գործարկում