Manual

ՀԱՅԵՐԵՆhy
118
Հետհարվածի վտանգ:
Ակոսներ սղոցելիս կարևոր հետևել, որ սկավառակի վրա
կողքից ճնշում չի գործադրվում: Սղոցի շրջանակը կարող է
անսպասելի վերև բարձրանալ: Ակոսներ կտրելուց
օգտագործեք սեղմիչ հարմարանք։ Խուսափեք սղոցի
շրջանակի վրա ճնշում գործադրելուց։
Ելակետային դիրք.
Փոխադրման սևեռակիչը (24) հանած է:
Սղոցի շրջանակը վերև է բարձրացրած:
Բարձակը թեքել մշակվող նախապատրաստվածքի
նկատմամբ անհրաժեշտ անկյան տակ և ամրացնել:
Մանրամասները տե՛ս Բաժին 7.3:
Պտտվող սեղանը սևեռակել անհրաժեշտ դիրքում:
Ձգիչ հարմարանքի տեղակայիչ պտուտակը (12)
թուլացած է:
Ձգիչ հարմարանքը ետնամասի խորքում է:.
Նախապատրաստվածքի սղոցում.
1. Կտրվածքի խորությունը (48) կարգավորել անհրաժեշտ
խորության վրա և ամրացնել սևեռամանեկով։ Սղոցման
խորության սահմանափակիչը շարժեք (49) դեպի առաջ:
2. Ապահովիչ բլոկավորիչն (26) արձակել, սղոցի
շրջանակը իջեցնել՝ կարգաբերված խորությունը
ստուգելու համար։
3. Կատարել փորձնական սղոցվածք։
4. Անհրաժեշտության դեպքում կրկնել 1 և 3 քայլերը,
մինչև անհրաժեշտ խորությունը կարգավորվի։
5. Նախապատրաստվածքը սղոցել, ինչպես նկարագրված է
«Ուղիղ կտրվածքներ» բաժնում:
Վտանգավոր է:
Ցանկացած տեխսպասարկման կամ մաքրման
աշխատանքներից առաջ հանե՛ք խրոցակը վարդակից և/կամ
հեռացրեք կուտակիչ (32) մարտկոցը:
Ավելի բարդ, այս ուղեցույցում չնկարագրված
սպասարկման/ վերանորոգման աշխատանքները կարող են
իրականացնել միայն մասնագետները։
Վնասված մասերը, հատկապես անվտանգությունն
ապահովող հարմարանքներ փոխարինել միայն օրիգինալ
պահեստամասերով։ Արտադրողի կողմից չստուգված,
չհաստատված մասերի օգտագործումը կարող է հանգեցնել
չնախատեսված վնասների և դժբախտ պատահարների։
Տեխսպասարկման և մաքրման աշխատանքներից հետո
ստուգել անվտանգության հարմարանքների աշխատանքը։
10.1 Սղոցի սկավառակի փոխարինում
Այրվածքներ ստանալու վտանգ:
Սղոցման ժամանակ սկավառակը կարող է արագ տաքանալ։
Սպասե՛ք, որ թաքացրաց սկավառակը հովանա։ Չի
թույլատրվում մաքրել թաքացրած սկավառակները
դյուրավառ հեղուկներով։
Կտրվածք ստանալու վտանգ նույնիսկ
չպտտվող սկավառակի դեպքում:
Ձգիչ պտուտակը (40) հանելու կամ ձգելու ժամանակ
հետգցովի պաշտպանիչ պատյանը (5) պետք է բարձրացրած
լինի: Սղոցի կտրող մասերը փոխարինելիս կրե՛ք
պաշտպանիչ ձեռնոց:
1. Հանել խրոցակը վարդակից կամ հեռացնել կուտակիչ
(32) մարտկոցների բլոկը:
2. Սղոցի շրջանակը բարձրացնել վերև:
3. Սղոցի շրջանակի սևեռակում. Սևեռակիչ կոճակը (17)
սեղմել, այդ ժամանակ մյուս ձեռքով պտտեցնել սղոցի
սկավառակը այնքան, մինչև սևեռակիչ կոչակը չընկնի
ճիշտ ակոսիկի մեջ: Սևեռակիչ կոճակը սեղմած պահել:
4. Հանել տափօղակով ձգիչ պտուտակը (40) սղոցի լիսեռի
վրա օգտագործելով վեցանիստ դարձակ (13) ,
պտտեցնել ժամսլաքի ուղղությամբ (ձախակողմյան
պարուրակ!):
5. Պաշտպանիչ պատյանը (5) բարձրացնել վերև և պահել:
6. Սկավառակի սղոցի լիսեռից զգուշորեն հանել արտաքին
կցաշուրթը (41) և սկավառակը (42) , պաշտպանիչ
շրջանակը նորից փակել/իջեցնել:
Վտանգավոր է:
Չի թույլատրվում օգտագործել այն մաքրող միջոցները
(օրինակ՝ խեժի մնացորդները վերացնելու համար), որոնք
կարող են վնասել դյուրահալ մետաղից մասերը կամ
նվազեցնել սղոցի ամրությունը:
7. Ձգիչ մասերի մաքրում:
Սղոցի սկավառակի լիսեռ (45),
Սղոցի սկավառակ (42),
Արտաքին կցաշուրթ/ֆլանեց (41),
Ներքին կցաշուրթ (44).
Վտանգավոր է:
Ներքին կցաշուրթը ճիշտ տեղադրել: Այլապես սղոցը
կբլոկավորվի կամ սկավառակը կարող է պոկվել: Ներքին
կցաշուրթը ճիշտ է տեղադրված, եթե օղակաձև ակոսը
նայում է սկավառակին ,իսկ տափակ կողմը ուղղված է դեպի
շարժիչ:
8. Ներքին կցաշուրթը (44) տեղակայել:
9. Պաշտպանիչ պատյանը (5) բարձրացնել վերև և պահել:
10.Տեղադրել նոր սկավառակ: – Ուշադրություն դարձնել
պտույտների ուղղությանը, Ձախ (բաց) կողմից նայելով՝
սկավառակի վրայի սլաքը պետք է համապատասխանի
սկավառակի կափարիչի սլաքի ուղղությանը: (43)
Վտանգավոր է:
Օգտագործեք միայն այս ուղեցույցում նշված և բոլոր
պահանջներին բավարարող սղոցման սկավառակներ:
Օգտագործեք միայն պտույտների առավելագույն
արագության համար նախատեսված սկավառակներ (տե՛ս
«Տեխնիկական բնութագի») – սխալ կամ վնասված
սկավառակները կենտրոնախույս ուժի ազդեցության տակ
կարող են պայթել/դուրս նետվել:
Փայտի կամ նմանատիպ նյութերի սղոցման/կտրման համար,
սկավառակները պետք է համապատասխանեն EN 847-1
նորմին:
Չի կարելի օգտագործել.
Արագահատ, ուժեղ լեգիրված պողպատից (HSS)
սկավառակներ
բնասված սկավառակներ,
Կտրող սկավառակենր:
Վտանգավոր է:
Սղոցի սկավառակը ամրացնել միայն օրիգինալ մասերի
օգնությամբ:
Մի օգտագործեք մեծ փոխարկիչ օղակներ, այլապես սղոցի
սկավառակը կարող է անջատվել/ընկնել:
Սղոցի սկավառակները պետք է այնպես տեղադրել
այնպես, որպեսզի պտտվեն առանց
հավասարակշռախախտման և առանց հարվածների:
Հակառակ դեպքում, աշխատանքի ընթացքւմ սկավառակը
կարող է պոկվել իր ամրացման տեղից:
11.Հետգցովի պաշտպանիչ պատյանը (5) նորից փակել:
12.Հագցնել արտաքին կցաշուրթը (41) ՝ տափակ կողմը
պետք է ուղղված լինի շարժիչին:
13.Հագցնել տափօղակով ձգիչ պտուտակը՝ (40)
ժամսլաքին հակառակ պտտեցնելով (ձախ պարույր),
այնուհետև ձեռքով ձգել:
14.Սղոցի շրջանակի սևեռակում. Սևեռակիչ կոճակը (17)
սեղմել, այդ ժամանակ մյուս ձեռքով պտտեցնել սղոցի
սկավառակը այնքան, մինչև սևեռակիչ կոչակը չընկնի
ճիշտ ակոսիկի մեջ: Սևեռակիչ կոճակը սեղմած պահել:
Վտանգավոր է:
Չերկարացնել վեցանիստ դարձակը:
Ձգիչ պտուտակը ձգելիս չհարվածել վեցանիստ
դարձակին:
15.Ձգիչ պտուտակը (40) ամուր ձգել վեցանիստ դարձակի
(13) օգնությամբ:
16.Ստուգել աշխատանքը: Դրա համար սղոցը ներքև թեքել:
հետգցոցի պաշտպանիչ պատյանը պետք է ազատի սղոցի
սկավառակը՝ առանց մյուս մասերին դիպչելուց:
Սղոցի սկբնական դիրք վերադարնալու հետ
միաժամանակ պաշտպանիչ պատյանը պետք է ծածկի
սղոցի սկավառակը:
Ձեռքով պտտեցնել սղոցի սկավառակը: Սղոցը/սղոցի
սկավառակը տեղակայման ցանկացած դիրքից պետք է
կարողանա պտտվել՝ առանց այլ մասերին դիպչելու:
10.2 Սեղանի ներդիրի փոխարինում
Վտանգավոր է:
Եթե սեղանի ներդիրը վնասված է, (9) վտանգ է
առաջանում, որ սեղանի ներդիրի և սղոցի արանքում մանր
կտորներ լռվեն և սղոցի սկավառակը բլոկավորեն/
խափանեն: Սեղանի վնասվաշ ներդիրները պետք է
անմիջապես փոխել:
1. Պտուտակահանել սեղանի ներդիրի պտուտակները:
Պտուտակներին հասնելու համար, եթե անհրաժեշտ է,
պտտեցնել սեղանը, իսկ սղոցի շրջանակը թեքել:
2. Հանել սեղանի ներդիրը:
3. Նոր ներդիր տեղադրել:
4. Ձգել ներդիրի պտուտակները:
10.3 Նախապատրաստվածքի հենակի
ճշտադրում
1. Հանել վեցանիստ (46) պտուտակները:
2. Նախապատրաստվածքի հենակը (25) այնպես
ճշտադրել, որ այն լինի ճշգրիտ ուղիղ անկյան տակ
սղոցի սկավառակի նկատմամբ, եթե պտտվող սեղանը
-դիրքով է կարգաբերված:
3. Ներքին վեցանիստով պտուտակը (46) ամուր ձգել:
10.4 Թեքության անկյունի ճշգրտում
Թեքության կարգավորման պտուտակները (47) գտնվում են
գործիքի ձախ և աջ կողմից: KGS 305 գործիքի վրա՝
վերևի մասում (0°) (Տե՛ս նկար J).
KGS/KS...՝ ձախ պտուտակ = 0°, աջ պտուտակ = 45°
KGS 305 M՝ աջ պտուտակ = 45° դեպի ձախ, վերևի
պտուտակ = 0°, աջ կողմի պտուտակ = 45 ° դեպի աջ
Թուլացրեք վեցանիստ սևեռամանեկը, մի փոքր կարգավորեք
կարգավորիչ պտուտակը, այնուհետև նորից ձգեք վեցանիստ
սևեռամանեկով: Ստուգեք թեքության անկյունը:
Անհրաժեշտության դեպքում կրկնել:
10.5 Սեղմիչ լծակը կրկին կարգավորել
Միայն անհրաժեշտության դեպքում. Եթե (16) ու (34)
լծակներով սեղմման ուժը բավարար չէ, ապա հնարավոր է
կարգաբերել լծակները:
Թուլացրեք լծակի մեջ Torx-պտուտակը, հանեք լծակը և մի
փոքր պտույտով տեղադրեք այն նորից վեցանիստ հեղույսի
վրա: Torx-պտուտակը նորից ձգեք:
10.6 Սարքի մաքրում
Մաքրել փայտաթեփը և փոշին խոզանակով կամ փոշեկուլով
Կարգավորման/ճշգրտման հարմարանքներից,
Կառավարման գոտու մասերից,
Շարժիչի հովացման համար նախատեսված անցքերից,
Սեղանի ներդիրի տակից,
Կտրման գծի ցուցիչ (Սղոցի սկավառակը հանել, մաքրել
շորով կամ փափուկ վրձինով:)
Պաշտպանիչ կափարիչ
10.7 Գործիքի պահպանում
Վտանգավոր է:
Պահպանեք սարքը կողմնակի մարդկանց համար
անհասանելի վայրում:
Ուշադիր եղե՛ք, որպեսզի ոչ ոք դրված սղոցից վնասվածք
չստանա:
Ուշադրություն:
Արգելվում է սղոցը պահպանել դրում կամ խոնավ
տարածքում առանց ծածկոցի:
10.8 Տեխսպասարում
Ամեն շահագործելուց առաջ
Մաքրել փայտաթեփը վրձինով կամ փոշեկուլով:
Ստուգել էլ. Սնուցման լարը և խրացակը կամ
մարտկոցային բլոկը, համոզվել, որ վնասվածքներ չկան,
եթե անհրաժեշտ լինի մասնագետը պետք է փոխարինի
դրանք:
Ստուգել բոլոր շարժվող մասերի անխափան
շարժունակությունը աշխատանքային ողջ ընդգրկույթում:
Պարբերաբար, կախված կիրառման/շահագործման
պայմաններից
Ստուգել բոլոր պտուտակային միացումները,
անհրաժեշտության դոպքում ձգել:
Ստուգել սցոցի շրջանակի հետադարձ ֆունցիան
(զսպանակի ուժի ներգործությամբ սղոցի շրջանակը պետք
է վերեդառնա ելակետային դիրքի՝ բարձրանա վերև),
անհրաժեշտության դեպքում փոխել զսպանակը:
Թեթևակի յուղել բոլոր ուղղորդիչ տարրերը:
Երկար նախապատրաստվածքների, դետալների հետ
աշխատելիս, սղոցի աջ և ձախ կողմերից օգտագործել
հարմար հենակներ:
10. Տեխսպասարկում և խնամք
11. Օգտակար խորհուրդներ