Operating Instructions

«PlayReady»-ն Microsoft ընկերության կողմից գրանցված
ապրանքանիշ է: Խնդրում ենք նկատի ունենալ հետևյալը՝
(ա) Այս արտադրանքը պարունակում է այնպիսի տեխնոլոգիա,
որը ենթարկվում է Microsoft ընկերության մտավոր սեփականության
որոշ իրավունքներին: Այս ապրանքից զատ, սույն տեխնոլոգիայի
օգտագործումը կամ տարածումն արգելված է՝ առանց Microsoft
ընկերության կողմից տրամադրված համապատասխան
լիցենզիայի(լիցենզիաների):
(Բ) Բովանդակության սեփականատերերն օգտագործում են
Microsoft ընկերության PlayReady™ բովանդակություն մուտք գործելու
տեխնոլոգիան՝ պաշտպանելու իրենց մտավոր սեփականությունը,
ներառյալ բովանդակության հեղինակային իրավունքը: Այս
սարքն օգտագործում է PlayReady տեխնոլոգիա՝ մուտք գործելու
PlayReady-ի կողմից պաշտպանված բովանդակություն և / կամ
WMDRM-ի կողմից պաշտպանված բովանդակություն: Եթե սարքը
չի կարողանում պատշաճ կերպով կիրառել բովանդակության
օգտագործման սահմանափակումներր, ապա բովանդակության
սեփականատերերը կարող են Microsoft-ից պահանջել չեղարկել
սարքի՝ PlayReady-ի կողմից պաշտպանված բովանդակության
օգտագործման հնարավորությունները: Չեղարկումը չպետք է ազդի
չպաշտպանված բովանդակության կամ այն բովանդակության
վրա, որը պաշտպանված է այլ բովանդակություն մուտք գործելու
տեխնոլոգիաներով:
Բովանդակության սեփականատերերը կարող են Ձեզնից պահանջել
թարմացնել PlayReady-ն՝ մուտք գործելու իրենց բովանդակություն:
Եթե մերժեք թարմացումը, ապա չեք կարողանա մուտք գործել մի
բովանդակություն, որը այդ թարմացումն է պահանջում:
- 10 -