Operating Instructions

Ցանցը
Նախքան ծառայություն կամ աջակցություն ստանալը, խնդրում ենք
հետևել այս պարզ ձեռնարկներին՝ խնդիրը լուծելու նպատակով:
Եթե խնդիրը դեռ շարունակվում է, խնդրում ենք կապ հաստատել Ձեր
երկրում Panasonic ընկերության ներկայացուցչի հետ՝ աջակցություն
ստանալու համար:
Չի կարող միանալ ցանցին
Ստուգել, թե արդյոք LAN մալուխը կամ առանց լարի LAN-ը
միացված է, ինչպես հարկն է:
Ցանցը > Ցանցային կապեր
Ստուգել միացումները և կարգաբերումները:
Ցանցը > Ցանցային կապեր
Ցանցը > Ցանցի կարգավորումներ
Ստուգել ցանցի սարքավորումը և միջավայրը:
Հնարավոր չէ երթուղիչը կարգաբերել այնպես, որ այն ավտոմատ
թողարկի IP հասցե: Եթե ցանցային ադմինիստրատորը
նախընտրում է բաշխել IP հասցե, ապա կարգաբերել IP հասցեն՝
ձեռքով մուտքագրելով այն:
Ցանցը > Ցանցի կարգավորումներ
Երթուղիչը կարող է օգտագործել MAC հասցեի զտում /
ֆիլտրում (անվտանգության կարգավորումներ): Հաստատեք
այս հեռուստացույցի MAC հասցեն և տեղադրեք երթուղիչը
կիրառության համար:
Ցանցը > Ցանցի կարգավորումներ > Ցանցի կազմաձևում
Եթե խնդիրը դեռևս շարունակվում է, դիմեք Ձեր ինտերնետ
ծառայություն մատուցողին կամ հեռահաղորդակցում ապահովող
ընկերությանը:
- 167 -