Operating Instructions

Տեխնիկական սպասարկումը
Խնամքը և մաքրությունը
Առաջին հերթին, անջատեք միացումներն իրենց հոսանքի բնիկներից:
■ Էկրանի վահանակ, Տուփ, Հենարան
Կանոնավոր խնամք՝
Զգուշությամբ մաքրել էկրանի վահանակի մակերեսը, տուփը
և հենարանը՝ օգտագործելով փափուկ շոր, որպեսզի վրայից
մաքրվեն փոշին կամ մատնահետքերը:
Դժվարությամբ մաքրվող հետքեր`
(1) Առաջին հերթին մաքրեք մակերեսի փոշին:
(2) Խոնավեցրեք փափուկ շորը մաքուր ջրով կամ չեզոք որևէ այլ
մաքրող լուծույթի մեջ բացված միջոցով (1։100 համամասնությամբ
ջրով):
(3) Լավ քամեք շորը: (Խնդրում ենք նկատի ունենալ հեղուկը չպետք
է ներթափանցի հեռուստացույցի ներսը, քանի-որ այն հնարավոր է
վնասի սարքավորումը):
(4) Զգուշությամբ չորացրեք խոնավությունը և մաքրեք դժվար
անցնող հետքերը:
(5) Եվ վերջում ամբողջությամբ չորացրեք այն:
= Նախազգուշացում =
Մի օգտագործեք կոպիտ շոր և մի մաքրեք մակերեսը շատ ուժեղ,
այլապես քերծվածքներ կառաջանան:
Հետևեք, որպեսզի մակերեսին չմնան հետքեր միջատներից,
լուծվող, նոսր կամ այլ ցնդող զանգվածներից: Սա կարող է
մակերեսի որակը քայքայել կամ գույների քայքայման պատճառը
դառնալ:
Էկրանի վահանակին պետք է հատուկ ուշադրություն դարձնել,
քանի-որ այն կարող է հեշտությամբ վնասվել: Ուշադիր եղեք,
որ մակերեսը չքերծվի Ձեր եղունգներից կամ այլ կոպիտ
առարկաներից:
Թույլ մի տվեք, որ տուփը կամ հենարանը ռետինե կամ պոլիվինիլ
քլորիդից բաղկացած նյութերի հետ երկար շփվեն: Դա կարող է
քայքայել մակերեսի որակը:
- 172 -