Operating Instructions

■ DVI (Թվային տեսողական ինտերֆեյս)կապակցում
Եթե արտաքին սարքավորումն ունի միայն DVI արտածում,
կապակցեք HDMI տերմինալին DVI-HDMI ադապտերի մալուխով:
Երբ DVI-ից HDMI ադապտերի մալուխ եք օգտագործում, աուդիո
մալուխը կապակցեք աուդիո ներածման տերմինալին (AV IN աուդիո
տերմինալներ օգտագործեք):
HDMI ադապտերի մալուխ կարելի է գտնել թվային սարքերի
մանրածախ առևտրով զբաղվող տեղական խանութում:
= Նշում =
Եթե կապակցված սարքավորումն ունի ասպեկտի կարգաբերման
գործառույթ, կողմերի հարաբերակցությունը «16:9»-ի
կարգավորեք:
Այս HDMI կապակցիչները «Ա տեսակի» են:
Այս HDMI կապակցիչները համատեղելի են HDCP (Բարձր
թողունակությամբ թվային բովանդակության պաշտպանություն)
հեղինակային իրավունքի պաշտպանության հետ:
Թվային արտածման տերմինալ չունեցող սարքավորումները
կարող են կապակցվել բաղադրիչի կամ վիդեոյի ներածման
տերմինալին՝ անալոգային ազդանշաններ ստանալու համար:
Այս հեռուստացույցը ներառում է HDMI™ տեխնոլոգիա:
- 45 -