Operating Instructions

Նշում
Համոզվեք, որ օգտագործում եք LAN ուղիղ մալուխ։
Կարգավորեք և միացրեք ցանցային միջավայրի համար
պահանջվող սարքավորումը։ Դուք չեք կարող նման
կարգավորումներ ապահովել այս հեռուստացույցի համար։
Կարդացեք սարքավորման ձեռնարկը։
Եթե Ձեր մոդեմը չունի լայնաշերտ երթուղիչի գործառույթ,
օգտագործեք լայնաշերտ երթուղիչ։
Եթե Ձեր մոդեմն ունի լայնաշերտ երթուղիչի գործառույթ, բայց
չկան ազատ միացքեր, օգտագործեք հյուսակը (hub).
Համոզվեք, որ լայնաշերտ երթուղիչներն ու հյուսակները
համատեղելի են 10BASE-T / 100BASE-TX-ի հետ։
Եթե օգտագործում եք միայն 100BASE-TX-ի հետ համատեղելի
սարքավորում, ապա պահանջվում են 5 կամ ավելի բարձր
թողարկման LAN մալուխներ։
Կապ հաստատեք Ձեր Ինտերներ մատակարարի (ISP)
կամ հեռահաղորդակցման ընկերության հետ՝ ցանցային
սարքավորման վերաբերյալ հետագա աջակցում ստանալու
համար։
Հաստատեք պայմանագրի դրույթներն ու պայմանները Ձեր
Ինտերնետ մատակարարի (ISP) կամ հեռահաղորդակցման
ընկերության հետ։ Պայմանագրից կախված՝ հնարավոր է գանձվեն
հավելյալ վճարներ, այլապես անհնար կլինի ապահովել տարբեր
ինտերնետ կապեր։
Անջատեք հեռուստացույցը էլեկտրականության սնուցման
միացում / անջատում-ի միջոցով, այնուհետ նորից միացրեք այն,
երբ փոխեք կամ ստեղծեք նոր ցանցային կապ։
Ցանցային վիճակից կախված կոնտենտը կարող է չնվագարկվել
ըստ պատշաճի:
- 95 -