User manual

Table Of Contents
742
Հայերեն
- Մի օգտագործեք սարքը և խորհրդակցեք ձեր
ատամնաբույժի/բժշկի հետ, եթե օգտագործելուց
հետո արյունահոսություն է առաջանում, եթե
արյունահոսությունը շարունակվում է այն
օգտագործելուց հետո 1 շաբաթ, կամ եթե ունենում
եք տհաճություն կամ ցավ։
- Եթե ունեցել եք բերանի կամ լինդերի
վիրահատություն նախկին 2 ամսում,
խորհրդակցեք ձեր ատամնաբույժի հետ՝ նախքան
այս սարքն օգտագործելը։
- Եթե օգտագործում եք սրտի ռիթմավար կամ այլ
իմպլանտավորած սարք, կապվեք ձեր բժշկի կամ
իմպլանտի արտադրողի հետ՝ նախքան սարքի
օգտագործումը։
- Եթե բժշկական մտահոգություններ ունեք,
խորհրդակցեք ձեր բժշկի հետ՝ նախքան այս
սարքն օգտագործելը։
- Այս սարքն անձնական խնամքի սարք է և
նախատեսված չէ մի քանի բուժառուների կողմից
օգտագործման համար ատամնաբուժական
պրակտիկայում կամ հաստատության կողմից։
Մարտկոցի անվտանգության ցուցումներ
- Այս սարքը պարունակում է մարտկոցներ, որոնք
պետք է հեռացվեն միայն որակավորված անձանց
կողմից։
- Սարքն օգտագործեք միայն ըստ նպատակի։
Սարքը, դրա մարտկոցները և պարագաներն
օգտագործելուց առաջ կարդացեք այս
տեղեկագիրը և պահեք այն հետագայի համար։ Ոչ
նպատակային օգտագործումը կարող է
առաջացնել վտանգներ կամ լուրջ վնասվածքներ։
Հետը տրամադրված աքսեսուարները կարող են
տարբեր լինել տարբեր սարքերի համար:
- Միայն օգտագործեք Philips-ի օրիգինալ
աքսեսուարներ և ծախսվող նյութեր։ Օգտագործեք
միայն հանովի TCBxxxx, HX6100, HX6110, HX6160
կամ WAAxxxx սնուցման բլոկը:
- Սարքն ու մարտկոցները հեռու պահեք կրակից և
մի դրեք անմիջական արևի ճառագայթների տակ
կամ բարձր ջերմաստիճանային պայմաններում: