User manual

Table Of Contents
750
Հայերեն
BrushSync տեխնոլոգիա
BrushSync տեխնոլոգիան ձեր խոզանակի գլխիկին
թույլ է տալիս հաղորդակցվել բռնակի հետ միկրոչիպի
օգնությամբ: Խոզանակի գլխիկի ստորին հատվածում
գտնվող նշանը ցույց է տալիս, որ խոզանակի
գլխիկն ապահովված է այս տեխնոլոգիայով:
BrushSync տեխնոլոգիան ապահովում է.
- Խոզանակի գլխիկի փոխարինման հիշեցում
Philips Sonicare-ն առաջարկում է BrushSync
(ԽոզանակիՍինքրոնացում) տեխնոլոգիայով խելացի
խոզանակի գլխիկների լայն տեսականի։
Խոզանակների գլխիկների մեր ամբողջ տեսականուն
ծանոթանալու և ձեզ ամենահամապատասխան
գլխիկը գտնելու և լրացուցիչ տեղեկությունների
համար այցելեք www.philips.com/toothbrush-heads:
Գործառույթներ
- Ճնշման սենսորի արձագանք
- Quadpacer
- SmarTimer
- EasyStart
- Խոզանակի գլխիկի փոխարինման հիշեցում
Ճնշման սենսորի արձագանք
Ձեր Sonicare ատամի խոզանակը չափում է մաքրելու
ընթացքում ձեր կողմից գործադրված ճնշումը՝ ձեր
լնդերը և ատամները վնասվածքներից պաշտպանելու
համար:
Եթե չափից ավել ճնշում գործադրեք, ապա բռնակի
թրթռոցը կփոխվի, իսկ խոզանակի գլխիկի
փոխարինման հիշեցման պատկերակը կվառվի
դեղին լույսով՝ մինչև չնվազեցնեք ճնշումը։
Նշում՝ Սարքում կանխադրված կերպով ակտիվացված
է Ճնշման սենսորը։ Այս գործառույթն
ապաակտիվացնելու համար (Տես գլուխ «Ակտիվացնել
կամ ապաակտիվացնել գործառույթները»)։
Quadpacer
QuadPacer-ը ինտերվալների ժամաչափ է, որն օգնում է
ձեզ հավասարաչափ մաքրել բերանը՝ բաժանելով այն
4 հատվածի։ (Տես գլուխ «Մաքրման հրահանգներ»)