User Guide

Table Of Contents
812
Հայերեն
գլխով (ստանդարտ) պտուտակահան։ Պահպանեք
անվտանգության հիմնական նախազգուշական
միջոցները, երբ հետևում եք ստորև նշված
ընթացակարգին:
1
Վերալիցքավորվող մարտկոցի լիցքը սպառելու
համար հեռացրեք բռնակը լիցքավորիչից,
միացրեք ատամի խոզանակը և թույլ տվեք այն
աշխատի՝ մինչև կանգ առնելը։ Կրկնեք այս քայլը,
մինչև այլևս չկարողանաք միացնել ատամի
խոզանակը:
2
Հեռացրեք և թափեք խոզանակի գլխիկը։ Ամբողջ
բռնակը փակեք սրբիչով կամ կտորով:
3
Բռնակի վերևը մի ձեռքով պահեք և հարվածեք
բռնակի պատյանին ներքևի եզրից 0,5 դյույմ
բարձրության վրա։ Ուժեղ հարվածեք մուրճով բոլոր
4 կողմերից՝ եզրի կափարիչը դուրս հանելու
համար։
Նշում՝ Հնարավոր է՝ ստիպված լինեք մի քանի
անգամ հարվածել ծայրին՝ ներքին բռնակալի
միացումները խզելու համար։
4
Հեռացրեք եզրի կափարիչը ատամի խոզանակի
բռնակից։ Եթե եզրի կափարիչը հեշտությամբ չի
ազատվում պատյանից, կրկնեք քայլ 3-ը մինչև
եզրի կափարիչը դուրս գա։