Health and safety

HY
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս
հրահանգները: Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում
անդրադառնալու համար:
Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում
են կարևոր անվտանգության նախազգուշացումներ,
որոնք պետք է դիտարկել ցանկացած ժամանակ:
Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում այս
անվտանգության ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ
պատշաճ օգտագործման և վերահսկողության համակարգի
սխալ տեղադրման համար:
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան) պետք է
հեռու պահել սարքավորումից: Փոքր երեխաներին (3-
8 տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից
և շարունակաբար վերահսկել: 8 տարեկան և ավելի
երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ
ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ
և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս,
կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց
տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ
անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են
թե ինչպիսի վտանգ են դրանք պարունակում: Երեխաները
չպետք է խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և
պահպանումը չպետք է իրականացվի երեխաների կողմից
առանց խորհրդատվության:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը նախատեսված
չէ արտաքին անջատման սարքով շահագործելու համար,
ինչպիսիք են` ժամանակաչափը կամ հեռակառավարվող
համակարգը:
Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում
և նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար,
ինչպիսիք են` խանութներում, գրասենյակներում և
այլ աշխատանքային միջավայրերում աշխատակազմի
համար նախատեսված խոհանոցային տարածքներում,
գյուղատնտեսական տներում, հյուրանոցների, մոթելների
և այլ բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից:
Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական
օգտագործման համար: Չի կարելի սարքն օգտագործել
դրսում:
Սարքավորման ներսում գտնվող լամպը հատուկ
նախագծված է կենցաղային տեխնիկայի համար և հարմար
չէ սենյակի ընդհանուր լուսավորման համար (ԵՀ Կանոն
244/2009)
Սարքավորումը նախատեսված է շահագործել այն
վայրերում, որտեղ շրջակա միջավայրի ջերմաստիճանը
գալիս է հետևյալ տիրույթներից` ըստ գնահատման
սանդղակի վրա նշված կլիմայական դասի:
Սարքը չի կարող աշխատել, եթե այն երկար
ժամանակ մնացել է տվյալ տիրույթում չնախատեսված
ջերմաստիճանի ներքո:
Շրջակա միջավայրի ջերմաստիճանի կլիմայական դասը.
SN: 10-ից 32°C; N: 16-ից 32°C
ST: 16-ից 38°C; T: 16-ից 43°C
Այս սարքավորումը չի պարունակում ՔՖԱ-ներ:
Սառեցման նյութը պարունակում է R600a (HC):
Մեթիլպրոպան պարունակող սարքեր (R600a).
Մեթիլպրոպանը բնական գազ է առանց շրջակա
միջավայրի ազդեցության, բայց դյուրավառ է:
Հետևաբար համոզվեք, որ սառեցնող նյութի
խողովակները վնասված չեն` հատկապես սառեցնող
նյութը դատարկելիս:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի վնասել սարքի
սառեցնող նյութի խողովակները:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հովացման համար
նախատեսված սարքի բաց հատվածները զերծ պահել
խոչընդոտներից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի օգտագործել
մեխանիկական, էլեկտրական կամ քիմիական միջոցներ
սառեցման գործընթացն արագացնելու համար,
բացառությամբ եթե դրանք նախատեսված չեն արտադրողի
կողմից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի օգտագործել
կամ տեղադրել էլեկտրական սարքեր այս սարքավորման
խցիկում, եթե դրանք արտադրողի կողմից թույլատրված
տիպի սարքեր չեն:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սառույց պատրաստիչները
կամ ջրի դիսպենսերները, եթե ուղիղ միացված չեն
ջրամատակարարմանը պետք է լցվեն միայն խմելու ջրով:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ավտոմատ սառույց
պատրաստող պարագաները և/կամ ջրի դիսպենսերները
պետք է միացնել ջրի մատակարարման աղբյուրին, որը
միայն խմելու ջուր է մատակարարում և ջրի ճնշումը
խողովակում 0,17 -ից 0,81 ՄՊա պետք է լինի: (1,7 և
8,1 բար):
Չի կարելի պահել պայթուցիկ նյութեր, ինչպիսիք
են աերոզոլների տարաները, ինչպես նաև դնել կամ
օգտագործել բենզին կամ այլ դյուրավառ նյութեր սարքի
մոտ:
Չի կարելի կուլ տալ սառցե (ոչ թունավոր)
բեկորները (որոշ մոդելներում): Չի կարելի ուտել սառցե
խորանարդիկներն անմիջապես սառցարանից հանելուց
հետո, քանի որ դրանք կարող են սառը այրվածքներ
առաջացնել:
Այն արտադրանքները, որոնք ունեն օդազտիչներ
օդափոխության համակարգում, զտիչները պետք է միշտ
իրենց դիրքում լինեն երբ սարքավորումն աշխատում է:
Չի կարելի հեղուկով լցված ապակե տարաներ պահել
սառցարանում քանի որ դրանք կարող են կոտրվել:
Չի կարելի խոչընդոտել հովացման համակարգին (եթե
առկա է) որևէ սնունդով:
Մթերքը դնելուց հետո ստուգեք, որպեսզի սառցարանի
դուռը պատշաճ կերպով փակվի:
Վնասված խցիկը պետք է հնարավորինս շուտ փոխել:
Սառցարանի խցիկն օգտագործեք միայն սառցակալած
և թարմ մթերք պահելու, ինչպես նաև սառցե
խորանարդիկներ պատրաստելու համար:
Խուսափեք պահել չփաթեթավորված սնունդ, որն ուղիղ
շփման մեջ կլինի սառցախցիկի ներքին մակերեսների
հետ:

Summary of content (4 pages)