Instruction for Use

HY10
ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ
( Գազօջախի հետ տրամադրված պարագաների վերաբերյալ ինֆորմացիան նայել տեխնիկական թերթիկում )
Կաթելու սկուտեղ ( Ն . Նկ . 1)
Նախատեսված է ցանցե դարակի տակ դնելու և մթերքի յուղը և մնացորդները հավաքելու համար , կամ կարող է օգտագործվել որպես ափսե `
միսը , հավը և ձուկը բանջարեղենով կամ առանց դրա պատրաստելու համար : Մի փոքր ջուր լցրեք կաթելու սկուտեղի մեջ ` յուղի և ծխի սև
բծերի առաջացումից խուսափելու համար :
Թխելու սկուտեղ ( Ն . Նկ . 2)
Բիսկվիթներ , տորթեր և պիցցաներ թխելու համար :
Ցանցե դարակ ( Ն . Նկ . 3)
Նախատեսված է մթերք խորովելու համար կամ որպես հենարան ` կաթսաների , տորթի տարաների և պատրաստելու այլ պարագաների համար :
Այն կարող եք դնել ցանկացած մակարդակի վրա : Ցանցե դարակը կարող եք տեղադրել կոր հատվածով դեպի վերև կամ ներքև :
Կողային պանելներ ( Ն . Նկ . 4)
Այս պանելներն ունեն հատուկ միկրոծակոտկեն էմալե ծածկույթ , որոնք կլանում են յուղը : Խորհուրդ է տրվում գործի դնել ավտոմատ
մաքրման փուլը ` մասնավորոպես յուղոտ մթերք պատրաստելուց հետո ( նայել ՄԱՔՐՈՒՄ ):
Պտտվող շամփուր ( Ն . Նկ . 5)
Օգտագործեք պտտվող շամփուրն ինչպես նշված է Ն . Նկ . 9: Խորհրդի համար , նայեք նաև « Երաշխավորված օգտագործում և խորհուրդներ » բաժինը :
Գրիլի թավայի հավաքածու ( Ն . Նկ . 6)
Հավաքածուն ներառում է ցանցե դարակ (6 ա ) և էմալապատ ընդունիչ (6 բ ): Այս հավաքածուն պետք է դնել ցանցե դարակի վրա (3) և
օգտագործել Խորովելու գործառույթի ժամանակ :
Յուղոտ ֆիլտր ( Ն . Նկ . 7)
Օգտագործոեք միայն մասնավորապես յուղոտ պատրաստման գործընթացի դեպքում: Կախեք այն գազօջախի խցիկի ետևի պատին` օդափոխիչին
հակառակ : Այն կարելի է մաքրել սպասք լվանալու մեքենայի մեջ և օգտագործել օդափոխիչի գործարկման գործառույթի ժամանակ :
Սահող դարակներ ( Ն . Նկ . 8)
Դրանք թույլ են տալիս , որպեսզի պատրաստելու ընթացքում , ցանցե դարակները և կաթելու սկուտեղները կարողանաք կիսով չափ դուրս
քաշել : Հարմար է բոլոր պարագաների համար , ինչպես նաև դրանք կարող եք լվանալ սպասք լվանալու մեքենայի մեջ
Պարագաների քանակը կարող է լինել տարբեր ըստ այն մոդելի , որը գնել եք :
ՉՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՐԱԳԱՆԵՐ Մյուս պարագաներն առանձին կարող եք գնել Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնից :
ՑԱՆՑԵ ԴԱՐԱԿՆԵՐԻ ԵՎ ՄՅՈՒՍ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԳԱԶՕՋԱԽԻ ՄԵՋ :
1. Տեղադրեք ցանցե դարակը հորիզոնական ` բարձրացված « Ա » մասով դեպի վեր ( Նկ . 1):
2. Մյուս պարագաները , ինչպիսիք են օրինակ կաթելու սկուտեղը և թխելու սկուտեղը տեղադրվում են նույն ձևով ինչպես ցանցե դարակը (նկ . 2):
Ն.Նկ.1 Ն.Նկ.2 Նկ.3 Ն.Նկ.4
Ն.Նկ.5 Ն.Նկ.6 Նկ.7 Ն.Նկ.8
Ն.Նկ.9
Ն.Նկ.1 Ն.Նկ.2
A