Instruction for Use

HY4
- 8 տարեկան և ավելի երեխաները , ինչպես նաև այն անձիք ովքեր
ունեն թույլ ֆիզիկական , զգայական և մտավոր կարողություններ
և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս , կարող են
առնչվել այդ սարքերի հետ , եթե նրանց տրվել է դրանց
օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության ցուցումներ ,
ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի վտանգ են դրանք
պարունակում : Երեխաներին չի թույլատրվում խաղալ սարքով :
Դրանց մաքրումը և պահպանումը չպետք է իրականացվի
երեխաների կողմից՝ առանց խորհրդատվության :
- Օգտագործման ժամանակ և դրանից հետո չի կարելի դիպչել
սարքավորման տաքացած տարրերին կամ ներքին մակերեսներին -
կա այրվածք ստանալու հավանականություն :
- Չի կարելի թույլ տալ որ սարքավորմանը դիպչի կտոր կամ այլ
դյուրավառ նյութեր մինչև բոլոր բաղադրիչների ամբողջությամբ
սառելը :
- Եփելու վերջում զգուշորեն բացեք սարքավորման դուռը, թողնելով
որպեսզի տաք օդը կամ գոլորշին աստիճանաբար դուրս գան
նախքան գազօջախ մուտք գործելը : Երբ սարքավորման դուռը
փակվում է, տաք օդը դուրս է գալիս վերահսկողության վահանակի
վերևի մասում գտնվող բացվածքից : Չի կարելի խոչընդոտել օդի
համար նախատեսված բացվածքներին :
- Օգտագործեք գազօջախի համար նախատեսված ձեռնոցներ
թավաները և մյուս պարագաները հանելու համար ` չդիպչելով
տաքացած մասերին :
- Չի կարելի դնել դյուրավառ նյութեր սարքավորման մեջ կամ դրա
կողքին : քանի որ հրդեհ կարող է բռնկվել , եթե սարքավորումը
պատահաբար միացված լինի :
- Չի կարելի տաքացնել կամ եփել փակած բանկաներ կամ տարաներ
սարքավորման մեջ :
- Ճնշումը որն առաջանում է ներսում կարող է պայթեցնել բանկան`
վնասելով սարքավորումը :
- Չի կարելի օգտագործել սինթետիկ նյութերից պատրաստված
տարաներ :
- Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն կրակ է բռնկվում: Միշտ զգոն
եղեք յուղով և ձեթով հարուստ մթերքներ պատրաստելիս :