Instruction for Use

HY5
- Երբեք սարքավորումն անուշադրության մի մատնեք մթերքը
չորացնելիս :
- Եթե մթերքի պատրաստման ժամանակ օգտագործում եք
ալկոհոլային խմիչքներ (օր.` ռոմ, կոնյակ, գինի), հիշեք որ բարձր
ջերմաստիճանի ժամանակ ալկոհոլը ցնդում է : Արդյունքում կա
ռիսկ , որ ալկոհոլից առաջացած գոլորշուց կարող է կրակ
բռնկվել , եթե այն շփվի էլեկտրական ջեռուցման տարրի հետ :
- Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն կրակ է բռնկվում: Միշտ զգոն
եղեք յուղով , ձեթով կամ ալկոհոլով հարուստ մթերքներ
պատրաստելիս ( օր .` ռոմ , կոնյակ , գինի ):
- Չի կարելի օգտագործել գոլորշիով մաքրող սարք :
- Չի կարելի դիպչել գազօջախին ջերմային մշակման փուլի
ժամանակ : Հեռու պահեք երեխաներին գազօջախից ջերմային
մշակման փուլի ժամանակ : Սննդի ավելորդ տաշեղները պետք է
հեռացվեն գազօջախի խոռոչից նախքան մաքրման փուլը ( միայն
ջերմային մշակման գործառույթ ունեցող գազօջախների դեպքում ):
- Ջերմային փուլի մշակման ժամանակ և դրանից հետո պետք է
կենդանիներին հեռու պահել սարքավորման տարածքից ( միայն
ջերմային մշակման գործառույթ ունեցող գազօջախների դեպքում ):
- Ջերմաստիճանի փորձարկման սարքն օգտագործեք միայն այս
գազօջախի համար :
- Չի կարելի օգտագործել կոպիտ հղկող մաքրիչներ կամ սուր
ծայրով մետաղյա քերիչներ գազօջախի դռան ապակին մաքրելու
համար , քանի որ դրանք կարող են քերծել մակերեսը , որի
հետևանքով ապակին կարող է կոտրվել :
- Համոզվեք որ սարքավորումն անջատված է նախքան լամպը
փոխելը , որպեսզի խուսափեք էլեկտրահարվելու
հավանականությունից :
- Չի կարելի օգտագործել ալյումինե փայլաթիթեղ պատրաստման
կաթսայի մեջ մթերքը ծածկելու համար ( միայն պատրաստման
կաթսա ունեցող գազօջախների դեպքում ):
Կենցաղային տեխնիկայի դեն նետումը ( հեռացումը )
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից : Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի
աղբահանման կանոններին համապատասխան : Նախքան դեն նետելը հանեք էլեկտրամատակարարման մալուխը :
Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ
հաստատել Ձեր տեղամասի կենցաղային աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը :