Instruction for Use

HY8
Պարագաներ .
Օգտագործումից անմիջապես հետո ընկղմեք պարագանաերը մաքրող հեղուկով լցված ջրի մեջ ` հանելով դրանք գազօջախի
ձեռնոցներով , եթե դեռ տաք են :
Մթերքի մնացորդները կարող են հեշտությամբ հեռացվել ` օգտագործելով խոզանակ կամ սպունգ :
Գազօջախի ետևի պատի և կողային պանելների մաքրում ( եթե առկա է ).
ԿԱՐԵՎՈՐ Է . չի կարելի օգտագործել քայքայիչ կամ հղկող մաքրող նյութեր , կոպիտ խոզանակներ , սպասք լվանալու սպիրալներ կամ
գազօջախի ցողիչ հեղուկներ , որոնք կարող են վնասել մակերեսը կամ խաթարել դրա ինքնամաքրման հատկությունները :
Գործարկեք գազօջախը դատարկ վիճակում ` օդափոխիչի կիրառմամբ գործառույթով 200°C- ում մոտ մեկ ժամ
Հետո թողեք որպեսզի սարքավորումը սառի , նախքան մթերքի մնացորդները սպունգով հեռացնելը :
ԴՌԱՆ ՀԱՆՈՒՄ
Դուռը հանելու համար .
1. Ամբողջությամբ բացեք դուռը :
2. Բարձրացրեք բռնակները և քաշեք դեպի առաջ այնքան որքան կգա ( Ն . Նկ .1):
3. Փակեք դուռն այնքան ինչքան հնարավոր է ( Ա ), բարձրացրեք վեր ( Բ ) և պտտեք այն ( Գ ) մինչև որ դուրս գա ( Դ ) ( Ն . Նկ . 2):
Դուռը տեղադրելու համար .
1. Տեղադրեք ծխնիներն իրենց տեղերում :
2. Ամբողջությամբ բացեք դուռը :
3. Թուլացրեք երկու բռնակները :
4. Փակեք դուռը :
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵՄԵՆՏԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ( ՈՐՈՇ ՄՈԴԵԼՆԵՐ ՄԻԱՅՆ )
1. Տեղափոխեք կողային պարագաները պահող ցանցերը ( Ն . Նկ . 3):
2. Մի փոքր դուրս քաշեք ջերմային էլեմենտը ( Ն . Նկ . 4) և թուլացրեք այն ( Ն . Նկ . 5):
3. Ջերմային էլեմենտը վերադիրքավորելու համար , բարձրացրեք այն վերև ` քաշելով մի փոքր դեպի Ձեզ ` համոզվելով որ այն կնստի
կողային հենարանների վրա :
ՊԱՀՊԱՆՈՒՄ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
- Օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ :
- Համոզվեք որ գազօջախը սառել է նախքան հետևյալ գործողություններն իրականացնելը :
- Անջատեք սարքավորումն էլեկտրամատակարարումից :
Ն.Նկ.1 Ն.Նկ.2
Ն.Նկ.3 Ն.Նկ.4 Ն.Նկ.5