Instruction for Use

HY3
- Որպեսզի տեղադրումը համապատասխանի ընթացիկ
անվտանգության կանոններին ` անհրաժեշտ է մինիմում 3 մմ
շփման բացով եռաթև անջատիչ , ինչպես նաև կատարել սարքի
հողանցում :
- Չի կարելի օգտագործել երկարացման լարեր , բազմաթիվ
խրոցակներ կամ ադապտերներ :
- Չի կարելի սարքավորումը միացնել այն վարդակին , որը կարող է
գործարկվել հեռակառավարմամբ կամ ժամանակաչափով :
- Չի կարելի քաշել հոսանք մատակարարող մալուխը :
- Էլեկտրական բաղադրիչները չպետք է հասանելի լինեն
օգտագործողին տեղադրելուց հետո :
- Եթե ինդուկցիայի սկավառակի մակերեսը ճաքած է , ապա մի
օգտագործեք այն և անջատեք սարքավորումն էլեկտրահարման
ենթարկվելու հավանականությունից խուսափելու համար ( միայն
ինդուկցիայի գործառույթն ունեցող մոդելների դեպքում ):
- Չի կարելի դիպչել սարքավորմանը մարմնի որևէ թաց մասով և չի
կարելի այն շահագործել երբ ոտաբոբիկ եք :
- Այս սարքավորումը նախատեսված է բացառապես տնային
օգտագործման և մթերք պատրաստելու համար : Այլ տեսակի
օգտագործում չի թույլատրվում ( օր ` տաքացնել սենյակները ):
Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում մարդկանց ,
կենդանիներին կամ գույքին հասցված վնասի համար , այս
խորհուրդներին և նախազգուշացումներին չհետևելու համար :
- Սարքավորումը և դրա պարագաները տաքանում են օգտագործման
ժամանակ :
- Պետք է անել այնպես , որպեսզի խուսափեք տաքացած մասերին
դիպչելուց :
- Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր երեխաներին (3-8 տարեկան)
պետք է հեռու պահել սարքերից և շարունակաբար վերահսկել :