Setup and user guide

10
ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՆԵՐ
Մաքրեք մակերեսները միկրոֆայբրային խոնավ կտորով: Եթե
այն շատ կեղտոտ է, ապա ավելացրեք մի քանի կաթիլ pHեզոք
մաքրող միջոց: Վերջում ավարտեք աշխատանքը չոր կտորով:
Չի կարելի քայքայիչ և հղկող ախտահանիչներ օգտագործել:
Եթե այս ապրանքներից որևէ մեկը պատահաբար շփվում է սարքի
մակերեսի հետ, անմիջապես մաքրեք այն մանրաթելից խոնավ
կտորով:
ՆԵՐՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՆԵՐ
Ամեն անգամ օգտագործելուց հետո, թողեք որպեսզի
վառարանը սառի, իսկ հետո մաքրեք այն, նախընտրելի է որ
այն դեռ տաք լինի` մթերքի մնացորդներից առաջացած կեղտը
և հետքերը հեռացնելու համար: Գոլորշին չորացնելու համար,
որն առաջանում է ջրի բարձր պարունակությամբ մթերքներ
պատրաստելիս, թողեք որպեսզի վառարանն ամբողջությամբ
սառի, իսկ հետո սրբեք այն կտորով կամ սպունգով:
Դռան ապակին մաքրեք համապատասխան մաքրող հեղուկով:
Ակտիվացրեք «Smart Clean» գործառույթը ներքին
մակերեսի օպտիմալ մաքրման համար (եթե առկա է):
Գազօջախիի դուռը կարող եք հեռացնել մաքրման
իրականացման համար:
Խորովելու ցանցի ամենաբարձր տաքացնող էլեմենտը կարող եք
իջեցնել գազօջախի վերևի պանելը մաքրելու համար:
ՊԱՐԱԳԱՆԵՐ
Օգտագործելուց հետո պարագաները ներծծեք լվանալու հեղուկ
լուծույթի մեջ՝ բռնելով դրանք գազօջախի ձեռնոցներով, եթե
դեռ տաք են: Սննդի մնացորդները կարող եք հեռացվել լվանալու
խոզանակի կամ սպունգի օգնությամբ:
Համոզվեք, որ վառարանը սառել է
նախքան որևէ սպասարկման գործընթացի
իրականացումը կամ մաքրումը:
Չի կարելի օգտագործել գոլորշիով
մաքրիչներ:
Չի կարելի օգտագործել կոշտ բրդյա
մաքրիչ, հղկող մաքրիչներ կամ հղկող/
քայքայող մաքրման միջոցներ, քանի որ
դրանք կարող են վնասել սարքավորման
մակերեսը:
Հագեք պաշտպանիչ ձեռնոցներ:
Գազօջախը պետք է անջատել հիմնական
լարից` նախքան պահպանման որևէ
աշխատանք իրականացնելը:
ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ
ՄԱՔՐՈՒՄ
ԼԱՄՊԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ
1. Անջատեք վառարանն էլեկտրամատակարարումից:
2. Թուլացնել լույսի կափարիչը, փոխել լամպը և կրկին
ամրացնել կափարիչը լույսի վրա:
3. Նորից միացրեք գազօջախն էլեկտրամատակարարմանը:
Խնդրում ենք հաշվի առնել. Օգտագործեք միայն 25-40 Վ/230 Վ
տեսակի E-14, Ջ300°C շիկացող լամպեր կամ 20-40 Վ/230 Վ
տեսակի G9, Ջ300°C հալոգեն լամպեր: Ապրանքի լամպը
հատուկ նախատեսված է տնային սարքավորումների համար և
հարմար չէ տան մեջ ընդհանուր սենյակի լուսավորության համար
(ԵԽ Կանոնակարգ 244/2009). Լույսի լամպերը առկա են
Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայությունում:
- Հալոգեն լամպեր օգտագործելիս չի կարելի դրանք բռնել ձեռքով,
քանի որ Ձեր մատնահետքերը կարող են վնասել դրանք: Չի կարելի
գազօջախը օգտագործել, քանի դեռ լույսի կափարիչը չի տեղադրվել:
ԿԱՏԱԼԻՏԻԿ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՔՐՈՒՄԸ
ԻԱՅՆ ՈՐՈՇ ՄՈԴԵԼՆԵՐՈՒՄ)
Այս վառարանը զինված է հատուկ կատալիտիկ վահանակներով,
որոնք ապահովում են պատրաստման խցիկի մաքրումը հատուկ
ինքնամաքրման ծածկույթի շնորհիվ, որը չափազանց ծակոտկեն է
և կլանում է յուղն ու մուրը:
Այս վահանակները մոտաժված են դարակի ուղղիչներին:
Դարակի ուղղիչները վերադիրքավորելիս և վերամոնտաժելիս
համոզվեք, որ վերին կախիչները ամրացված են վահանակների
համապատասխան կեռիկներին:
Այս կատալիտիկ վահանակների ինքնամաքրման
հատկությունների լավագույն կիրառման համար,
խորհուրս ենք տալիս մոտ մեկ ժամ տաքացնել վառարանը
200 °C ՝ օգտագործելով «Convection Bak:
Գազօջախը այդ ընթացքում պետք է դատարկ լինի:
Ապա սպասեք մինչև վառարանը սառի, նախքան ոչ հղկող
սպունգով մնացած մթերքի մնացորդները հեռացնելը:
Խնդրում ենք հաշվի առնել. Քայքայիչ կամ հղկող մաքրման
միջոցներ, կոպիտ խոզանակներ, թավաների քերիչներ
կամ վառարանի ջրափոշիներ օգտագործելով՝ կարող եք
վնասել կատալիտիկ մակերեսը և վտանգել ինքնամաքրման
հատկությունները:
Կապ հաստատեք Վաճառված Ապրանքների Սպասարկման
Ծառայության հետ, եթե վահանակները փոխարինելու
անհրաժեշտություն կա: