Setup and user guide

HY
5
Միաժամանակ կարող եք նշանակել գրիլի մակարդակը
(3 = բարձր, 2 = միջին, 1 = ցածր):
Խնդրում ենք հաշվի առնել. Գործառույթը մեկնարկելուն պես`
կարող եք փոխել գրիլի ջերմաստիճանը կամ մակարդակը` սեղմելով
կամ կոճակը պտտելով ուղիղ:
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
Երբ պատկերը թարթում է էկրանին, այդ դեպքում
օգտագործեք կարգավորման կոճակը` պահանջվող պատրաստման
ժամանակը սահմանելու համար, իսկ հետո սեղմեք
հաստատելու համար:
Պետք չէ պատրաստման ժամանակ նշանակել, եթե ցանկանում եք
պատրաստել ձեռքով. Սեղմեք
հաստատելու և գործառույթը
մեկնարկելու համար:
Այս դեպքում դուք չեք կարող նշանակել պատրաստման ավարտի
ժամանակ` ծրագրավորելով հետաձգված մեկնարկ:
Խնդրում ենք հաշվի առնել. Դուք կարող եք կարգավորել
պատրաստման ժամանակը, որը սահմանել եք` սեղմելով .
Ժամը փոխելու համար` պտտեք կոճակը և սեղմեք հաստատելու
համար:
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԱՎԱՐՏԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ/
ՀԵՏԱՁԳՎԱԾ ՄԵԿՆԱՐԿ
Շատ գործառույթների ժամանակ, երբ սահմանում եք
պատրաստման ժամանակ, կարող եք հետաձգել այն`
ծրագրավորելով դրա ավարտման ժամանակը:
Այնտեղ, որտեղ ցանկանում եք փոխել ժամանակը, էկրանին
կցուցադրվի ավարտման ժամանակը` թարթելով
պատկերը:
Անհրաժեշտության դեպքում, պտտեք կոճակը` Ձեր նախընտրած
պատրաստման ժամանակի ավարտը սահմանելու համար, իսկ հետո
սեղմեք
հաստատելու և գործառույթը մեկնարկելու համար:
Դրեք մթերքը գազօջախի մեջ և փակեք դուռը. Հաշվարկած
ժամանակից որոշ ժամանակ անց, գործառույթն ավտոմատ
կերպով կմեկնարկի` պատրաստման գործընթացը Ձեր սահմանած
ժամանակին ավարտելու համար:
Խնդրում ենք հաշվի առնել. Հետաձգված պատրաստման մեկնարկի
ժամանակը ծրագրավորելիս` գազօջախի նախապես տաքացման
փուլը միշտ ապաակտիվանում է: Գազօջախն աստիճանաբար
կհասնի Ձեր նախընտրած ջերմաստիճանին, ինչը նշանակում է,
որ պատրաստման ժամանակը կլինի մի փոքր ավելի երկար, քան
նշված է պատրաստման աղյուսակում:
Սպասման ժամանակի ընթացքում դուք կարող եք փոխել ավարտման
ժամանակը կոճակի օգնությամբ:
Սեղմեք
կամ ջերմաստիճանի և պատրաստման
ժամանակի կարգավորումները փոխելու համար: Սեղմեք
հաստատելու համար, երբ ավարտված է:
3. ԱԿՏԻՎԱՑՐԵՔ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
Անհրաժեշտ կարգավորումները ընտրելուց հետո սեղմեք
կոճակը
գործառույթը ակտիվացնելու համար:
Դուք կարող եք սեղմել և պահել
ցանկացած ժամանակ
ակտիվ գործառույթը կանգնեցնելու համար:
4. ՆԱԽԱՊԵՍ ՏԱՔԱՑՈՒՄ
Որոշ գործառույթներ ունեն գազօջախի նախապես տաքացման
փուլ. Պատրաստման գործընթացն սկսելուն պես, էկրանը
ցույց է տալիս, որ նախապես տաքացման փուլն ակտիվացել է:
Այս փուլն ավարտվելուն պես հնչում է ձայնային ազդանշան
և էկրանը ցույց է տալիս, որ գազօջախը հասել է սահմանված
ջերմաստիճանին:
Այդ ժամանակ բացեք դուռը, մթերքը դրեք գազօջախի մեջ, փակեք
դուռը և սկսեք պատրաստման գործընթացը` սեղմելով
:
Խնդրում ենք հաշվի առնել. Մթերքը վառարանի մեջ դնելը, նախքան
նախապես տաքացման գործընթացի ավարտը, կարող է բացասական
ազդեցություն ունենալ պատրաստման վերջնական արդյունքի վրա:
Եթե նախապես տաքացման փուլում դուռը բացեք, այն կկանգնի:
Պատրաստման ժամանակը չի ներառում նախապես տաքացման
փուլը:
Դուք կարող եք մշտապես փոխել ջերմաստիճանը` օգտագործելով
կոճակը:
5. ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏ
Կհնչի ձայնային ազդանշան, իսկ էկրանը ցույց կտա,
որ պատրաստման գործընթացն ավարտված է:
Որպեսզի պատրաստման ժամանակը երկարացնեք առանց
կարգավորումները փոխելու, անհրաժեշտ է պտտել կոճակը`
պատրաստման նոր ժամանակ սահմանելու համար և սեղմել
: