Setup and user guide

HY
Արագ Ուղեցույց
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ WHIRLPOOL ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
Ավելի ամբողջական օժանդակության համար գրանցեք Ձեր
ապրանքը w w w . w h i r l p o o l . e u / r e g i s t e r կայքում:
Նախքան սարքավորումն օգտագործելը մանրամասն կարդացեք
անվտանգության ցուցումները:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Տեղադրելուց հետո, սպասեք առնվազն երկու ժամ` նախքան սարքավորումը
հոսանքին միացնելը: Սարքավորումը միացրեք էլեկտրամատակարարմանը և
այն կսկսի ավտոմատ կերպով աշխատել: Մթերքի պահպանման իդեալական
ջերմաստիճանը նախապես նշանակվում է գործարանում:
Սարքավորումը միացնելուց հետո անհրաժեշտ է սպասել 4-6 ժամ ճիշտ
պահպանման ջերմաստիճանին հասնելու համար: Դիրքավորեք հակաբակտերիալ
ֆիլտրը օդափոխիչի մեջ այնպես, ինչպես նշված է ֆիլտրի փաթեթավորման վրա
(առկայության դեպքում): Եթե լսվում է լսելի ազդանշան, ապա նշանակում է, որ
ջերմաստիճանի ահազանգը միացել է. սեղմեք կոճակը ձայնային ահազանգերն
անջատելու համար:
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՀԱՆԱԿ
5.3.1. 4.
2.
1. Սառնարանի խցիկի ջերմաստիճանը
2. Ձայնային ազդանշանի անջատում
3. Միացում/սպասում
4. «Eco Night» կոճակ
5. Սառցարանի խցիկի ջերմաստիճանը -
Fast freeze (Արագ սառեցում)
6
TH
SENSE ԶԳԱՅԱՐԱՆԻ ԹԱՐՄՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Սարքավորումն ավտոմատ կերպով կարող է արագ հասնել պահպանման համար
անհրաժեշտ օպտիմալ ջերմաստիճանի: Գործառույթը հնարավորություն է տալիս
նաև վերահսկել սարքավորման խոնավությունը: Ճշգրիտ աշխատելու համար
օդափոխիչը նույնպես պետք է միացնել: Դուք կարող եք միացնել/անջատել
գործառույթը (նայել Օդափոխիչի նկարագրությունը):
ՕԴԱՓՈԽԻՉ*
Օդափոխիչը բարելավում է ջերմաստիճանի բաշխումը սառնարանի խցիկի
ներսում, որը թույլ է տալիս պահվող մթերքն ավելի լավ պահպանել և կրճատել
ավելորդ խոնավությունը: Օդափոխիչը ինքնուրույն է միանում և կարող եք
ակտիվացնել/ապաակտիվացնել սեղմելով հիմքի վրայի կոճակը (ինչպես նշված է
գծագրում): Եթե սենյակի ջերմաստիճանը գերազանցում է 27°C-ը կամ եթե կան
ջրի կաթիլներ ապակե դարակների վրա, ապա օդափոխիչը պետք է
միացնել մթերքի ճիշտ պահպանումն ապահովելու համար:
Օդափոխիչի ապաակտիվացումը թույլ է տալիս էներգիայի
սպառումն օպտիմալացնել:
Ծանուցում. օդափոխիչը ավտոմատ վերսկսում է աշխատել
հոսանքի անջատումից կամ սարքի անջատումից հետո: Չի կարելի
օդակլանիչի տարածքը խոչընդոտել սննդամթերքներով:
ՀԱԿԱԲԱԿՏԵՐԻԱԼ ՖԻԼՏՐ*
Հանեք այն մրգի և բանջարեղենի դարակի մեջ դրված արկղից և տեղադրեք
օդափոխիչի պատյանի մեջ: Փոխարինման կարգը ներառված է ֆիլտրի արկղիկում:
ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆԻ ԱՆՋԱՏՈՒՄ
Ձայնային ազդանշանն անջատելու համար կարճատև սեղմեք
«Դադարեցնել Ահազանգը» կոճակը:
ՄԻԱՑՈՒՄ/ՍՊԱՍՈՒՄ
Սեղմած պահեք կոճակը 3 վայրկյան` սարքավորումն անջատելու համար:
Սարքավորումը նորից ակտիվացնելու համար կրկին կարճ սեղմեք կոճակը:
Ծանուցում. սրա հետևանքով սարքավորման էլեկտրամատակարարումը չի
խափանվում:
ՍԱՌՆԱՐԱՆԻ ԽՑԻԿԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ
Կարող եք այլ ջերմաստիճան նշանակել «Fridge»
(Սառնարան) կոճակով:
Գոյություն ունեն հինգ հնարավոր կարգավորիչներ:
ՍԱՌՑԱՐԱՆԻ ԽՑԻԿԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ
Կարող եք այլ ջերմաստիճան նշանակել` սեղմելով
«Freezer» (Սառցարան) կոճակը:
Հինգ կարգավորումներ կարող են իրականացվել:
FAST FREEZE (ԱՐԱԳ ՍԱՌՑԱԿԱԼՈՒՄ)
Սեղմեք «Freezer» (Սառցարան) կոճակը 3վրկ. սառեցման գոտիում
մեծ քանակի մթերք դնելուց 24ժ. առաջ: . Երբ գործառությը ակտիվ է,
գծագրում ներկայացված հաջորդականությունը կհայտնվի էկրանին:
Գործառույթն ավտոմատ կերպով անջատվում է 48ժ. անց կամ
ձեռքով` կրկին սեղմելով «Freezer» (Սառցարան) կոճակը:
Ծանուցում. Խուսափեք` թարմ մթերքի և արդեն սառեցված մթերքի
անմիջական շփումից: Սառեցման արագությունն օպտիմալացնելու
համար, կարող եք հանել դարակները և մթերքն անմիջապես դնել
խցիկի հատակին:
ԷԿՈ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Գիշերային ռեժիմը թույլ է տալիս սարքավորման էներգիայի սպառումը
կենտրոնացնել այն ժամերին, որը համապատասխանում է ամենաէժան
էլեկտրաէներգիայի սակագնին (սովորաբար գիշերը), երբ էլեկտրաէներգիայի
ծախսն ավելի քիչ է քան ցերեկը (միայն այն երկրներում, որոնք օգտվում են
բազմասակագնային համակարգից հիմնվելով օրվա ժամի վրա – (ստուգեք Ձեր
էլեկտրաէներգիայի սակագինը տեղի էլեկտրամատակարարող ընկերության հետ):
ակտիվացնելու համար անհրաժեշտ է սեղմել Էկո գիշեր կոճակն այն ժամանակ,
երբ էժան սակագինը սկսվում է (կախված Ձեր սակագնից): Օրինակ, եթե էժան
սակագինը սկսվում է երեկոյան ժ.8-ից, սեղմեք կոճակը հենց այդ ժամանակ: Եթե
Էկո գիշեր լուսային դիոդը միացած է, ապա գործառույթն ակտիվ է: Եթե ռեժիմը
մեկ անգամ ակտիվացվում է ապա սարքավորումն ավտոմատ կերպով փոխում է
էներգիայի սպառումը հիմնվելով ընտրված ժամանակի վրա (սպառելով ավելի քիչ
էներգիա օրվա ընթացքում քան գիշերը):
Կարևոր է`: Շահագործել պատշաճ կերպով, ռեժիմը պետք է ակտիվ լինի
գիշեր-ցերեկ: Ռեժիմը պետք է մնա ակտիվ մինչև ապաակտիվացնելը (կամ
այն ապաակտիվանում է քողարկման կամ սարքավորման անջատման դեպքում):
Ռեժիմն ապաակտիվացնելու համար նորից սեղմել կոճակը: Երբ Էկո գիշեր
լուսային դիոդն անջատված է, ապա գործառույթն ակտիվ չէ:
Ծանուցում. Սարքավորման հայտարարագրված էներգիայի սպառումն
անդրադառնում է ապաակտիվացված Էկո գիշերային գործառույթի աշխատանքի
վրա
վելի
քիչ սառը)
(ավելի սառը
ջերմաստիճան)
վելի
քիչ սառը)
(ավելի սառը
ջերմաստիճան)
* Առկա է միայն որոշ մոդելներում

Summary of content (3 pages)