Setup and user guide
2
ԻՆՉՊԵՍ ՄԵԿՆԱՐԿԵԼ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ
Սարքավորումը հիմնական լարից միացնելուց հետո այն ավտոմատ
կերպով սկսում է աշխատել:
Սարքավորումը մեկնարկելուց հետո սպասեք առնվազն 4-6 ժամ,
նախքան սառնարանի մեջ կամ սառցարանի խցիկում մթերք դնելը:
Երբ սարքավորումը միանում է էլեկտրամատակարարմանը, էկրանի
լույսը վառվում է և մոտավորապես 1 վայրկյանում բոլոր պատկերները
հայտնվում են էկրանին: Սառնարանի խցիկի կարգավորումների
հիմնական (գործարանային) միջակայքերը լուսավորվում են:
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
ՄԻԱՑՈՒՄ/ՍՊԱՍՈՒՄ
Արտադրանքը սպասման ռեժիմում դնելու համար սեղմեք և 3 վայրկյան պահեք
Միացում/Սպասում կոճակը: Բոլոր ցուցիչներն անջատվում են, բացառությամբ
Միացում/Սպասում ցուցիչի :
Կրկին սեղմեք, սարքավորումը նորից միացնելու համար:
ՀՊՄԱՆ ԷԿՐԱՆ
Այս ընտրովի գործառույթը կարող եք օգտագործել էներգիա խնայելու
համար: Հպման Էկրանն ակտիվացնելու համար 3վրկ. սեղմեք Սառնարանի
Ջերմաստիճան և Սառցարանի Ջերմաստիճան կոճակները միաժամանակ, մինչև
ձայնային ազդանշանը հնչի: Այս գործառույթն ապաակտիվացնելու համար
կրկնեք նույն գործողությունը: Հիշեք, որ այս գործողությունից սարքավորումը
չի անջատվում հոսանքի մատակարարումից` այլ միայն նվազեցնում է
արտաքին էկրանի էներգիայի սպառումը:
ՍԱՌՆԱՐԱՆԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ
Սառնարանի Ջերմաստիճանը կարգավորելու համար սեղմեք Սառնարանի
°C կոճակը: Սառնարանի ջերմաստիճանը կարող եք կարգավորել +2°C-ի և
+8°C-ի միջև, ինչպես ցուցադրված է Սառնարանի Ջերմաստիճանի Էկրանին
(°C):
ՍԱՌՑԱՐԱՆԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ
Սառցարանի Ջերմաստիճանը կարգավորելու համար սեղմեք Սառցարանի °C
կոճակը: Սառցարանի ջերմաստիճանը կարող եք կարգավորել -16°C-ի և
-24°C-ի միջև, ինչպես ցուցադրված է Սառցարանի Ջերմաստիճանի Էկրանին
(°C):
ՀԱՆԳՍՏԻ ՌԵԺԻՄ
Այս գործառույթը կարող եք ակտիվացնել երկարացված ժամանակի ընթացքում`
սարքավորման էներգիայի սպառումը նվազեցնելու համար: Նախքան այս
գործառույթն ակտիվացնելը, սառնարանի խցիկից անհրաժեշտ է հանել
շուտ փչացող ամբողջ մթերքը և համոզվել արդյոք դուռը պատշաճ կերպով
է փակվում, քանի որ սառնարանում պետք է պահպանվի համապատասխան
ջերմաստիճան` տհաճ հոտերի առաջացումից խուսափելու համար (+12°C):
Ակտիվացնելու/ապաակտիվացնելու համար սեղմեք Հանգստի ռեժիմ կոճակը:
Երբ գործառույթը միանում է, համապատասխան նշանի լույսը վառվում է:
Ջերմաստիճանի սահմանված կետի փոխումը գործառույթն ավտոմատ կերպով
կապաակտիվացնի:
Սառցարանի խցիկը պատշաճ կերպով աշխատում է:
ՊԱՐԱԳԱՆԵՐ
ՁՎԻ ԴԱՐԱԿ ՊԱՆՐԻ ԱՐԿՂԻԿ ՇՇԻ ԴԱՐԱԿ
ՇՇԻ ՏԱՐԱՆՋԱՏԻՉ ՍԱՌՑԱՐԱՆԻ ԴԱՐԱԿԻ ԲԱԺԱՆԱՐԱՐ ՍԱՌՆԱՐԱՆԻ ԴԱՐԱԿԻ ԲԱԺԱՆԱՐԱՐ
ԱՐԱԳ ՍԱՌՈՒՅՑԻ ԽՑԻԿ
ԴՅՈՒՐԱՀԱԼ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ/ԱՐԱԳ
ՍԱՌՈՒՅՑԻ ՍԿՈՒՏԵՂՆԵՐ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Գործառույթների վերաբերյալ լրացուցիչ տվյալների համար նայեք
Օգտագործման և Խնամքի Ուղեցույցը / վերջին էջում ինֆորմացիա է այն
մասին, թե ինչպես ձեռք բերել Օգտագործման և Խնամքի Ուղեցույցը




