Setup and user guide
HY
3
ՍՏԵՂՆԵՐԻ ՓԱԿՈՒՄ
Վերահսկողության վահանակի ստեղները փակելու/բացելու համար սեղմեք
Ստեղների Փակում կոճակը 3վրկ. Ստեղների Փակման ցուցիչը կվառվի և
կհնչի ձայնային ազդանշան:
ՍԱՌՑԱԿԱԼՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Սառցակալման Վերահսկողությունը զարգացած տեխնոլոգիա է, որն ամբողջ
սառցարանի խցիկում տատանումները նվազեցնում է մինչև մինիմումի`
շնորհիվ նոր օդային համակարգի, որը լիովին առանձին է սառնարանից:
Սառցարանից այրվածքներ ստանալու հավանականությունը նվազում է մինչև
60%, իսկ մթերքը պահպանում է իր օրիգինալ որակը և գույնը: Սառցակալման
Վերահսկողության գործառույթն ակտիվացնելու/ապաակտիվացնելու համար
պարզապես սեղﬔք ՍԱՌՑԱԿԱԼՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ կոճակը:
Գործառույթն աշխատում է պատշաճ կերպով, սահմանված ջերմաստիճանի
տիրույթում. -22°C-ի և -24°C-ի միջև: Երբ գործառույթը գործի է դրվում,
իսկ սառցարանի ընթացիկ ջերմաստիճանը սահմանված է ավելի տաք քան
-22°C, ապա ջերմաստիճանն ավտոմատ կերպով կսահմանվի -22°C որպեսզի
համապատասխանի աշխատանքային տիրույթին:
Եթե գործառույթը գործի է դրվում և օգտագործողը փոխում է սառցարանի
ջերմաստիճանն աշխատանքային տիրույթից դուրս, ապա գործառույթն
ավտոմատ կերպով անջատվում է:
Այն դեպքում, երբ Արագ սառեցում գործառույթը գործի է դրվում, ապա
«Սառեցման Հսկողություն»-ը կանգնեցվում է` մինչև Արագ Սառեցման
գործառույթն անջատվի:
6
TH
SENSE ԶԳԱՅԱՐԱՆԻ ԹԱՐՄՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Այս գործառույթն ավտոմատ կերպով ապահովում է օպտիմալ պայմաններ,
պահվող մթերքը պահպանելու համար: Եթե կան տատանումներ, ապա
6
th
Sense Թարմության Հսկողությունն անմիջապես վերականգնում
է իդեալական պայմանները: Արդյունքներն ակնհայտ են. թարմությունը
լավագույնս պահպանվում է սառնարանի խցիկում 4 անգամ ավելի երկար:
ԱՐԱԳ ՍԱՌԵՑՈՒՄ
Օգտագործելով Արագ Սառեցման գործառույթը` դուք կարող եք սառնարանի
խցիկում բարձրացնել սառեցման հզորությունը: Այս գործառույթը խորհուրդ
է տրվում օգտագործել այն ժամանակ, երբ սառնարանի խցիկում մեծ
քանակության մթերք եք դնում: Սեղմեք Արագ Սառեցում կոճակը` Արագ
սառեցման գործառույթն ակտիվացնելու համար: Երբ այն ակտիվանում
է` Արագ Սառեցման ցուցիչը միանում է: Գործառույթն ավտոմատ կեպով
անջատվում է 6 ժամ անց կամ կարող եք անջատել ձեռքով` սեղմելով Արագ
սառեցում կոճակը:
ԱՐԱԳ ՍԱՌՑԱԿԱԼՈՒՄ
Այս գործառույթը խորհուրդ է տրվում օգտագործել այն ժամանակ, երբ
սառցարանի խցիկում մեծ քանակության մթերք եք դնում:
Նախքան թարմ մթերք սառեցնելը, 24 ժամ առաջ սեղմեք սառցարան
կոճակը` Արագ Սառցակալման գործառույթն ակտիվացնելու համար: Երբ
այն ակտիվանում է` Արագ Սառցակալման ցուցիչը միանում է: 24 ժամ անց
դրեք սառեցվող մթերքը սառցարանի խցիկի մեջտեղի գոտում: Գործառույթն
ավտոմատ կերպով անջատվում է 48 ժամ անց կամ կարող եք անջատել
ձեռքով` կրկին սեղմելով Արագ Սառցակալում կոճակը:
ԱԿՏԻՎ 0 ԽՑԻԿ
Ակտիվ 0 խցիկը հատուկ նախագծված է ցածր ջերմաստիճան և
համապատասխան խոնավության մակարդակը պահպանելու համար,
որպեսզի մթերքներն ավելի երկար թարմ մնան (օր.` միս, ձուկ): Երբ այն
ապաակտիվացնում եք, դարակը կարող եք օգտագործել ձմեռային մրգերի և
բանջարեղենների համար:
Խցիկի ակտիվացում և ապաակտիվացում
Ակտիվ 0 խցիկն ակտիվացնելու/ապաակտիվացնելու համար սեղմեք
վերահսկողության վահանակի վրա նշված կոճակը ( ցուցադրված է ներքևի
նկարում):
Ակտիվ 0 խցիկն անջատված է. կոճակի լույսը մասամբ է վառվում
Ակտիվ 0 խցիկը միացած է. կոճակի լույսն ամբողջությամբ է վառվում
ՍԱՌՆԱՐԱՆԻ ԼՈՒՅՍ
Սառնարանի խցիկի լուսային համակարգը բաղկացած է Լուսադիոդային
լամպերից, որոնք ապահովում են ավելի լավ լուսավորություն, ինչպես նաև
սպառում են ցածր էներգիա:
Եթե Լուսադիոդային լուսավորության համակարգը չի աշխատում, ապա կապ
հաստատեք Սպասարկող կենտրոնի հետ այն փոխարինելու համար:
Կարևոր է` Սառնարանի խցիկի լույսը միանում է, երբ սառնարանի դուռը
բացվում է: Եթե դուռը 10 րոպեից ավել մնում է բաց, ապա լույսն ավտոմատ
կերպով անջատվում է:
ՕԴԱՓՈԽԻՉ + ՀԱԿԱԲԱԿՏԵՐԻԱԼ ՖԻԼՏՐ
Օդափոխիչը բարելավում է ջերմաստիճանի բաշխումը սառնարանի խցիկի
ներսում, որը թույլ է տալիս պահվող մթերքն ավելի լավ պահպանել:
Եթե սարքավորումն ունի Օդափոխիչ, այն կարող է համալրված լինել
հակաբակտերիալ ֆիլտրով:
Հանեք այն մրգի և բանջարեղենի դարակի մեջ դրված արկղից և տեղադրեք
օդափոխիչի պատյանի մեջ:
Փոխարինման կարգը ներառված է ֆիլտրի արկղիկում:
ԱՀԱԶԱՆԳԻ ՏԵՍԱԿ Ազդանշան Պատճառ Վերանորոգում
Դռան բացման
ազդասարք
Դռան բացման ահազանգի ցուցիչը
մնում է միացած, ձայնային
ազդանշանը միանում է և Ահազանգի
ցուցիչը վառվում է:
Սառնարանի կամ Սառցարանի դուռն
ավելի քան 2 րոպե մնացել է բաց:
Փակեք դուռը կամ սեղմեք Ահազանգի կանգնեցում`
ձայնային ահազանգը խլացնելու համար:
Ջերմաստիճանի
ահազանգ
Ջերմաստիճանի էկրանը վառվում է
(°C) և Ահազանգի ցուցիչը մնում է
վառ:
Սառցարանի ներսի ջերմաստիճանը
բավարար չէ:
Սեղմեք Ահազանգի կանգնեցում կոճակը, ձայնային
ահազանգը կանգնում է, Ջերմաստիճանի Էկրանը
(°C) թարթում է և Ահազանգի ցուցիչը մնում է
միացած, մինչև ջերմաստիճանը հասնում է <
-10°C-ի:
Հակաբակտերիալ
ֆիլտրի ահազանգ
Հակաբակտերիալ ֆիլտրի ահազանգի
ցուցիչը վառվում է:
Հակաբակտերիալ ֆիլտրի
վավերականության ժամկետն
ավարտվել է:
Փոխեք հակաբակտերիալ ֆիլտրը և սեղմեք
Ահազանգ կոճակն այն նորից սահմանելու համար:
Երկար քողարկված
ահազանգ
Քողարկված Ահազանգի պատկերը
մնում է միացած, իսկ Ահազանգի
ցուցիչը թարթում է:
Երկարատև հոսանքի խափանում,
որը կարող է ներքին ջերմաստիճանը
բարձրացնել մինչև 0°C:
Սեղմեք Ահազանգի կանգնեցում կոճակը, ձայնային
ահազանգը կանգնում է:
Անսարքություն «F» տառը թարթում է էկրանին (°C): Արտադրանքի անսարքություն: Կապ հաստատեք Վաճառված Ապրանքների
Սպասարկման Կենտրոնի հետ:
ԱՀԱԶԱՆԳԻ ԱՂՅՈՒՍԱԿ




