Setup and user guide

4
ՍԱՌՆԱՐԱՆԻ ԽՑԻԿ
Օգտագործեք վերամշակվող պլաստմասե,
մետաղական, ալյումինե և ապակե
տարաներ և կպչուն ժապավեն մթերքները
փաթեթավորելու համար:
Մշտապես օգտագործեք փակ տարաներ
հեղուկների և այն մթերքների համար,
որոնք կարող են տարածվել կամ փչանալ
փոխանցվող երանգներից և հոտերից:
Եթե դուք ունեք քիչ քանակության մթերք
սառնարանում պահելու համար, ապա
խորհուրդ է տրվում օգտագործել մրգի և
բանջարեղենի դարակը, քանի որ այն խցիկի
ամենասառը տարածքն է:
Այն մթերքները, որոնցից առաջանում է մեծ
քանակության էթիլեն գազ և այն մթերքները
որոնք զգայուն են այդ գազի նկատմամբ,
ինչպիսիք են միրգը, բանջարեղենը և
աղցանը, պետք է առանձնացնել կամ
փաթեթավորել այնպես, որ դրա պահպանման
տևողությունը չկրճատվի, օրինակ, լոլիկները
չի կարելի պահել կիվիի կամ կաղամբի հետ:
Որպեսզի խուսափեք շշերի ընկնելուց,
կարող եք օգտագործել շշի բռնակը (առկա է
ընտրված մոդելների վրա):
Չի կարելի մթերքները չափազանց մոտ
պահել, որպեսզի բավարար չափով օդի
շրջանառություն կատարվի:
ՍԱՌՑԱՐԱՆԻ ԽՑԻԿ
Սառցարանն իդեալական պահպանման
վայր է սառցակալած մթերք պահելու,
սառցե խորանարդիկներ պատրաստելու և
սառցարանի խցիկում թարմ մթերք սառեցնելու
համար:
Թարմ մթերքի մաքսիմում կիլոգրամը, որը
կարող է սառեցվել 24 ժամվա ընթացքում,
նշված է տեխնիկական տվյալների սանդղակի
վրա (կգ/24ժ.):
Եթե դուք ունեք քիչ քանակության մթերք
սառցարանում պահելու համար, խորհուրդ
է տրվում օգտագործել սառցարանի
խցիկի ամենասառը տարածքները, որը
համապատասխանում է մեջտեղի հատվածին:
Պայմանական նշաններ
ՄԵՂՄ ԳՈՏԻ
Առաջարկվում է արևադարձային մրգերի,
պահածոների, խմիչքների, ձվի, սոուսների, թթու
վարունգի, կարագի և ջեմի պահպանման համար
ՍԱՌԸ ԳՈՏԻ
Առաջարկվում է պանրի, կաթի, օրական սննդի,
նրբահամ ուտեստների, յոգուրտի պահպանման
համար
ԱՄԵՆԱՍԱՌԸ ԳՈՏԻ
Առաջարկվում է սառեցրած կտորների, աղանդերի
պահպանման համար
ՄՐԳԻ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԴԱՐԱԿ
ՍԱՌԵՑՄԱՆ ԳՈՏՈՒ ԴԱՐԱԿ
ԱՔՍԻՄԱԼ ՍԱՌԵՑՄԱՆ ԳՈՏԻ) Առաջարկվում
է թարմ/պատրաստված մթերք սառեցնելու համար
ՆՈՐՄԱԼ ՍԱՌՑԱՐԱՆԻ ԴԱՐԱԿՆԵՐ
Ծանուցում. Պայմանական նշանների մոխրագույն
երանգը չի համապատասխանում դարակների գույնին
011
40 0 010868314A
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄ
WWW
Այս սարքավորման համար նախատեսված արտադրանքի
թերթիկը` ներառյալ էներգետիկ տվյալները, կարող եք ներբեռնել վեբ
կայքից www . whirlpool . eu
ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ
ՈՒՂԵՑՈՒՅՑԸ
>
WWW
Ներբեռնեք Օգտագործման և Խնամքի
Ուղեցույցը վեբ կայքից www . whirlpool . eu (այս ԱՊ
Կոդը հնարավոր է օգտագործել) նշելով արտադրանքի
կոդը:
> Որպես այլընտրանք, կապ հաստատեք Վաճառված
Ապրանքների Սպասարկման Կենտրոնի հետ
ԿԱՊԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՄԵՐ ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ
Կոնտակտային ինֆորմացիան կարող եք գտնել
երաշխիքի ձեռնարկում: Երբ կապ եք հաստատում
Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնի
հետ, ապա տրամադրեք այն կոդը, որը գտնվում է
արտադրանքի նույնականացման պիտակի վրա:
Տպագրված է Իտալիայում
ԻՆՉՊԵՍ ՊԱՀԵԼ ՄԹԵՐՔԸ
ԵՎ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԸ