Use and care guide
12
ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
Այս գործառույթն ակտիվացնում է
սառնարանի Միացում/Սպասում ռեժիմը:
Սարքավորումը Սպասում ռեժիմում դնելու
համար սեղմեք և պահեք Միացում/Սպասում
կոճակը 3 վայրկյան:
Բոլոր ցուցիչներն անջատվում են,
բացառությամբ Միացում/Սպասում պատկերի
ետևի լույսի` ցույց տալու, որ սարքավորումը
գտնվում է Սպասում ռեժիմում:
Երբ սարքավորումը Սպասում ռեժիմում է,
սառնարանի խցիկի լույսը չի աշխատում:
Հիշեք, այս գործողությունից սարքավորումը
չի անջատվում հոսանքից:
Սարքավորումը կրկին միացնելու համար
պարզապես սեղմեք և 3 վայրկյան պահեք
Միացում/Սպասում կոճակը:
ՄԻԱՑՈՒՄ/ՍՊԱՍՈՒՄ
Այս ընտրովի գործառույթը կարող եք
օգտագործել էներգիա խնայելու համար:
Հետևեք Ամենօրյա Տեղեկագրի Ուղեցույցում
ներառված ցուցումներին` գործառույթն
ակտիվացնելու/ապաակտիվացնելու համար:
Հպման Էկրանն ակտիվանալուց հետո
էկրանն անջատվում է` բացառությամբ
6th Sense թարմության հսկողության
ցուցիչի: Եթե Հպման էկրանն ակտիվ է,
ապա ջերմաստիճանը կարգավորելու կամ
այլ գործառույթներ օգտագործելու համար
անհրաժեշտ է ակտիվացնել էկրանը`սեղմելով
ցանկացած կոճակ:
Երբ 15 վայրկյան անց ոչ մի գործողություն
չի կատարվում, ապա էկրանը կրկին
անջատվում է և տեսանելի է մնում միայն
6th Sense թարմության հսկողության
ցուցիչը:
Երբ գործառույթն ապաակտիվանում է,
էկրանը վերականգնվում է: Հպման էկրանն
ավտոմատ կերպով անջատվում է հոսանքի
խափանման դեպքում: Հիշեք, որ այս
գործառույթից սարքավորումը չի անջատվում
հոսանքի մատակարարումից` այլ միայն
նվազեցնում է արտաքին էկրանի էներգիայի
սպառումը:
Ծանուցում. Սարքավորման
հայտարարագրված էներգիայի սպառումը
կախված է Հպման Էկրանի ակտիվ
գործառույթի աշխատանքից:
ՀՊՄԱՆ ԷԿՐԱՆ
ԻՆՉՊԵՍ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍԱՌՑԱՐԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ
ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
• հանեք զամբյուղները, որպեսզի կարողանաք չափերով մեծ
մթերքներ դնել:
• դրեք մթերքներն անմիջապես սառցարանի դարակներում:
• հանեք լրացուցիչ շարժական պարագաները:
• Չի կարելի խոչընդոտել դուրս եկող օդի տարածքը (ետևի
պատը և սարքավորման ներսի հատվածի ստորին մասը)
մթերքներով:
• Բոլոր դարակները և զամբյուղները շարժական են:
• Սարքավորման ներքին ջերմաստիճանի վրա կարող է
ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի ջերմաստիճանը,
դռան բացելու հաճախականությունը, ինչպես նաև
սարքավորման գտնվելու վայրը: Ջերմաստիճանը
կարգավորելիս պետք է հաշվի առնել այս գործոնները:
• Սարքավորման պարագաներն աման լվանալու սարքի մեջ
լվանալու համար անվտանգ չեն:
ՍԱՌՑԱՐԱՆԻ ԴԱՐԱԿԻ ՏԱՐԱՅԻ ՀԱՆՈՒՄԸ
• Բացեք սառցարանի դուռը
• Վերևի տարան քաշեք դեպի վեր` աջ և ձախ անկյուններից
(1)
• Հանեք դարակը(2)
1
2
• Տեղադրեք վերևի տարան հակառակ հերթականությամբ










