Use and care guide
HY
15
ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՍԱՌՑԵ
ԽՈՐԱՆԱՐԴԻԿՆԵՐ
Դրեք դատարկ սառցե խորանարդիկների
սկուտեղները սառցարանում 24 ժամ
առաջ` օգտագործելով Արագ Սառույցի
հատկությունը, դրանք սառեցնելու
համար: Արագ Սառույցի սկուտեղների
օգտագործումից լավագույն արդյունք
ստանալու համար խորհուրդ է տրվում դրանք
մշտապես պահել սառցարանում և պահպանել
-18°C սահմանված ջերմաստիճանը կամ
ավելի սառը:
Հանեք արագ Սառույցի սկուտեղը` քաշելով
այն դեպի Ձեզ:
Հանեք կափարիչը և սկուտեղը լցրեք խմելու
ջրով (մաքսիմում մակարդակը = սկուտեղի
ընդհանուր տարողության 2/3-ը):
Տեղադրեք կափարիչը սկուտեղի վրա և
նորից դրեք այն համապատասխան տեղը`
սառցարանի ամենավերևի դարակում: Զգույշ
եղեք, որպեսզի ջուրը չթափեք:
Սպասեք առնվազն 30 րոպե, մինչև
սառցե խորանարդիկները ձևավորվեն (այս
ժամանակը կարող է մի փոքր ավելի երկար
լինել, եթե սկուտեղներն օգտագործվում
են անմիջապես սարքավորման առաջին
օգտագործումից հետո):
ԱՐԱԳ ՍԱՌՈՒՅՑ
ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՍԱՌՑԵ
ԽՈՐԱՆԱՐԴԻԿՆԵՐ
Երբ սառույցը պատրաստ է, բացեք
կափարիչը և հանեք խորանարդիկները:
Ահազանգն ակտիվանում է, երբ`
• Սարքավորումը միանում է հոսանքի
մատակարարմանը` երկար ժամանակ
չօգտագործելուց հետո:
• Սառցարանի խցիկի ջերմաստիճանը
չափազանց բարձր է:
• Սառցարանում դրված մթերքների քանակը
գերազանցում է տեխնիկական տվյալների
սանդղակի վրա նշված չափը:
• Սառցարանի դուռը երկար ժամանակ
մնացել է բաց:
• Ահազանգի տզզոցը խլացնելու համար
պարզապես մեկ անգամ սեղմեք
Կանգնեցում կոճակը:
• Ահազանգի ցուցիչն ավտոմատ կերպով
անջատվում է, հենց որ սառցարանի
խցիկում ջերմաստիճանը լինում է -10°C-
ից ցածր և Ահազանգի ցուցիչն անջատվում
է:
ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ
ԱՀԱԶԱՆԳ
Դռան բացման ահազանգն ակտիվանում է,
երբ դուռը 2 րոպեից ավել մնում է բաց:
Փակեք դուռը կամ սեղմեք Ահազանգի
կանգնեցում` ձայնային ահազանգը խլացնելու
համար:
ԴՌԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՀԱԶԱՆԳ










