Use and care guide
16
Արագ սառույցի սկուտեղները կարող են
նաև օգտագործվել որպես դյուրահալիչներ`
հոսանքի խափանման դեպքում սառած
մթերքը պահելու համար: Դրանք լավագույնս
օգտագործելու համար, դրեք սառցարանի
խցիկի ամենավերևի դարակում պահվող
մթերքի վերևում: Այս դիրքում սկուտեղները
դեռ կարող են օգտագործվել սառցե
խորանարդիկներ պատրաստելու համար,
սակայն դրա համար պահանջվող ժամանակը
կարող է մի փոքր ավելի երկար լինել:
ԱՐԱԳ ՍԱՌՈՒՅՑԻ
ՍԿՈՒՏԵՂՆԵՐԻ
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՈՐՊԵՍ
ԴՅՈՒՐԱՀԱԼԻՉՆԵՐ
Ակտիվ 0 խցիկը հատուկ նախագծված է
ցածր ջերմաստիճան և համապատասխան
խոնավության մակարդակ պահպանելու
համար, որպեսզի մթերքներն ավելի երկար
թարմ մնան (օր.` միս, ձուկ, միրգ և ձմեռային
բանջարեղեն):
ԽՑԻԿԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ ԵՎ
ԱՊԱԱԿՏԻՎԱՑՈՒՄ
Ակտիվ 0 խցիկն ակտիվացնելու/
ապաակտիվացնելու համար սեղմեք
վերահսկողության վահանակի վրա նշված
կոճակը (ցուցադրված է ներքևի նկարում):
Ակտիվ 0 խցիկն անջատված է.
կոճակի լույսը մասամբ է վառվում
Ակտիվ 0 խցիկը միացած է.
կոճակի լույսն ամբողջությամբ է վառվում
Երբ ակտիվանում է, լուսավորման բարն
Ակտիվ 0 խցիկի վրա լուսավորվում է:
Ակտիվ ժամանակ խցիկի/դարակի ներքին
ջերմաստիճանը մոտավորապես 0 աստիճան է:
Խցիկի պատշաճ աշխատանքի համար կարևոր
են հետևյալ գործոնները.
-սառնարանի խցիկի ջերմաստիճանը պետք է
լինի +2 °C-ի և +4°C-ի միջև:
-խցիկը պետք է տեղադրել` ակտիվացնելու
համար
-ոչ մի հատուկ գործառույթ չպետք է ընտրվի
(ինչպիսիք են Սպասում, Հանգստի ռեժիմները
– որտեղ կիրառելի է):
Եթե այս հատուկ գործառույթներից որևէ մեկն
ընտրվել է, ապա Ակտիվ 0 խցիկի ներսում
եղած թարմ մթերքը պետք է հանել:
Ծանուցում.
- եթե լուսավորման բարը և նշանը չեն
լուսավորվում, այլ նշանը թարթում է, երբ
արկղն ակտիվանում է, ապա ստուգեք` արդյոք
արկղը պատշաճ կերպով տեղադրված է, Երբ
դարակը տեղադրված է, գործառույթը կարող
է կրկին ակտիվանալ մի քանի վայրկյան
անց`պարզապես եղմելով կոճակը: Եթե խնդիրը
չի վերանում, ապա կապ հաստատեք Ձեր
մոտակա լիազորված Վաճառված Ապրանքների
Սպասարկման Կենտրոնի հետ
- եթե Ակտիվ 0 խցիկն ակտիվ է, իսկ դարակը
բաց է ավելի քան 2 րոպե, ապա գործառույթն
ավտոմատ կերպով ապաակտիվանում է:
Դարակը տեղադրելուց հետո, մի քանի
վայրկյան անց կարող եք կրկին ակտիվացնել
գործառույթը` պարզապես սեղմելով կոճակը:
- անկախ արկղի վիճակից, կարող է թեթև
աղմուկ լսվել. սա նորմալ է և խնդրի
առաջացման պատճառ չէ:
- երբ արկղն ակտիվ չէ, ապա դրա ներքին
ջերմաստիճանը կախված է սառնարանի խցիկի
ընդհանուր ներքին ջերմաստիճանից:
Այս դեպքում խորհուրդ է տրվում այն
օգտագործել միրգ և բանջարեղեն
պահելու համար, որոնք զգայուն չեն սառը
ջերմաստիճանի նկատմամբ (անտառային
մրգեր, խնձոր, ծիրան, գազար, սպանախ և
այլն):
Կարևոր է` երբ գործառույթն ակտիվանում է
և այնտեղ կան ջրի բարձր պարունակությամբ
մթերքներ, ապա կարող է գոլորշի առաջանալ
դարակների վրա:
Ուշադրություն.
• Անհամատեղելիություն «Հանգստի»
գործառույթի հետ
Օպտիմալ աշխատանք երաշխավորելու համար,
«Հանգստի» և «Ակտիվ 0» գործառույթները
չեն կարող օգտագործվել միաժամանակ:
Հետևաբար, եթե «Հանգստի» գործառույթն
արդեն գործարկվել է, ապա անհրաժեշտ է
սկզբում այն չեղյալ հայտարարել` «Ակտիվ 0»
գործառույթն ակտիվացնելու համար (և
հակառակը):
ԱԿՏԻՎ 0 ԽՑԻԿ










